Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղ­տեխ­նո­լոգ. «Մի ստվար զանգ­ված չի հաս­կա­ցել, որ ոչ թե քա­ղակ­տի­վիստ ու ֆեյս­բու­քա­հայ է, այլ պե­տա­կան գոր­ծիչ»

ИНТЕРВЬЮ

Մենք հետհեղափոխական սաղմնային փուլում ենք, որտեղ նախկին համակարգը քանդվել է, բայց նորը դեռ չի ստեղծվել: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Հեղափոխությունից մեկ տարի անց, որպես ամենակարևոր խնդիր, Քոչարյանն առանձնացնում է տնտեսությունը:

«Առայժմ գոնե պետք է տնտեսությունը տեղից շարժել՝ ներդրումների տեսքով: Ներդրումներ և նոր աշխատատեղեր՝ սա է հիմնականը: Բացի այդ, ավելի ուշ արդեն նոր շուկաներ գտնել կամ ընդլայնվել եղած շուկաներում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Քոչարյանը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական հատվածին, ապա այստեղ, նրա խոսքով, բոլորն իրենք իրենց խնդիրները կամաց-կամաց լուծում են: «Պարզ էր, որ իշխանությունը շատ լայն է և ձևավորման առումով շատ դեպքերում գործել է պատահականության սկզբունքը: Այսինքն, ՔՊ-ից դուրս այնտեղ շատ ու շատ պատահական մարդիկ կան: Նրանց մի մասը լուրջ պրոֆեսիոնալներ են, մի մասն էլ ոչ մի բանի հետ ընդհանրապես կապ չունի և պետք է տուն գնա»,-նշեց նա:

Հարցին, թե նշվածից բխող խնդիրները որքանո՞վ են ակնհայտ տեսանելի դաշտում, քաղտեխնոլոգը պատասխանեց.

«Ինձ թվում է՝ բոլորն են տեսնում դա: Նույն Դավիթ Սանասարյանն այդ առումով դարձավ կատալիզատոր: Հասկանալի է, որ այսօրվա իշխանության համար «Հայկական ժամանակը» պատահական թերթ չէ: Եվ երբ «Հայկական ժամանակում» գրվում է, որ Դ. Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է, ենթադրվում է, որ այնտեղ ամեն ինչ շատ լուրջ է»:

Քաղտեխնոլոգն, այնուամենայնիվ, նշվածը նորմալ գործընթաց է համարում. «Սա նորմալ գործընթաց է, որի մասին ես խոսել եմ դեռ 10 ամիս առաջ: Այսինքն, այն, որ ընդդիմության մի հատվածը հենց իշխանության ներսից կծնվի: Շատ շուտով ինչ-որ մի հատված կառանձնանա ու կդառնա ընդդիմություն»:

Վարչապետի կողմից հաճախ է հնչում «կտանենք, կդատենք» լոզունգը: Վերջերս նա նման կերպ արձագանքեց նաև իր կադրերի վերաբերյալ հնչեցրած հարցադրումներին: Կարեն Քոչարյանն այս առումով ոչ մի խնդիր չի տեսնում:

«Ես էլ լինեի՝ նույնը կասեի: Եթե մարդն օրենք է խախտում, կապ չունի՝ ով է, պետք է պատժվի: Ինքը դա է ասում, բայց խնդիրը միայն այն կադրերը չեն, որոնք օրենք են խախտում: Ամբողջ խնդիրն այն է, որ կան կադրեր, որոնք ոչ մի օրենք չեն խախտում, ուզում են աշխատել, բայց չեն կարողանում: Առայժմ ինքն այս հատվածին չի անդրադառնում, բայց այստեղ շատ լուրջ խնդիր կա: Այնտեղ կան և՛ լավ կադրեր, և՛ կադրեր, որոնք անփորձ են և ուզում են սովորել, ինչը նորմալ է: Բայց կան կադրեր, որոնք չեն ուզում սովորել, և կան կադրեր, որոնք ուզում են ինչ-որ բան անել և չեն կարողանում: Սա ամենավատն է: Նրանք չպետք է մնան իշխանության մեջ, առավել ևս՝ գործադիրում, թեև այնպես չէ, որ օրենսդիրում փայլում են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ինչպես բոլոր նոր իշխանությունների դեպքում, այս պարագայում ևս ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: 

«Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նոր իշխանությունների դեպքում առաջիկա 3-4 տարին կադրերի առումով միշտ փորձադաշտային շրջան է լինում: Բերում են, նշանակում են ու հետո փոխում: Եթե հիշում եք, Իտալիայում կար մի պահ, երբ երեք, չորս ամիսը մեկ կառավարություն էր փոխվում: Սա համաշխարհային քաղաքականության մեջ առկա պրակտիկա է, ինչը նորմալ եմ ընդունում, բայց, եթե, իհարկե, վարչապետը փոխի այդ կադրերին և ոչ թե մտածի՝ «դե, ինքը քայլել է և մեր թիմից է եղել, բա ո՞նց անենք, ինքը պետք է մնա»: Այ, սա է, որ կործանման կտանի, իսկ փոփոխելը շատ նորմալ գործընթաց է: Եթե չի ստացվել կամ չի ուզում սովորել, այնքան փոխել կադրերին, մինչև կգա այն մարդը, որը կկարողանա ուղղել իրեն վստահված ոլորտը»,- նշեց քաղտեխնոլոգը:

Իսկ թե ներկայիս գործընթացներն այդ առումով որքանո՞վ են բավարարում, ընդգծեց. «Առայժմ չեն բավարարում: Բայց կարծում եմ, որ շատ շուտով կլինեն այդ փոփոխությունները: Նաև կարծում եմ, որ սիմվոլիկա կա՝ վարչապետության մեկ տարին լրանալու համատեքստում: Մասնավորապես՝ վարչապետության մեկ տարին լրանալուց հետո բոլոր խնդիրները ծանր ու թեթև անելու իմաստով, տեսնել՝ որտեղ ստացվում է՝ ձեռք չտալ, որտեղ չի ստացվել՝ փոխել»:

Ինչ վերաբերում է սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո անհանդուրժողականության խնդիրը հաղթահարելուն, Կարեն Քոչարյանը նկատեց. «Այդ խնդիրը չի հաղթահարվել, որովհետև, ճիշտ է, սևսպիտակի բաժանելու աստիճանի չէ, բայց արդեն անհանդուրժողականություն կա հենց իրենց մեջ: Այդ առումով կարող ենք դիտարկել նույն Դավիթ Սանասարյանի հետ կապված արձագանքները, կամ, օրինակ, Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի տեղակալի գրառումները՝ կապված Արթուր Վանեցյանի հետ: Բացի դրանից, ինձ համար ընդհանրապես անհասկանալի է, թե նույն թիմի ներկայացուցիչները, օրինակ՝ պատգամավորները, կարող են գնալ, փողոցներ, այս կամ այն բանը նկարել, դնել ֆեյսբուքում, որ իրենց թիմի մյուս անդամներին խնդիրն այդպես հասցնեն: Այս մարդկանց մի ստվար զանգված չի հասկացել, որ քաղակտիվիստ ու ֆեյսբուքահայ չէ, այլ պետական գործիչ է: Իրենք դա չեն հասկացել, և, կարծում եմ, մի մասն այդպես էլ չի հասկանա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей