Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կու­րո­րեն երկր­պա­գելն ավե­լի մեծ վնաս կա­րող է հասց­նել հե­ղա­փո­խու­թյա­նը, քան սխալ­նե­րը մատ­նա­ցույց անե­լը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել զրույցներ մշակութային գործիչների հետ: Փորձում ենք բացահայտել նրանց վերաբերմունքը հայաստանյան մշակութային ներկայիս կյանքին, պետության մշակութային քաղաքականությանը, հեղափոխությունից ունեցած սպասումներին և ոչ միայն:

Այս անգամ մեր զրուցակիցն է արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ, ԵՊԲ համալսարանի դասախոս Արմենուհի Սիսյանը:

- Տիկին Սիսյան, մշակույթում ճաշակ, պահանջարկ թելադրողը պետք է լինի հասարակությո՞ւնը, թե՞ ստեղծագործողը:

- Իհարկե՝ ստեղծագործողը: Բայց քանի որ ստեղծագործողն էլ է այդ նույն հասարակությունից, կարևոր է, թե ով է այդ ստեղծագործողը, ինչքանով է մշակույթ կրում իր մեջ: Այսօր` ինֆորմացիայի ահռելի հորձանուտում, հասարակության համար հեշտ չէ զանազանել սիրողականը արհեստավարժից, նմանակումը՝ իսկական արվեստից, հետևաբար հարկ է մի քիչ զգույշ լինել «նշանավոր», «մեծատաղանդ», էլ չեմ ասում` «հանճարեղ» որակումներից ու ավելի շատ փնտրել, համեմատել, կրթվել ու զարգանալ: Ինձ համար անընդունելի է հասարակությանը հաճոյակատար ստեղծագործողը, որն ասում է, թե ինքը գիտի, որ դա արվեստ չէ, բայց այդպես է գրում, երգում կամ նկարում, որովհետև ժողովրդի պահանջարկն է դա: Բա էլ ինչի՞ համար է ինքը: Այդպես են արել, որ մինչև այսօր դժվարությամբ են հրաժարվում մուղամից, թուրքա-արաբական կլկլոցներից… 

- Այս ամենի համատեքստում ինչպիսի՞ն պետք է լինի պետության մշակութային քաղաքականությունը:

Ասածիցս հենց բխում է մշակութային ճիշտ քաղաքականության անհրաժեշտությունը: Ես շատ եմ մտածում այդ մասին: Կարծում եմ` եթե համապատասխան մարդիկ լինեն ճիշտ տեղում, հարցը խնդիր չի դառնա…

-Ինչպե՞ս եք վերաբերվում ամենատարբեր մշակութային միությունների գոյությանը: 

- Միանգամայն նորմալ:

- Հայաստանյան ներկայիս մշակույթն ունի՞ հեղափոխության կարիք:

- Գնահատում եմ մշակույթի ասպարեզում բարեփոխումների ձգտումը, բայց կնախընտրեի, որ դրանք ցավագին ու կտրուկ չընթանային, որովհետև տպավորություն է, թե մեր երկրի հարցերի հարցը մշակույթը շտապ վիրահատելն է`որպես չարորակ ուռուցք, և ամեն բան իր տեղը կընկնի…

Ներկայումս ինչ-որ բան վերափոխելու ցանկություն կա, բայց շատ կցանկանայի, որ վերահսկվեր գործընթացը, որպեսզի փոփոխությունը լոկ մարդկանց կամ խմբավորումների փոփոխումով չլիներ, որ «թայֆայականությունը» մեզանում դարձյալ չտոներ իր հաղթանակը: Այլապես կստացվի, որ մի ժամանակ հնարավորություններից օգտվում էին այսինչ մարդիկ, հիմա ոլորտի փոփոխություններն իրենց ձեռքը վերցրած նոր մարդկանց ընկեր-ծանոթների ժամանակն է: Արդյունքում ստացվում է, որ միշտ գոյություն ունի որոշակի «մաֆիա», որին պետությունը, հաճախ անտեղյակ, ֆինանսավորում է, և մրցանակներից, ֆինանսական աղբյուրներից, գոյություն ունեցող տարբեր հնարավորություններից օգտվում է նոր «մաֆիայի» մերձավոր «ցանցը»: Որպես կանոն, նրանց թվում է, թե դա չի նկատվի, բայց իրականում դա առավել քան տեսանելի է:

-Որպես քաղաքացի՝ վստահաբար անմասն չեք մնում երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Հեղափոխությունից ակնկալիքներն արդարացա՞ն:

-Բայց ինչո՞ւ անցյալ կատարյալով խոսել: Ամեն բան վերջացե՞լ է միթե: Ես դեռ շատ ակնկալիքներ ունեմ: Երբեմն ինձ ասում են` համբերի՛ր, ժամանակ է պետք: Այո՛, ես շտապում եմ տեսնել բարեփոխումներ, քանի որ ինքս եղել եմ փոփոխության ջատագովներից մեկը: Իսկ կուրորեն երկրպագելն ու միայն ծափահարելն ավելի մեծ վնաս կարող են հասցնել հեղափոխությանը, քան պրոֆեսիոնալ քննադատությունը և սխալները մատնացույց անելը: Ես իմ երկիրը սիրում եմ բավականաչափ, որպեսզի սրտացավ չլինեմ սխալների համար, ինչպես նաև չուրախանամ ամեն սանտիմետր առաջընթացի համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդին