Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նիկոլ Փաշինյանի 100 փաստը, կամ՝ հեղափոխության ֆետիշացման հետևանքը

АНАЛИТИКА

«Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի գրառումն, իհարկե, կարելի է համարել այսօրվա ասուլիսի անոնս, սակայն լակոնիկ տեքստը ավելի շեշտված բովանդակային ենթատեքստ ունի, քան սովորաբար ունենում են անոնսները։ Ակնհայտ է, որ այսօրվա ասուլիսը լինելու է հեղափոխության ֆետիշացման մասին, վիճակագրական իրական կամ մանիպուլ յատիվ թվերի միջոցով ներկայացվելու է, թե անցած մեկ տարում ինչքան երջանիկ է դարձել Հայաստանի «հպարտ» քաղաքացին։ Այս հարթության վրա դժվար է որևէ այլ բան, բովանդակային նոր խոսք սպասել այսօրվա ասուլիսից. այն ոճով, կառուցվածքով, փլիսոփայությամբ նման է լինելու Փաշինյանի լայվերին, ելույթներին։

Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել 100 կետ առանձնացնել, հենց այդքա՞ն են ձեռքբերումները, թե՞ վարչապետը որոշել է իր ասելիքն ամփոփել հիշվող, կլոր թիվ ենթադրող կետերում։ Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը խոսելու է գլոբալ ձեռքբերումների մասին, ապա դրանք հաստատապես չեն ձգում 100ին, նույնիսկ 10-ին, ու վարչապետն իրականում ուռճացված է ներկայացնում հեղափոխության ձեքբերումները։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կետ առ կետ անդրադառնալ բազում խնդիրների, որոնք գուցե այնքան էլ գլոբալ չեն ու դասական իմաստով չեն ձգում օրակարգային դառնալ վարչապետի օրակարգում։

Իհարկե, դրական փոփոխություններ կան ու դրանք չնկատելը լուրջ չէ։ Օրինակ՝ որևէ մեկը չի կարող վիճարկել, որ Հայաստանի պատմության մեջ անցկացվել են եզակի օրինական ընտրություններ, մյուս կողմից՝ հետհեղափոխական առաջին ընտրություններն օրինական են լինում, որպես կանոն, բոլոր երկրներում։ Հեղափոխություն արած առաջնորդները սիրված են լինում հասարակությունների կողմից ու ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չեն ունենում։ Հեղափոխության իրական փորձությունը լինելու է հաջորդ ընտրություններում, երբ ակնհայտ կլինի՝ հեղափոխական թիմը պատրա՞ստ է զիջել իշխանությունը, եթե չարժանանա հասարակության վստահությանը։ 

Առայժմ շատ վաղ է խոսել ժողովրդավարության անշրջելիության մասին, մանավանդ, որ Հայաստանում տակավին գործ ունենք անձնակենտրոն իշխանության հետ, որտեղ շատ մեծ են կամայական որոշումներ կայացնելու ռիսկերը։

Այո, երկրում էապես կրճատվել է կոռուպցիան, սակայն տակավին շուտ է համակարգային կոռուպցիայի վերացման մասին խոսելը (այս մասին՝ մեր մեկ այլ հրապարակման մեջ):

Գուցե դատարաններն ավելի ազատ են դարձել, սակայն այստեղ էլ պարծենալու առիթները շատ չեն։ Նախ՝ սկանդալային գաղտնալսումների բովանդակությունը հուշում է, որ գործադիր իշխանությունն, այնուամենայնիվ, միջամտում է արդարադատության իրականացմանը կամ ուղղորդում է դատավորներին, սակայն, որ ավել ի սկզբունքային է՝ Բաղրամյան 26-ի պատվերներին փոխարինել է, այսպես կոչված, «փողոցային արդարադատությունը», երբ իշխանության լոյալ հայացքի ներքո, որոշ դեպքերում նաև՝ դրդմամբ, հասարակության ագրեսիվ խմբերն իրենց կամքն են պարտադրում դատավորներին։

Առհասարակ, կարծում եմ՝ վարչապետը 100 կետի անդրադառնալու անհրաժեշտություն չուներ։ Նա պետք է պատասխանի հիմնական հարցին՝ արդյո՞ք անցած մեկ տարում Հայաստանի քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ ու բարեկեցիկ է դարձել։ Ի վերջո, այս հարցի պատասխանից է կախված, թե ինչպես պետք է գնահատենք կառավարության գործունեության արդյունավետությունը։ Անվտանգության խնդիրն ունի ներքին ու արտաքին բաղադրիչներ։

Գլոբալ անվտանգությունը հիմնականում կապված է ԼՂ հարցի, առաջնագծում տիրող իրավիճակի հետ։ Եթե մի քանի օր առաջ Հայաստանի իշխանությունն ու վարչապետը կարող էին հանգամանալից խոսել «վերելակային դիվանագիտության» հաջողությունների մասին, ապա սահմանային վերջին միջադեպերից հետո տեղին է անդրադառնալ այն հարցին, թե ինչո՞ւ Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածություններով, ըստ էության, չեղարկվեց Վիեննայի օրակարգը։

Անշուշտ, ակնկալում ենք լսել վարչապետի կարծիքը նաև իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության մասին, որովհետև երկրի ներսում քաղաքացին իրեն հաստատապես ավելի ապահով չի զգում, քան մեկ տարի առաջ էր։

Նույնիսկ ավելորդ եմ համարում խոսել բարեկեցության մասին։ Ինչ թվեր էլ ներկայացնի վարչապետը, ակնհայտ է, որ տնտեսության խոստացված թռիչքային աճն իրականություն չի դարձել, Հայաստանում աղքատության մակարդակը շատ բարձր է, իսկ քաղաքացին շարունակում է ենթարկվել սոցիալական կեղեքումների։

Եթե այսօրվա ասուլիսը լինելու է հեղափոխության ֆետիշացման մասին, ապա ցավով արձանագրելու ենք, որ իշխանությունը գնալով ավելի է կտրվում իրականությունից։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию