Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով ռեկորդային գնաճ է արձանագրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հետևանքով երկրում կտրուկ արագացել են գնաճի տեմպերը, հայտնում է rosbalt.ru-ն՝ մանրամասնելով, որ պատժամիջոցները կիսով չափ կրճատել են նավթի վաճառքից ստացվող եկամուտների չափը:
Ըստ TradingEconomics-ի տվյալների՝ ապրիլին Իրանում սպառողական գներն աճել են 51,4%-ով՝ համեմատած նախորդ տարվա ապրիլի ցուցանիշների հետ: Բացի այդ մարտ ամսվա հետ համեմատ՝ գնաճն արագացել է 3,9%-ով և ռեկորդային է դարձել 1995թ. դեկտեմբերից ի վեր:
Ամենից շատ թանկացել է սննդամթերքը՝ 84%, մինչդեռ հագուստի, կոշկեղենի և տրանսպորտային ծառայությունների գներն ավելացել են կիսով չափ:
Իրանի ազգային արժույթը՝ ռիալը, չորս ամսվա ընթացքում «սև շուկայում» արժեզրկվել է 17%-ով և շարունակում է անկում ապրել նավթի արտահանման ծավալների կրճատման ֆոնին:
Այսպես՝ ապրիլին Իրանն օրական 1 մլն բարելից էլ քիչ նավթ է արտահանել, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին երկիրն արտահանել էր 2,3 մլն բարել: Սրա հետևանքով Իրանը կրել է 10 մլրդ դոլարի վնաս: