Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քա­ղա­քա­գետ. «Տպա­վո­րու­թյուն էր, որ ոչ թե քա­ղա­քա­ցու, այլ սե­փա­կան քա­ղա­քա­կան թի­մի՝ իշ­խա­նու­թյան գա­լու օրն էր նշվում»

ИНТЕРВЬЮ

«Քաղաքացու օր» նշելը մի փոքր ժամանակավրեպ էր: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որն իր պնդումը պատմական այլ դրվագներով է հիմնավորում: «Նախ՝ գտնում եմ, որ պատմությունը և գործընթացներն էին, որոնք պետք է ապագայում ամրապնդեին օրը նշելու գաղափարը: 1789թ. հուլիսի 14-ին, երբ սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, ոչ ոքի մտքով չանցավ հաջորդ տարի ինչ-որ մեծ տոն նշել: Այդ օրը Ֆրանսիայում մոտ 100 տարի անց նշվեց՝ 1880 թվականին: Պատմությունը ցույց տվեց, որ 1789թ. հուլիսի 14-ը շատ կարևոր էր Ֆրանսիայի զարգացման և ապագա հզորացման համար: Հիմա պարոն Փաշինյանը մի փոքր շտապեց: Ինձ մոտ ավելի շատ այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե քաղաքացու օրն է տոնվում, այլ սեփական քաղաքական թիմի իշխանության գալու օրը, ինչպես արեցին ռուս բոլշևիկները, երբ 1917 թվականի նոյեմբերի 7-ին եկան իշխանության, և 1918 թվականի նոյեմբերի 7-ն արդեն տոն էր հռչակվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, «Քաղաքացու օր» ասվածը մինչև վերջ չի վերլուծվել, նստվածք չի թողել հասարակության մոտ. «Եվ, չունենալով այլ թեմաներ, հասարակությունը հատկապես սոցցանցերում ամենաշատը սևեռվեց Մաշտոցի պողոտայում Ն. Փաշինյանի և թիմակիցների խորոված անելու վրա»:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ ինչպես Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, այնպես էլ հիմա հասարակությունն իր մաշկի վրա դրական արդյունքներ չի զգացել: «Ն. Փաշինյանը ժամանակին խիստ քննադատում էր վիճակագրական կոմիտեի տվյալները: Շատ ուրախ կլինեմ, որ քննադատաբար վերաբերվի նաև հիմա և իրավիճակն ավելի ռեալ արձանագրի: Օրինակ, արդյո՞ք Հայաստանում մեկ տարվա մեջ բացվել կամ, ինչպես ինքն է ասում, «բացահայտվել» է 50 հազար աշխատատեղ: Իր թիմակիցներից մեկն էլ վերջերս նշեց, որ 20 հազար ընտանիք է ներգաղթել Հայաստան: Եվ սա այն դեպքում, երբ անցած տարվա դեկտեմբերի տվյալներով 2017թ. համեմատ բնակչության թվաքանակի մասով 10 հազար բացասական սալդո կա: Ամբողջ խնդիրն այն է, որ խոստումների մեծ մասը պետք է կյանքի կոչվեր, ժամանակ պետք է անցներ, և հասարակությունն ինքը պետք է պահանջեր, որ քաղաքացու օր նշվի»,-հավելեց մեր զրուցակիցը:

