Որ­քա­նո՞վ են ար­դյու­նա­վետ անա­զա­տու­թյան մեջ գտնվող ան­ձ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ հայ­տը՝ որակապես նոր իրավիճակում ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Զտում»՝ հայ­կա­կան տար­բե­րա­կով. ինչ­պես՞ բա­ցա­ռել խտրա­կ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պետք է լի­նեն իրա­վա­կան-քա­ղա­քա­կան հե­տև­անք­ներ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Տեխզն­նում. վճա­րում ենք մի­այն կտրոն ստա­նա­լու հա­մար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Լավրովը և Պոմպեոն մայիսի 14-ին Սոչիում բանակցություններ կվարեն

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ծրագրել են բանակցություններ վարել մայիսի 14-ին՝ ՌԴ Սոչի քաղաքում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունում աղբյուրը:

«Լավրովի և Պոմպեոյի բանակցությունները կընթանան մայիսի 14-ին՝ Սոչիում: Այս մասին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ֆինլանդիայում հանդիպման ժամանակ»,- նշել է գործակալության աղբյուրը:

Հիշեցնենք, որ երեկ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում: Նրանց դեմ առ դեմ հանդիպումը մոտ 1 ժամ էր տևել:

Հայտնի է, որ Լավրովն ու Պոմպեոն պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում, իսկ երեկվա հանդիպումից առաջ նրանց վերջին դեռ առ դեմ հանդիպումը կայացել էր 2018թ.-ի հուլիսին՝ Հելսինկիում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի շրջանակում:

website by Sargssyan