Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աղ­վան Պո­ղո­սյան. «Բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյամբ ընտր­ված քա­ղա­քա­կան ուժը և իր լի­դե­րը չեն ար­դա­րաց­րել քա­ղա­քա­ցի­նե­րի ակն­կա­լիք­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփումների համատեքստում «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը նախընտրում է խոսել առանցքային խնդիրների մասին, որոնք այս ընթացքում է արձանագրել:

«Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ կառավարման խորհրդարանական համակարգում, հանձին «Իմ քայլը» խմբակցության, հեղափոխությունից հետո ունենք միանձնյա կառավարում: Այդ համատեքստում չփոխվեց սուպերվարչապետական համակարգի մոդելը և դեռ նախանշաններ չկան, որ փոփոխության կենթարկվի: Երկրորդ կարևոր և առանցքային հարցն ընտրությունների հապճեպ կազմակերպումն էր, ինչն ուներ իր հասկանալի պատճառները. եթե ընտրությունները լինեին ավելի ուշ ժամանակահատվածում, գործող իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չէր հավաքի այնքան քվե, որքան հավաքեց դեկտեմբերյան ընտրություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը՝ նշելով, որ երրորդ կարևոր փաստը, որն արձանագրվել է հետհեղափոխական Հայաստանում, ազգային արժեքների հանդեպ տեղի ունեցող ոտնձգություններն էին:

«Մյուս առանցքային խնդիրն Արցախյան հարցն է: Այս առումով շոշափելի երևույթներ են տեղի ունենում, բայց մեր կողմից փաստացի չկա հստակ ներկայացված տեսակետ: Խնդիրներ կան նաև դատաիրավական համակարգում, որտեղ ճգնաժամ է առաջացել: Մեծ հաշվով՝ քաղաքական համակարգում վակուում է տիրում: Իսկ գլխավոր գործընթացներն, ըստ իս, արդեն տեղի են ունենում խորհրդարանից դուրս՝ թե՛ արտախորհրդարանական նոր ձևավորվելիք ուժերի, թե՛ արդեն կայացած ուժերի միջոցով»,նշեց մեր զրուցակիցը:

Նա մատնանշեց հատկապես տարբեր հարցերի շուրջ առկա բողոքի ալիքները. «Կա բողոքավոր քաղաքացիների ձայնը: Նրանք մեկ տարվա ընթացքում իրենց չարդարացված սպասելիքների համար բողոքի գործողությունների են դիմում: Կառավարության դիմաց ամեն օր ինչ-որ խնդիրների շուրջ բողոք կա, մարդիկ բողոքում են Փաշինյանի տված խոստումների չիրականացման համար: Սա շատ կարևոր ցուցիչն է նրա, որ բացարձակ մեծամասնությամբ ընտրված քաղաքական ուժը և իր լիդերը չեն արդարացրել քաղաքացիների ակնկալիքները: Եվ այս ամենի գլխավոր լուծումը հետևյալն է՝ Փաշինյանն իր գլխավորած քաղաքական ուժի հետ պետք է հրաժարական տա, որովհետև երկրում տիրող իրավիճակից փաստացի երևում է, որ վարչապետ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին: Իսկ հրաժարականը շահավետ է թե՛ մեր երկրի անվտանգության տեսանկյունից, թե՛ տնտեսական իրավիճակի և մի շարք այլ գործոնների առումով»:

Աղվան Պողոսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախում տեղի ունեցած «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումին, որտեղ ազդարարվեց երկու հայկական պետությունների միջև համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ համաժողովը միանշանակ ողջունելի է և ակնկալում է, որ նման ֆորմատը շարունակական կլինի:

«Ես հուսով եմ, որ հնչած ելույթները, արծարծված թեզերը մի օր կամրագրվեն նաև թղթի վրա: Այսինքն, այդ ամենն ավելի գործնական դաշտ կբերվի: Ընդհանուր առմամբ, այս ֆորումի անցկացումը դիտարկում եմ որպես շատ լուրջ մեսիջ՝ միջազգային հանրությանը, ինչպես նաև ագրեսոր Ադրբեջանին: Մեսիջ այն առումով, որ անկախ ներքաղաքական վայրիվերումներից՝ Հայաստանում կա հստակ մոտեցում Հայաստան-Արցախ հարաբերությունների վերաբերյալ: Ինչպես ես նշեցի, այս պահին գործող վարչապետը և իր քաղաքական ուժը բազմաթիվ հարցերի վերաբերյալ բացարձակապես օրակարգ չունեն: Բնականաբար, այս պայմաններում այլ ուժերը փորձելու են լցնել վակուումը, ձևավորել միասնական հարթակներ, և ինձ թվում է՝ կստացվի»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններին՝ նա նկատեց. «Կար մի փուլ, երբ իշխանական շրջանակներից հստակ հարձակում էր տեղի ունենում Արցախի պաշտոնյաների նկատմամբ: Հստակ երևում էր, որ կար ձևավորված անջրպետ: Բայց հուսով եմ՝ կգտնվեն ադեկվատ մարդիկ, որոնք Ն. Փաշինյանին կհորդորեն վերադառնալ ռեալ քաղաքական կյանք, քանի որ Հայաստանի և Արցախի իշխանությունների տարաբաժանումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ երկու պետությունների համար: Ընդամենը սթափվել է պետք և հասկանալ գործողությունների իրական հետևանքները: Իսկ վերոնշյալ ֆորումն այդ առումով արդեն իսկ դրական ազդեցություն է թողել, որովհետև ֆորումին ներկա էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, անհատներ, պետականամետ գործիչներ: Դա ցուցիչն էր նրա, որ Հայաստանում ինչ- որ խմբավորումներ կամ խմբակներ հասկանան, որ հայաստանցի-արցախցի տարաբաժանումը և առկա ճգնաժամը շատ արագ պետք է հարթվի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