Շարունակելով խոստումների կատարման-չկատարման թեման՝ նա ընդգծեց. «Վարչապետն իր վերջին ուղիղ եթերներից մեկի ժամանակ փորձում էր համոզել, որ մեկ տարվա մեջ ինչ խոստում տվել է, կատարել է: Բայց, որպես քաղաքացի, կարող եմ նշել, որ այդ խոստումների 90 տոկոսը չի կատարվել: Առհասարակ ուրախ կլինեմ, որ վարչապետը քննադատաբար վերաբերվի նաև այլ բնագավառների վերաբերյալ իրեն հրամցվող տվյալներին: Ինքն էլ լավ գիտի, թե այդ տվյալներն ինչպես են գրվում, քանի որ ժամանակին քննադատել է: Այդ տվյալները հրամցվում էին Սերժ Սարգսյանին, իսկ նա դրանց մասին հայտարարում էր, ինչն էլ զայրացնում էր հասարակությանը: Նույնը հիմա է: Հասարակությունը զայրանում է, երբ, օրինակ, իմանում է, որ 50 հազար աշխատատեղ է «բացահայտվել»: Եթե մեկ տարի առաջ իշխանության եկած քաղաքական ուժը շարունակի նույն տեմպերով առաջնորդվել, այսինքն՝ հասարակության հետ վիճակագրական տվյալների հիման վրա խոսի ու չանդրադառնա հարցին, թե հասարակության մեծ մասն իրականում ինչ վիճակում է, ապա իշխանություն-հասարակություն կապը շատ արագ կխզվի: Հաշվի առնելով նախորդների սխալները՝ հուսամ, որ պարոն Փաշինյանը հասարակությանն ավելի մոտ կլինի: Մոտ ասելով՝ նկատի չունեմ Երևանի կամ մարզի ինչ-որ փողոցներ դուրս գալը, 100-200 մետր քայլելն ու դա որպես հասարակության հետ կապ ներկայացնելը: Տարբեր աղբյուրներից կարելի է հասարակության տրամադրությունների վերաբերյալ տեղեկատվություն վերցնել ու տեսնել իրական պատկերը: Իսկ ընդհանրապես, մարդիկ գիտեն, թե ինչպես են իշխանությունները նկարչությամբ զբաղվում: Եվ որքան նկատում եմ՝ հիմա այդ վատ ավանդույթները շարունակվում են»,-նկատեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ հետհեղափոխական շրջանում էյֆորիան հասարակության մեջ շատ բարձր էր, քանի որ նախորդ իշխանությունների նկատմամբ հակակրանքը աննկարագրելի էր:

«Հասարակությունը նաև շատ մեծ հույսեր ուներ նոր իշխանություններից: Հույս ուներ, որ նրանց կհաջողվի կարճ ժամանակահատվածում ինչ-որ կոնկրետ արդյունքների հասնել, ինչը հասարակության մեծ մասի համար շոշափելի կլինի: Հետհեղափոխական էյֆորիան, այդուհանդերձ, նահանջ է գրանցում, և հասարակության մի ստվար զանգված վերադարձել է իրականություն: Այդ հատվածն ավելի ռեալ ու քննադատաբար է վերաբերվում գործող իշխանությունների գործունեությանը: Մեկ տարվա կտրվածքով ինձ համար վատ անակնկալ էր կադրային սարսափելի քաղցը: Պաշտոնի են նշանակվում մարդիկ, որոնք իրենց ոլորտի մասին պատկերացում չունեն: Բացի այդ, ես մի շատ մեծ վտանգ եմ նկատում. Նիկոլ Փաշինյանը դառնում է իր թիմակիցների «գերին», ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր «գերի» դարձել որոշ անձանց: Այն անձանց, որոնք իր համար ձայներ էին ապահովում: Հիմա Ն. Փաշինյանն է դարձել իր թիմակիցների «գերին»՝ չկարողանալով իրենցից ազատ կերպով ձերբազատվել: Եթե Ս. Սարգսյանն իսկապես իր շրջապատի որոշ անձանց պարտք էր, որովհետև նրանք շատ ձայներ էին ապահովում, ապա Ն. Փաշինյանը պետք է հասկանա, որ հասարակությունը ոչ թե իր թիմակիցներին, այլ հենց իրեն է բարձր քվե տվել: Իսկ թիմակիցներին ոչ միայն չի ճանաչել, այլև այս ամիսներին հասցրել է ծանոթանալ միայն վատ կողմերով»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Как осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают