Ախալքալաքում այրել են նորատունկ 35 եղեւնիներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱխալքալաքում վառել են անցյալ տարի տնկած ավելի քան 35 եղեւնու ծառերը: Սպասարկման կենտրոնի տնօրենը բնակիչներին կոչ է անում խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին եւ չվնասել նորատունկերը, հաղորդում է Jnews.ge-ն:
Սպասարկման կենտրոնի տնօրենի խոսքով, նորատունկ 200 եղեւնիների 98-ը աճել էր, սակայն որոշ բնակիչներ վար անելիս մաքրել են տարածքը եւ չոր խոտերի հետ վառել են նաեւ եղեւնիները:
Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի ապրիլի 24-ին նվիրված ծառատունկ է իրականացվել Ախալքալաքից Չամդուրա գյուղ տանող ճանապարհի երկյանքով: 2018 թվականին ծառատունկն իրականացվել էր 250 մետր տարածքի վրա, որտեղ երեք շարքով տնկվել էր 200 եղեւնի, յուրաքանչյուրի բարձրությունը տատանվում էր 1,20 սմ մինչեւ 1,60 սմ: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը տնկիների ձեռք բերման համար ծախսել էր մոտավոր 1400 լարի:
Այս տարի եւս նույն քանակի եղեւնիներ են տնկել, սակայն ծախսել են 1800 լարի, որովհետեւ տնկիները ձեռք են բերվել 9 լարիով: