Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ցան­կա­նում են և՛ խրա­խու­սել, և՛ օրի­նա­կա­նաց­նել կրթու­թյան ոլոր­տում վատ իրա­վի­ճա­կը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիել յանը և Լիլիթ Մակունցը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել աշխատող ուսանողների ուսման վարձը, ընդ որում՝ ոչ միայն հիմնական աշխատողների, այլ նաև քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:

Նախագիծն առաջիկայում քննարկվելու է կառավարությունում, այնուհետև Ազգային ժողովում, գուցե լինի նաև հանրային քննարկում ոլորտի մասնագետների հետ: Եվ եթե այն ընդունվի և Հարկային օրենսգրքում լրացումները կատարվեն, ապա պետությունը կպարտավորվի վճարել նաև միջնակարգ մասնագիտական և տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները: Գումարները կվերադարձվեն ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուստարվա համար սահմանված ՄՈԳ-ի շեմը հաղթահարելու դեպքում:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ կրթության ոլորտում կայացված որոշումների մեծ մասը անշրջելի են, և առաջին հայացքից բարի այս մտադրությունը նաև ռիսկեր է պարունակում:

«Եթե խոսում ենք կրթության ոլորտի մասին, առաջին խնդիրը որակի հարցն է: Հայաստանում այսօր ուսանողների զգալի մասն աշխատում է, և քանի որ այդ աշխատանքը հաճախ նորմավորված չէ, մեր համալսարանները տարբեր ժամերի՝ երեկոյան, ցերեկային, առավոտյան, դասընթացներ չեն առաջարկում, հաճախ այդ աշխատանքներն ուսանողները կատարում են դասերի հաշվին: Դասի գալիս են անվճար սովորողները և, ասենք, շատ ապահով ընտանիքների ուսանողները, որոնց ծնողներն ունեն բավարար եկամուտ և երեխային ասում են՝ դու մի աշխատիր, այլ սովորիր: Մյուս հարցն էլ այն է, որ աշխատանքի պատճառով բացակայող ուսանողներին համալսարանները չեն կարողանում հեռացնել, որովհետև նրանց թիվն այնքան շատ է, որ հեռացնելու դեպքում կոլապս կլինի: Մի տեսակ ծուղակային վիճակ է: Եթե փորձես կրթության շահերը պաշտպանել, բացականերին բուհից հեռացնելով պատժել, կկորցնես քո եկամտի զգալի մասը: Այս օրինագծով ցանկանում են այս վատ իրավիճակը և՛ խրախուսել, և՛օրինականացնել», - «Փաստի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ նշելով, որ նախքան օրենքում նման փոփոխություն կատարելը պետք է մի քանի հարակից հարց լուծել:

«Համալսարանները պետք է ավելի խիստ լինեն: Այսինքն՝ այն ուսանողներին, որոնց եկամտահարկը պետք է փոխանցվի որպես ուսման վարձ, պետք է խիստ պահանջներ ներկայացվեն: Ենթադրենք, նա իրավունք չունենա 100 ժամից ավելի բացակայել: Եթե հանկարծ բացակայի, եկամտահարկի գանձումը հաշվի չեն առնելու: Կամ ներկայացնի փաստաթուղթ, որ իր աշխատանքային ժամերը դասերի ժամին չեն», - կարծում է փորձագետը:

Խաչատրյանը նշում է, որ այս նախագիծը մղելու է նաև մնացած ուսանողներին ևս աշխատանք գտնել: «Այս պարագայում ստացվում է ՝ բարձրագույն կրթություն՝ աշխատանքի դիմաց: Գնում ենք, աշխատում, գումարը վճարում ենք որպես ուսման վարձ և դիպլոմ ենք գնում: Եթե ֆինանսների նախարարությունը համարում է, որ այնքան փող կա, որ եկամտահարկը կարելի է այդ նպատակով օգտագործել, գուցե այլ կերպ վարվեն. այն փոխանցվի բյուջե, և դրա հաշվին ավելանան բուհերում անվճար տեղերը», - նշում է Խաչատրյանը:

Կարծիք կա, որ այս նախագծով պետությունը հարկային դաշտ է բերում տնտեսվարողներին: Կրթության փորձագետը նշում է, որ այսօր շատ ուսանողներ անօրինական են աշխատում՝ առանց պայմանագրի: «Եթե եկամտահարկի այս արտոնությունը լինի, ուսանողն արդեն աշխատանքային պայմանագիր կպահանջի՝ այդ արտոնությունից օգտվելու համար: Դա ճիշտ է և հնարավոր: Բայց այս դեպքում էլ գործատուն կարող է պայմանագիր կնքել, սակայն աշխատավարձի չափը նվազեցնել: Եթե նա ուսանողին վճարում էր, ասենք, 50 հազար դրամ աշխատավարձ, ապա այս դեպքում նա ուսանողի հետ պայմանագիր կկնքի, բայց նույն 50 հազարի մի մասը կտա եկամտահարկ, իսկ մյուս մասը՝ որպես մաքուր աշխատավարձ», - ասում է փորձագետը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ որոշ՝ շատ քիչ թվով ուսանողների համար սա իսկապես օգտակար որոշում է:

«Որոշ ուսանողներ և՛ սովորում են, և՛ աշխատում են, ընդ որում՝ աշխատանքը և ուսուցումն իրար օգնում են, բայց նման ուսանողների թիվը քիչ է: Մենք խնդիր ունենք բուհերում դասաժամերին ուսանողների ներկայություն ապահովելու: Առանց չափազանցնելու, հատկապես բարձր կուրսերում ունենք 50 տոկոսից ավելի բացակայություն: Սա լուրջ խնդիր է: Եթե ուսանողներն այս կերպ անցկացնեն իրենց ուսանողական տարիները՝ աշխատեն, դասերի չհաճախեն, այդ գումարով վարձը վճարեն, վերջում ունենալու ենք շատ ցածր որակի աշխատուժ, և տնտեսական փոփոխություններ արդեն չեն լինի, որովհետև ցածրորակ աշխատուժը ինչպե՞ս կարող է տնտեսություն զարգացնել», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան