Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ հեղափոխությունը սեփականաշնորհվում է, կամ՝ ՔՊ-ի «հին քաղաքական մշակույթը»

АНАЛИТИКА

Հունիսի 7-ին Աբովյանում սպասվում են քաղաքապետի թեժ, մրցակցային ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանի թիմը թեկնածու է առաջադրել ու փորձելու է հանրապետության խոշոր քաղաքներից մեկում իշխանությունից հեռացնել Գագիկ Ծառուկյանի թիմակցին։ Ի դեպ, ԲՀԿ առաջնորդի դեմ վերջին շրջանում սկսված աննախադեպ կամպանիան, ըստ երևույթին, պայմանավորված է նաև Աբովյանի ընտրություններով, որովհետև ակնհայտ է՝ կառավարող կուսակցության թեկնածուի, իսկ ավելի ստույգ՝ Կոտայքի մարզպետի առաջադրած թեկնածուի հաղթանակի շանսերն ուղղակի աննշան են։

Արդեն այն հանգամանքը, որ Աբովյանի ընտրություններից առաջ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը թիրախավորվում են, կասկածի տակ է դնում գործընթացի օրինականությունը։ Լավ կլիներ, որ շարունակ հին համակարգով հասարակությանը վախեցնող իշխանության ներկայացուցիչներին այս հանգամանքը մտահոգեր։ Ըստ էության՝ ՔՊ-ի այս գործելաոճն էլ է շատ նման ՀՀԿ-ի վարքագծին, երբ փորձ է արվում տեղական իշխանությունը ձևավորել բացառապես իշխանության վերնախավի քաղաքական ճաշակով ու քմահաճույքով։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով ՔՊ թեկնածուի հովանավորյալն է, իսկ այս պահին՝ շեֆը, փորձել է մեխանիկական փաստարկով ապացուցել իրենց թիմի գերազանցությունը։ «Իմ ռեյտինգային ձայներով էլ ես Աբովյանում առաջին տեղում էի: Եվ իմ ռեյտինգային ձայները ավելի էին, քան ամբողջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները միասին վերցրած»,- ասել է նա։

Միանգամից նկատենք, որ Պետրոսյանի փաստարկը, մեղմ ասած, չի աշխատում։ Նախ՝ տվյալ դեպքում, թեկնածուն ոչ թե մարզպետն է, այլ նրա ենթականերից մեկը, ինչը, բնականաբար, համարժեք չի դարձնում խորհրդարանական ընտրություններում սեփական ռեյտինգի հիշատակումը։ Մյուս կողմից՝ մարզպետը կառավարության տարածքային քաղաքականություն իրականացնողն է, ու նրա ակտիվ միջամտությունն ընտրական գործընթացին հակասում է թե՛ ՏԻՄ մարմինների ինքնավարության սկզբունքին և թե՛ ժողովրդավարության կանոններին։

Հետո՝ միանգամայն տարբեր են խորհրդարանական և տեղական ընտրությունները, ու հասարակությունը յուրաքանչյուր դեպքում ունի ընտրության իր առանձնահատուկ չափանիշները։ Էլ չենք ասում այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից անցել են ամիսներ, ու հանրային տրամադրություններն էապես փոխվել են։ Իշխող քաղաքական թիմն այսօր միայն երազել կարող է 70%-ոց վարկանիշի մասին։

Եվ վերջապես՝ խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն էին, ու տեղին չէ, երբ ՔՊ տարբեր ներկայացուցիչներ խոսում են իրենց ստացած բարձր քվեների մասին. դա ամենևին էլ նրանց վարկանիշը չէ։

Ինչ վերաբերում է ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլ յանին, ապա նա արդեն հասցրել է հանդես գալ մի քանի, մեղմ ասած, վիճահարույց հայտարարություններով, ինչն ամենևին էլ չի խոսում այն մասին, որ նա կարող է կոնսոլիդացնել Աբովյանի հասարակությանը։ Նա, կրկնելով մարզպետին, անընդհատ նշում է, թե Աբովյանում իշխում են հին քաղաքական մշակույթի կրողները:

Ի՞նչ ասել է «հին քաղաքական մշակույթ», ինչքա՞ն կարելի է նման տարբերակված մոտեցումով քաղաքական ուժերին, հասարակությանը բաժանել մասերի, բարիկադներ կառուցել երկրում, քաղաքներում, գյուղերում։ Ինչո՞ւ է որոշ մարդկանց թվում, որ Հայաստանի պատմության մեկնարկը տրվել է հեղափոխությամբ, ու նրանք փորձում են գրչի մեկ հարվածով չեղարկել նախահեղափոխական պատմության բոլոր էջերը։ Կամ՝ ինչպե՞ս կարելի է «հին քաղաքական մշակույթ» վերագրել մի կուսակցության, որին ժողովուրդը իր տված քվեով վերապահել է հիմնական ընդդիմության, այլ խոսքով՝ ապագա պոտենցիալ իշխանության կարգավիճակը։

ՔՊ թեկնածուն հույս է հայտնում, որ ընտրությունների արդյունքում հեղափոխությունը վերջնականապես կհաստատվի նաև Աբովյանում: Հեղափոխությանը մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ նաև Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի բազմաթիվ ընտրողներ։ Ո՞վ է թույլ տվել նման անմակարդակ ձևով հեղափոխությունը նույնացնել ՔՊ-ի՝ մի կուսակցության հետ, մինչև ե՞րբ է շարունակվելու հասարակությանը «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» բաժանելու այս մոլուցքը։ Ի դեպ, սա, իրենց իսկ խոսքերով ասած, «հին քաղաքական մշակույթի» տիպիկ դրսևորում է. ժամանակին ՀՀԿ-ն էր իրեն նույնացնում պետության հետ, այսօր ՔՊ-ն է ասում՝ հեղափոխությունը միայն մենք ենք։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