Հնդկաստանի ՊՆ-ն հայտարարել է Հիմալայներում սառցե մարդու հետքեր գտնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զինվորական լեռնագնացների արշավախումբը Հիմալայներում հայտնաբերել է սառցե մարդու հետքեր, տեղեկացնում է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։ Տեղեկությունում ասվում է, որ հետքերը 81x38 սանտիմետր չափ են ունեցել եւ գտնվել են Նեպալի տարածքում, Մակալու գագաթի մոտ դեռեւս ապրիլի 9-ին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Հրապարակման ուշացումը բացատրում են ստուգումների անցկացմամբ, որոնց արդյունքներով որոշվել է, որ հայտնաբերված հետքերը համապատասխանում են Հիմալայներում մարդանման էակների գոյության տեսությանը, որոնք հայտնի են որպես յեթեր։
Times of India պարբերականին գերատեսչությունում ասել են, որ հայտնաբերված հետքերը լուսանկարվել են, իսկ լուսանկարները հանձնվել են գիտնականներին։
2007-ին լրագրողները հայտարարել էին Էվերեստի շրջանում յեթի հետքերի հայտնաբերման մասին։ 2011-ի հոկտեմբերին Կեմերովոյի մարզում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս յեթերի հավանական գոյության հարցերին նվիրված, որին մասնակցում էին գիտնականներ ԱՄՆ-ից, Կանադայից, Մոնղոլիայից, Շվեդիայից, Էստոնիայից եւ Չինաստանից։ Կոնֆերանսի մասնակիցները եկան եզրահանգման, որ կոնֆերանսի ընթացքում հավաքված արտեֆակտները «95 տոկոսով վկայում են սառցե մարդու բնակության մասին «Լեռնային Շորիայում»։