Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 31.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան

Արա Սարգսյանն. «Ձգտումը դեպի լավագույն միջազգային փորձը մեր ԴՆԹ-ի մեջ է»

 

Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման ծառայության Ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար

 

Պրն. Սարգսյա՛ն, Ամերիաբանկը միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավում է զգալի ծավալով ֆինանսական միջոցներ. ինչի՞ մասին է դա վկայում` Բանկի նկատմամբ վստահության բարձր մակարդակի՞, թե՞ պարզապես փոխշահավետ համագործակցության:

 

Ցանկացած գործարքի հիմքում միշտ էլ գործարքի փոխշահավետությունն է: Միևնույն ժամանակ, անկախ առևտրային պայմաններից, շատ կարևոր է նաև այն, թե ներդրողներն ու վարկատուները որքանով են վստահում մեզ և հավատում մեր հաջողության պատմությանը: 2008թ-ից ի վեր մենք միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել ենք ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ միջոցների նշված ծավալը և մեր միջազգային գործընկերների թիվը Ամերիաբանկի գործունեության, ծրագրերի և դրանց իրականացման միջոցների հանդեպ մեր գործընկերների վստահության լավագույն ապացույցն են: Ի դեպ, նշեմ, որ մենք համագործակցում ենք միջազգային բոլոր առաջատար ֆինանսական հաստատությունների հետ: Մեր հին ու լավ գործընկերներից երկուսը` ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-ն, դարձել են Ամերիաբանկի բաժնետեր` ևս մեկ անգամ հաստատելով վստահության այն մակարդակը, որը ձեռք ենք բերել երկարատև համագործակցության արդյունքում:

 

Հայաստանի տնտեսության վարկունակության վերաբերյալ պարբերաբար 2 իրարամերժ կարծիք է հնչում. մասնագետների մի մասը գտնում է, որ տնտեսությունը խեղդվում է առանց վարկային միջոցների, մինչդեռ մյուս մասը կարծում է, որ տնտեսությունը գերվարկավորված է: Իսկ Դո՞ւք ինչ եք կարծում:

 

Նախ և առաջ կցանկանայի նշել, որ Հայաստանում վարկերի հարաբերությունը ՀՆԱ-նկատմամբ կազմում է 45%, ինչը զգալիորեն ավելի ցածր է, քան զարգացած երկրների միևնույն ցուցանիշը: Ահա թե ինչու ես չեմ կարծում, որ հայաստանյան տնտեսությունը գերվարկավորված է: Իհարկե, կարելի է չհամաձայնել նրանց հետ, ովքեր կարծում են, որ բիզնեսին և սպառողներին վարկեր ընդհանրապես պետք չեն, սակայն չկա այնպիսի պատասխան, որը բացարձակապես ճիշտ է բոլոր դեպքերի համար: Հնարավոր չէ
պատկերացնել բիզնեսի զարգացումն առանց վարկերի: Շատերի համար վարկը տուն կամ ավտոմեքենա գնելու միակ հնարավոր միջոցն է: Որպես կանոն, այդ վարկերն արդարացնում են իրենց և զգալի օգուտ են բերում մարդկանց: Բացի այդ, սպառողական վարկերը խթանում են նաև սպառողական պահանջարկի, հետևաբար, նաև տնտեսության աճը, ինչը, միանշանակ, դրական գործոն է: Սակայն այս հարցը մեկ այլ
կողմ էլ ունի. երբեմն մարդիկ պարտքերի տակ են ընկնում՝ չմտածված և չարդարացված ծախսերի հետևանքով: Որպես կանոն, դա տեղի է ունենում քարտերով վարկային գծի դեպքում: Այս պարագայում, ըստ էության, ավելի ճիշտ է խոսել ֆինանսական գրագիտության ընդհանուր մակարդակը և ֆինանսական կարգապահությունը բարելավելու, այլ ոչ թե տնտեսության գերվարկավորվածության մասին:

 

Յուրաքանչյուր նոր գործարքի և Ամերիաբանկի կապիտալի աճի արդյունքում արտաքին ֆինանսական շուկաների միջոցներն էլ ավելի հասանելի են դառնում ձեզ: Ի՞նչ հնարավորություններ է դա ստեղծում Բանկի հաճախորդների և, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության համար:

 

Շատ լավ հարց է: Հանդես գալով ֆինանսական միջնորդի դերում` Ամերիաբանկը միջազգային հաստատություններից ներգրաված միջոցները տրամադրում է վարկառուներին` հավելյալ արժեք ստեղծելով ինչպես տեղական փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության համար: Ամերիաբանկին ամենաբարձր վարկանիշ են շնորհել այնպիսի համաշխարհային վարկանիշային գործակալություններ, ինչպիսիք են Moody`s-ը և S&P-ն: Այս վարկանիշի շնորհիվ կարողանում ենք
ստանալ արտարժույթով և ՀՀ դրամով վարկեր ամենաբարենպաստ պայմաններով: Մենք համագործակցում ենք ավելի քան 2 տասնյակ ինստիտուցիոնալ ներդրողների հետ, ինչը թույլ է տալիս ունենալ մեծածախ ֆինանսավորման դիվերսիֆիկացված պորտֆել: Դրա շնորհիվ մեր հաճախորդները, հետևաբար նաև ՀՀ տնտեսությունը, անհրաժեշտ ծավալով և մրցունակ տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորություն ունեն, իսկ տնտեսության առավել հեռանկարային ճյուղերն ու աճի մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունները կարողանում են օգտվել մեր ֆինանսական աջակցությունից:

 

Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը միայն միջոցների ներգրավում չի ենթադրում: Այն թույլ է տալիս կիրառել միջազգային լավագույն փորձը: Այս տեսանկյունից ի՞նչ ազդեցություն է ունեցել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը Ամերիաբանկի վրա:

 

Ինստիտուցիոնալ ներդրողների հետ համագործակցությունը միանշանակ շատ ավելին է, քան պարզապես ֆինանսական միջոցների ներգրավումը: Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մեր հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը ձևավորվել է 2 հիմնական գործոնի շնորհիվ. դրանք են կորպորատիվ կառավարման համակարգի շարունակական բարելավումը և ֆինանսական ցուցանիշների
որոշակի մակարդակի մշտական ապահովումը: Նշեմ, որ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելը դյուրին չէ, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ է: Այդ համագործակցության տեմպն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են ճիշտ խթաններ և ուղենիշներ: Ձգտումը դեպի լավագույն միջազգային փորձի կիրառումը մեր ԴՆԹ-ի մեջ է, ինչը թույլ է տալիս ապահովել Ամերիաբանկի շարունակական աճն արդեն տասը տարուց ավելի: Տեղական կարգավորող մարմնի հսկողության ներքո աշխատելն ինքնին մեծ պատասխանատվություն է ենթադրում, սակայն կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ,
որ բարդ և բազմապրոֆիլ պայմանագրերի շրջանակներում աշխատելը շատ ավելի դժվար է: Համոզված եմ, որ մենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ակտիվ համագործակցության ճիշտ ռազմավարություն ենք ընտրել: Այն շատ կարևոր է մեզ համար և թույլ է տալիս տարբերվել մեր մրցակիցներից, ապահովել կայուն բուֆերային կապիտալ, իրացվելիության բավարար դիրքեր, ունենալ ՀՀՄՍ համապատասխան հաշվետվողականության բարձրակարգ համակարգ: Իսկ այս ամենի հիմքում,իհարկե, մեր Բանկում ներդրված ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման բացառիկհամակարգերն են:



website by Sargssyan