2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ, ֆոտո) Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին․ Արցախի ՄԻՊ Մաշտոց-Կորյուն խաչմերուկում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ ուղեւորը հոսպիտալացվել է «Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն 64-ամյա կինը խոստովանել է, որ ինքն է խանութի հաճախորդի պայուսակից դրամապանակ գողացել Ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում․ կան բերման ենթարկվածներ Ֆրանսիան կողմ է Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ լարվածության նվազեցմանը Ոստիկանություն բերված 3 անձ, այդ թվում՝ ԲԿ տեղափոխվածը, ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. ՄԻՊ Զենիթի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ «Բնապահպանության շահն էլ պետք է հավասարակշռված լինի». Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Ամուլսարի շահագործման հարցին. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը ԱԺ-ի մոտից բերման ենթարկված վեց քաղաքացիներն ազատ արձակվեցին (տեսանյութ) Ոստիկանության պահանջն ապօրինի էր, մենք իրավունք ունեինք փողոց փակելու, ինչպես սովորացրել է ներկայիս վարչապետը. բերման ենթարկված քաղաքացի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Սկսվել է «հե­ղա­փո­խա­կա­նի հա­լա­ծու­մը ռու­սա­կան պատ­վե­րով» թե­ման

politnavigator.net-ը «Հայկական «սորոսիկները» փորձում են սարսափեցնել ազգային անվտանգության ղեկավարին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանից ստացվող լուրերը արդեն կասկած չեն թողնում, որ առաջին իսկ տարում նոր էլիտան իրենից այլևս հին կառավարությունը տապալելու համար խառնամբոխ ուժերի միասնական միավորված ճակատ չի ներկայացնում: Նոր կառավարությունը անցել է մասնատման փուլի, որի արդյունքում առաջացել են միանման հետաքրքրության շրջանակներով խմբեր, և սկսվել են ինտրիգները: Արդեն ձևավորվող ընդդիմությունը իր հերթին փորձում է մասնատել վարչապետի ուժերը՝ այդ նպատակով հակասություններ ստեղծելով երկրորդ խորհրդարանական ուժի՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Անդորրը խաթարողները օգտվում են խորհրդարանում խոշոր բիզնեսի ներկայացուցիչ լինելու արգելքի սայթաքուն պահից: Փաշինյանը և Ծառուկյանը չեն ցանկանում դիմակայություն և աշխատում են խուսափել անձնական և միջկուսակցական բախումներից: Դժվար թե այս «սերմանած հակամարտությունը» մոտ ժամանակներում աճ տա, բայց, ներկա Հայաստանի պայմաններում ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում Փաշինյանի շրջապատի «սորոսիկների» հարձակումները Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի նկատմամբ: Վանեցյանը մեծ հեղինակություն է վայելում իշխանությունների և հասարակության շրջանում` լինելով կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը: Հիշեցնենք, որ ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ձերբակալության և լիազորությունների ժամանակավոր դադարեցման մասին՝ մեղադրելով նրան չարաշահումների և կոռուպցիայի մեջ: Գործը կապված է գնման գործընթացի հետ, և եթե անգամ Սանասարյանն ինքը թաթախված չէ կոռուպցիայի մեջ, ապա առնվազն պատշաճ չի կատարել իր պարտականությունները: Այստեղ ինտրիգն այն է, որ Սանասարյանը Փաշինյանի մոտ շրջապատի մարդ է և անմիջականորեն կապված է «գրանտակեր-սորոսիկների» ակումբի հետ, որը Հայաստանի նոր իշխանության ջերմ ու տաքուկ գրկում է տեղավորված: Բացի այդ, Սանասարյանը նաև բաց ռուսաֆոբ է: Մի խոսքով, ԱԱԾ պետը կպել է իշխանության վերին խավին և անգամ «կայսրին հատկապես մոտ կանգնած մարդուն»: Փորձագետների մոտ արդեն իսկ հաճախացած շնչառություն է այս սկանդալի զարգացման հնարավոր տարբերակներից: