Ереван, 19.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կա­պի­տա­լի ար­տա­հան­ման ին­տեն­սիվ մի­տում­ներ կան». ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյան և մակ­րոտն­տե­սա­կան տխուր ցու­ցա­նիշ­նե­րի մա­սին

ИНТЕРВЬЮ

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները 8,6 տոկոսով նվազել են։ Նվազում է գրանցվել թե՛ հունվար, թե՛ փետրվար և թե՛ մարտ ամիսներին: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, նման ցուցանիշը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, որոնց թվում են նաև տնտեսական ու քաղաքական հանգամանքները:

«Առաջին հերթին կառանձնացնեի հանքարդյունաբերության ոլորտի պատկերի կտրուկ տարբերությունը՝ նախորդ տարվա եռամսյակի համեմատ: Այդ ոլորտի վիճակն ազդել է հանքարդյունաբերության, արտադրության և արտահանումների վրա: Երկրորդ պատճառը գյուղատնտեսությունն է»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ թեև գյուղատնտեսության ոլորտում ոչ մեծ անկում է գրանցվել, բայց այդ ցուցանիշն արտահայտվել է արտահանման սեգմենտի վրա:

Ատոմ Մարգարյանը, որպես հաջորդ խնդիր, առանձնացրեց բիզնես միջավայրը:

«Բիզնեսը գտնվում է անորոշ վիճակում և տրանսֆորմացիայի փուլում: Որոշները մտածում են ոչ թե պոզիտիվ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի, այլ ակտիվների վերակառուցման և փոխանցման մասին: Այս գործընթացները շատ դեպքերում աննկատ են, բայց վստահաբար դրանք տեղի են ունենում: Մի մասը մտածում է, իսկ որոշներն արդեն ակտիվների մի մասը դուրս է բերել երկրից: Եթե նայում ենք կապիտալի հոսքերի պատկերին, հենց այդ պատկերն է երևում»,-ասաց մեր զրուցակիցը:

Տնտեսագետի խոսքով, մեծ հաշվով, վերոնշյալ ցուցանիշի հետևանքներից մեկը նաև ներդրումային ցածր ակտիվությունն է:

«Բոլոր դեպքերում սա արտաքին հատվածի պատկերն է: Հնարավոր է, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին այս միտումը շարունակվի, բայց, այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք այս պահի դրությամբ առկա բնակլ իմայական պայմանները, ապա պատկերը գոնե գյուղատնտեսության մասով կշտկվի: Բացի այդ, պետք է հաշվի առնել տնտեսական ակտիվությունը: Ճիշտ է, նախորդ տարվա համեմատ այն այդքան բարձր չէ, բայց 6,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ կա, ինչը հիմնականում ներքին գործոնների, հատկապես շինարարության և ծառայության ոլորտներով է պայմանավորված: Նշված հանգամանքով էլ պայմանավորվել է ներքին մանրածախ առևտրաշրջանառությունը»,-ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է հայտարարված տնտեսական հեղափոխությանն ու արտահանման վերոնշյալ ցուցանիշներին, Ա. Մարգարյանը նշեց. «Որպեսզի արտահանման մեջ հեղափոխություն լինի, պետք է ունենալ մրցունակ, նոր ինովացիոն պրոդուկտների արտադրություն: Այնպիսի պրոդուկտների, որոնք ունիկալ են, և դրսի շուկաները դրա կարիքն ունեն: Մեր ավանդական պրոդուկտներով, ենթադրենք՝ կոնյակով, պղնձամոլիբդենային խտանյութով, վերամշակված սննդով, տեքստիլ տրիկոտաժով տնտեսական հեղափոխություն անելը հռետորաբանություն է: Դրանք ավելացված արժեքի ցածր մասնաբաժին ունեն և ինովացիոն պրոդուկտներ չեն: Պարզապես պետք է ավելի համբերատար լինել և ավելի երկարաժամկետ ծրագրեր ունենալ: Տնտեսական հեղափոխության համար տնտեսական մոդելի արմատական և որակական փոփոխություն պետք է ունենալ: Բացի այդ, պետք է ունենալ տնտեսական աճի պարադիգմայի փոփոխություն: Ես չգիտեմ՝ ներկա իշխանությունները դրանից գաղափար ունե՞ն, թե՞ ոչ, բայց որ զարգացած երկրների փորձը դա է հուշում, անվիճելի է:

Առանձին հայտարարությունները, առանձին արձանագրումները (նաև վարչապետ Փաշինյանի կողմից) հուշում են, որ այդպիսի հատվածական ընկալում կա: Բայց համակարգված քաղաքականություն և այնպիսի գործընթացներ, համաձայն որոնց ինստիտուցիոնալ համակարգային տրանսֆորմացիա և տեխնոլոգիական արդիականացման համակարգային գործընթացներ տեղի կունենան, մենք առայժմ չենք տեսնում: Ժամանակն է ձերբազատվել «տնտեսական հեղափոխություն» և նման այլ կատեգորիաներից»: Տնտեսագետը նաև շեշտեց, որ ոչ թե նման հայտարարություններ անելու, այլ աշխատելու ժամանակն է:

Ատոմ Մարգարյանը նշեց, որ ցուցանիշները մտահոգիչ են: Հատկապես մտահոգիչ է կապիտալի արտահանման հանգամանքը: Իսկ թե գոնե այս պահի համար ինչ լուծումներ պետք է լինեն, նա նկատեց. «Պետք է ուղղակի դադարեցվի բիզնեսի և կապիտալի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությունը: Կապիտալի, այսպես ասած, արտահանումը պետք է խնդիր դառնա: Մենք կապիտալի արտահանման ինտենսիվ միտումներ ենք տեսնում: Սա մտահոգիչ է»:

Տնտեսագետը նշեց, որ ներմուծման առումով ևս խնդիրներ ունենք. «Ներմուծումը ևս կրճատվել է, որովհետև մակրոտնտեսական պահանջարկն է նվազել, ներդրումային գործընթաց չկա: Մեծ հաշվով, խնդիրն այս բացասական միտումների կասեցումն է: Իհարկե, փոխհատուցման հարցեր ևս պետք է դնել, պետք է հնարավորինս բռնագանձել ապօրինի այն միջոցները, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհներով՝ բյուջեի թալանի, կաշառակերության, ատկատների միջոցով: Այդուհանդերձ, այդ ամենից նորմալ ու աշխատող բիզնեսը չպետք է լուրջ ցնցումների մեջ ընկնի: Մեծ հաշվով, երբ սեփականության վերաբաշխման գործընթացներ են լինում, դրանք բերում են մակրոտնտեսական տխուր ցուցանիշների: Այդ առումով բացառություն չէ նաև արտահանումը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Как бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц