Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Կստացվի ինչպես մի՞շտ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունների «դեսանտը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջակցությունն անարդյունավետ չէ՝ որոշակի բացառություններով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանում կայացել են խորհր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վանաձոր-Դիլիջան ճանապարհը այս տարվա հիմնանորոգման ծրագրում է, հետեւաբար այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետը պատմել է Ադրբեջանի դեմ ծրագրերի մասին Խոշոր հրդեհ Անուշավանի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ֆոտո) Երեւանում 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին (ֆոտո) ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը Ֆրանսիայում մեկնարկել են «դեղին բաճկոնների» 28-րդ շաբաթօրյա ցույցերը Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն իր մեջ կարող է քաղաքական հաշվեհարդարի վտանգ պարունակել, քաղաքական թիմերի շահերի բախման խնդիր է. Արման Մելիքյան (տեսանյութ) Լիոնում պայթյունի հետաքննությանը ներգրավվել է 90 քննիչ Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է կտրել ու օգտագործել տան ջեռուցման համար «Արսենալը» գրավիչ առաջարկների դեպքում կվաճառի Մխիթարյանին եւ Օզիլին

Հրապարակվել է SSJ-100-ի օդաչուի լուսանկարը, որը ներխուժել է այրվող օդանավ

 

Համացանցում հրապարակվել է «Շերեմետևոյում» հրդեհված SSJ-100 ինքնաթիռի տեսանյութից հերթականությամբ հանված կադրերի շարքը, որոնցից մեկը պատկերում է, թե ինչպես է օդաչուներից մեկը վերադառնում այրվող օդանավ:

 

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, օդաչուն նախ դուրս է եկել խցիկի պատուհանից պարանի օգնությամբ, այնուհետև կրկին փչովի սանդուղքով վազելով ներխուժել այրվող սրահ: Դրանից հետո նա ինքնաթիռից դուրս է բերել, ենթադրաբար, երկրորդ օդաչուին:

 

Ինքնաթիռի հրամանատար օդաչու Դենիս Եվդոկիմովի հայրը՝ Ալեքսանդրը, հաստատել է այդ տեղեկությունը: Նրա խոսքով՝ որդին հրաման է տվել երկրորդ օդաչուին լքել խցիկը լուսամուտից, իսկ ինքը մնացել է ինքնաթիռում մինչև վերջին պահը:

 

 Այժմ Եվդոկիմովը գտնվում է Սկլիֆոսովսկու անվան Գիտահետազոտական ինստիտուտում, քանի որ թունավորվել է այրվող նյութերով: Նրա հայրը կոչ է արել չմեղադրել անձնակազմին թռչել չիմանալու մեջ:

 

«Դենիսը Իլ-76-ի հրամանատար է եղել, նա պահեստային փոխգնդապետ է, այնուհետև աշխատել է որպես երկրորդ օդաչու, հետո էլ օդանավի հրամանատար: Երկար տարիներ նա ղեկավարել է Boeing-ը, ապա անցել SSJ-100-ի», - ասել է օդաչուի հայրը:

 

Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը մայիսի 5-ին հրդեհվել է «Շերեմետևոյում» վթարային վայրէջք կատարելիս՝ օդ բարձրանալուց 28 րոպե անց: Մուրմանսկ թռչող 78 ուղևորներից և անձնակազմի անդամներից ողջ են մնացել 37-ը:

 

website by Sargssyan