Այնուամենայնիվ, «առաջինը գնաց»: Սա Փաշինյանի համար գերազանց փորձություն է. արդյո՞ք նոր կառավարության համար իսկապես չկան «անձեռնմխելիներ», թե՞ «ուզում էին լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ»: Փաշինյանը դեռ չի մեկնաբանել իր դաշնակցի ձերբակալության լուրը, այլ ընդամենը Քաղաքացու օրը խորոված է պատրաստել, ապա շփվել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նրա փոխարեն «սորոսիկների» ազդեցիկ խումբն է արձագանքել Սանասարյանին մեղադրանք ներկայացնելուն: Ըստ նրանց, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը ընդամենը «հարգելի մարդու արյան գնով իր համար PR է անում»: Սանասարյանը ևս բարձրաձայնել է, որ ինքը անմեղ է, բոլոր մեղադրանքները կեղծ են, ԱԱԾ-ն պետք է ապացույցներ ներկայացնի, և նոր Հայաստանի համար պայքարը շարունակվում է: Սանասարյանի համար առավել բարձր աղաղակում է «Սորոս» հիմնադրամի մասնաճյուղ հանդիսացող «Բաց հասարակություն-Հայաստան» հ/կ-ն: Եվ եթե առաջ Վանեցյանի դեմ տեղի էին ունենում ընդամենը ընդհատակյա ընդվզումներ, ապա Սանասարյանին մեղադրանք առաջադրելը իսկական վայնասուն է առաջացրել: «Սորոսիկները» հանկարծ հիշել են մեղադրվող անձի բաց ատելությունը Ռուսաստանի նկատմամբ, և սկսվել է «հեղափոխականի հալածումը ռուսական պատվերով» թեման: «Սորոսիկները» ներկայումս իշխանություններից պահանջում են ոչ միայն դադարեցնել Սանասարյանի քրեական հետապնդումը, այլ նաև ԱԱԾ ղեկավարի անմիջական և անհապաղ հրաժարականը: Հստակ երևում է, որ նրանց նաև չի բավարարում Փաշինյանի «ռեալպոլիտիկ» խաղը: Նրանք անուղղակի, չնշմարվող հարվածներ են հասցնում վարչապետին՝ դրդելով նրան սուր աշխարհաքաղաքական շրջադարձի և Ռուսաստանի հետ ընդհարման այնպես, ինչպես խոստացել էին բարիկադների վրա: Սանասարյանին մեղադրանք առաջադրելը և հարձակումները Վանեցյանի վրա վարչապետի համար դասական շախմատային «պատառաքաղի» իրավիճակ են ստեղծել: ԱԱԾ ղեկավարի հեռացումը կխաթարի Հայաստանի վարչապետի կերպարը, որը կառուցվել է անկախ անձերից և կոչումներից կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներով: Սանասարյանի քրեական հետապնդման շարունակումը, ամենայն հավանականությամբ, «սորոսիկների» և համակարգային ռուսաֆոբների կողմից կդիտարկվի որպես «պատերազմ հայտարարել»: Մյուս կողմից, Երևա նում լու րեր են տա րած վ ո ւ մ , ո ր «Transparency International» -ի կողմից կերակրվող Արմեն Գրիգորյանը կարող է հրաժեշտ տալ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, ինչպես նաև պետական ծառայողների կազմից կկրճատվեն գրանտակերները: Փաշինյանի ընտրությունը, անկեղծորեն, հեշտ չէ: Կառավարության կադրային կազմը մեծ չէ, իսկ եթե այնտեղից հանվեն գրանտակերները, ապա կմնան ընդամենը մի քանի հոգի, օրինակ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը: Իսկ ահա վարչապետի թշնամիների բանակը հսկայական կլինի: Դրանցում ընդգրկված կլինեն Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Հելսինկյան խմբի Վանաձորի գրասենյակը, «Ասպարեզ» լրագրողական ակումբը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնը Ստեփան Գրիգորյանի գլխավորությամբ, Transparency International-ի տեղական մասնաճյուղը, ինչպես նաև արևմտյան կերակրատաշտակից կերակրվող շատ այլ գրանտակերիկներ, որոնք Հայաստանում հակառուսական ուղղվածության հիմնական գեներատորներն են: Եվ այս ամենը առանց այնպիսի «մանրուքի», ինչպիսին է «հեղափոխական» խորհրդարանը, որի վարքագծից է կախված կառավարության և վարչապետի աշխատանքը: Ընդհանրապես, փոքր հանրապետությունները բավականին արագ են հասնում մի խաչմերուկի, որտեղ պետք է որոշվի՝ «աջ գնալ, թե ձախ»: Ո՞ւր կգնա Փաշինյանը: Շուտով կտեսնենք:

Կամո Խաչիկյան 

website by Sargssyan