Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նո­րայր Նո­րի­կյան. «Վստա­հու­թյան ճգնա­ժա­մի մեջ գտնվող դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կարգ ունենք»

ИНТЕРВЬЮ

Հասարակության կողմից դատաիրավական համակարգի նկատմամբ վստահություն չկա: Վերջին մեկ տարվա ընթացքում այդ համակարգում չեն կատարվել այն փոփոխությունները, որոնց մասին խոսվում էր: Գնահատելով դատական համակարգում առկա իրավիճակը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Փաստաբանի խոսքով, այն համակարգերը, որոնք գործել են իշխանափոխությունից առաջ, պահպանել են իրենց իներցիոն բնույթը. «Պահպանվել է նաև նույն գործելաոճը: Ընդհանուր առմամբ, դատաիրավական համակարգում տիրող արժեհամակարգը և ղեկավարման փիլիսոփայությունը որևէ աղերս չունեն այն արժեքային համակարգի հետ, որով իշխանափոխություն եղավ: Կարող եմ արձանագրել, որ գործ ունենք վստահության ճգնաժամի մեջ գտնվող դատաիրավական համակարգի հետ»:

Նորայր Նորիկյանն ընդգծեց, որ միշտ էլ խոսվել է այն անհրաժեշտ բարեփոխումների մասին, որոնք պետք են դատաիրավական համակարգին: «Խոսվել է նաև անկախ դատական համակարգի կայացման անհրաժեշտության մասին: Բայց իրականության մեջ բոլորովին այլ պատկեր կա: Կարծում եմ՝ քիչ խոսելու և շատ գործ անելու ժամանակն է, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ գեղեցիկ խոսելը դեռ չի նշանակում, որ գործ է արվում: Ես այդ ամենը փաստերով եմ ուզում արձանագրել. ունեինք Բարձրագույն դատական խորհուրդ, որը մեկ տարվա ընթացքում որևէ փոփոխություն չի կրել: ԲԴԽ-ն այն բացառիկ սահմանադրաիրավական մարմինն է, որը Սահմանադրության ուժով պարտավոր է ապահովել դատարանների և դատավորների բնականոն գործունեությունը, ԲԴԽ-ն նրանց անկախության երաշխավորն է: Սահմանադրական դատարանը ևս որևէ փոփոխություն չի կրել, ՀՀ գլխավոր դատախազության վերնախավը որևէ փոփոխության չի ենթարկվել: Ոստիկանությունում ևս որևէ էական տեղաշարժ չի եղել, ԱԱԾ-ում նույն վիճակն է, ՀՀ քննչական կոմիտեում էլ մի վարչության պետը դարձել է Քննչական կոմիտեի ղեկավար: Թեև Արդարադատության նախարարությունում ֆորմալ առումով նախարարը փոխվել է, բայց քրեակատարողական ոլորտում տիրող բարքերը բավական են արձանագրելու, որ այստեղ ևս ոչ մի փոփոխություն չի եղել: Այսինքն, մենք գործ ունենք մի դատաիրավական համակարգի հետ, որը ձևավորվել և կայացել է նախորդ քաղաքական ռեժիմի օրոք»,-ասաց նա՝ շեշտելով, որ խնդիրները դեռևս առկա են անկախ այն հանգամանքից, որ այդ համակարգերում աշխատող ղեկավար անձինք բավականին ինտելեկտուալ և մասնագիտական որակներ ունեն:

«Եթե մենք իսկապես ուզում ենք կառուցել նոր դատաիրավական համակարգ, ապա մի ամբողջ դատաիրավական համակարգ պետք է քանդել ու նորից կառուցել: Այդ համակարգերում արժեհամակարգ ու մտածողություն պետք է փոխվի: Դատաիրավական համակարգերում պետք է գերակայի Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ հստակ նշված է, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու իրավունքներով»,-ասաց նա: 

Փաստաբանի հետ զրույցում անդրադարձանք նաև Մարտի 1-ի գործով դատավորների ինքնաբացարկներին: Նորայր Նորիկյանը շեշտեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը տալիս են հնարավորություն, ըստ որի՝ դատավորը որոշակի հիմնավորվածությամբ կարող է ինքնաբացարկի որոշում կայացնել:

«Այդ առումով կարձանագրեմ հետևյալը. եթե կլինեն դատավորներ, որոնք կխուսափեն որևէ պատրվակով արդարադատություն իրականացնել, ապա նրանց պետք է խիստ պատժել: Իսկ այն դատավորներին, որոնց ինքնաբացարկի հիմքում օբյեկտիվ խնդիր կա, բնականաբար, պետք է հարգել: Ուղղակի յուրաքանչ յուր դեպք պետք է առանձին գնահատել: Թեև վերոնշյալ պարագայում ես այդ հանգամանքի վրա շատ չէի կենտրոնանա: Շատ ավելի կարևոր է բուն գործով դատավարությունը, քան մինչ դատաքննության գործընթացում առկա ինքնաբացարկի հանգամանքները»,-ասաց նա:

Անդրադառնալով նաև այս ընթացքում տարբեր գործընթացների առումով ՄԻԵԴ ուղարկված, ինչպես նաև ուղարկվելիք հնարավոր բոլոր դիմումներին ու պետության համար բացասական հետևանքներին, փաստաբանը նշեց. «Որպեսզի գործերը չհասնեն ՄԻԵԴ, ՀՀ-ում դատական իշխանությունը պետք է օբյեկտիվ և արդար դատաքննություն իրականացնի: Բայց պետք չէ վախենալ ՄԻԵԴ-ից: Մեզ մոտ թյուր ըմբռնում կա այն առումով, որ ՄԻԵԴ-ը ուրիշի դատարան է, որտեղ մեզ տուգանում են: Այդպես չէ, մենք բոլոր կոնվենցիաները ստորագրել ենք, մենք ենք համաձայնել այդ խաղի կանոններին: ՄԻԵԴ-ից խուսափել պետք չէ, ուղղակի ՄԻԵԴ-ի կողմից հրապարակված դատական ակտերից անհրաժեշտ է լուրջ հետևություններ անել, որ հետագայում սխալներ թույլ չտրվեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело