Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ՀՅԴ-ի ար­ցա­խյան օրա­կար­գը՝ հա­կադ­րու­թյա՞ն, թե հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ուղերձ Փա­շի­նյա­նին

АНАЛИТИКА

Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնությամբ Արցախի ԱԺ նիստերի դահլիճում նախօրեին տեղի է ունեցել «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։ Ֆորումի ընթացքում ծավալված քննարկումներից և ելույթներից հետո ընտրվել է 15 հոգուց բաղկացած կազմկոմիտե՝ Արցախից 3, Հայաստանից՝ 8, Սփյուռքից՝ 4 անդամներով:

Ուշագրավ է, որ սա ՀՅԴ ամենանշանակալի միջոցառումն էր խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ ավանդական կուսակցությունը վերջին քսան տարիների ընթացքում առաջին անգամ դուրս մնաց ԱԺ-ից՝ ստանալով արտախորհրդարանական ընդդիմության կարգավիճակ։ Ըստ այդմ՝ նախօրեի միջոցառումը, ինչ-որ իմաստով, կարելի է համարել ՀՅԴ գործունեության նոր փուլի անոնս, համենայն դեպս՝ պատկերացում է ձևավորվում կուսակցության գործունեության առաջնահերթությունների մասին։

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգը շրջանառու դարձավ 2016-ի քառօրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Սերժ Սարգսյանը պատկան մարմիններին հանձնարարեց մշակել համապատասխան փաստաթղթերը:

Սակայն երրորդ նախագահի պաշտոնավարման վերջին տարիներին խնդիրը կարծես դեակտուալացվեց, դրա մասին մի քանի անգամ հրապարակավ խոսել են ՀՅԴ գործիչները՝ առանց ֆորմալացնելու իրենց պահանջները։

Երկու օր առաջ ՀՅԴ ղեկավարությունը՝ քաղաքական ու փորձագիտական շրջանակների մասնակցությամբ, հարցը դարձրեց իր օրակարգի առաջնահերթությունը ու, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված կուսակցության ակտիվությունը հատկապես այս ուղղությամբ։ Դատելով այն փաստից, որ Ստեփանակերտի քննարկումներին մասնակցել են հիմնականում, այսպես կոչված, «հին» համակարգի ներկայացուցիչներ կամ ընդդիմադիրներ, կարելի է ենթադրել, որ ներկաների շրջանում որոշակի մտահոգություններ է առաջացնում Հայաստանի գործող իշխանության արցախյան քաղաքականությունը, և նրանք, օրակարգ բերելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հարցը, փորձում են ավելի կանխատեսելի դարձնել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Մյուս կողմից՝ ՀՅԴ նախաձեռնությունը բավականին կառուցողական է ու, ըստ էության, փոխլրացնում է Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ստեփանակերտյան օրակարգը, որի հիմնական խնդիրը բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության մեծացումն է։

ՀՅԴ նախաձեռնությունը կարող է նոր դիսկուրսիոն հարթակ ձևավորել, որի շրջանակներում ռացիոնալ քննարկումներ ու այլընտրանքային մոտեցումներ կձևավորվեն ԼՂ խնդրում։ Խնդրի այս բաղադրիչը նույնպես շատ կարևոր է, մանավանդ վերջերս Նիկոլ Փաշինյանը կարևորել էր ԼՂ հարցում քաղաքական դիսկուրսի անհրաժեշտությունը։ Մնում է, որպեսզի իշխանությունները կարողանան կամ ցանկանան հաղորդակցության արդյունավետ «կանալներ» ստեղծել՝ քաղաքական ու հասարակական տարբեր խմբերի հետ համագործակցության համար։ Ի դեպ, ՀՅԴ կազմակերպած քննարկումներին մասնակցել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, որոնք, սակայն, դիտորդի կարգավիճակում են եղել՝ ի տարբերություն ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների, որոնք հանդես են եկել ելույթներով։

Իհարկե, ՀՅԴ նախաձեռնության հիմքում առկա է նաև ներքաղաքական համատեքստ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հաջորդ տարի Արցախում նախատեսված են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։ Մյուս կողմից՝ տեսանելի ու ակնհայտ է, որ Հայաստանի նախորդ իշխանության հետ ասոցացվող ուժերն իրենց քաղաքական գործունեությունն ավելի լավ կազմակերպում են Արցախում, ինչն, իհարկե, միանշանակ գնահատականի արժանանալ չի կարող։ Մի կողմից՝ դրական է, որ Արցախում դիսկուրսիոն հարթակներ են ձևավորվում, մյուս կողմից՝ վտանգավոր կլինի, եթե Արցախը կամ նրա իշխանությունը դառնան կամ, ավելի ստույգ, ոմանց կողմից դիտարկվեն ներքաղաքական հակադրության բևեռ։

Այնուամենայնիվ, ՀՅԴ կազմակերպած համաժողովը դրական տպավորություն թողեց ու կարող է հասարակությանը, Հայաստանին ու Արցախին կոնսոլիդացնող գործոն դառնալ՝ ի տարբերություն «Սասնա ծռեր» կուսակցության սպասվելիք ավտոերթի, որն ավելի շատ նմանվում է քաղաքական պրովոկացիայի, որովհետև անհասկանալի է, թե «ծռերն» ինչ հեղափոխություն են «ներմուծում» Արցախ։ Արկածախնդրական այս նախաձեռնությունը միայն ապակայունացնելու է Արցախի ներքաղաքական իրավիճակը՝ որոշակի ռիսկեր ծնելով առաջնագծում։ Սրան գումարած՝ մտահոգիչ են բոլոր նրանց քայլերը, ովքեր այս գործընթացները շեղում են դեպի «հեղափոխությունը հասցնենք Արցախ» վտանգավոր թեզը: Սա այն դեպքն է, երբ արդեն թևավոր դարձած բառերով ուզում ես ասել՝ հանգիստ նստեք տեղներդ

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию