Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռասաներ. իրականում ի՞նչ հիմքով են խմբերի բաժանվում մարդիկ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Աշխարհի բնակիչները հնուց ի վեր տարբերվում են իրարից ռասաներով, և կա չորս ռասա՝ մոնղոլոիդ, եվրոպոիդ, նեգրոիդ և ամերիկոիդ։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Բանն այն է, որ ռասաների բաժանելու սկզբունքը սոսկ ժամանակակից մոտեցում է։ Հին աշխարհում հույները, հռոմեացիները, քրիստոնյաները, մուսուլմանները և այլոք չունեին մարդկանց ռասաների բաժանելու սկզբունք։ Օրինակ՝ Արիստոտելը մարդկանց բաժանում էր երկու խմբի՝ հույներ և բարբարոսներ, այսինքն՝ մարդկանց խումբ, որը կազմակերպել է համայնքային պետականություն, և խումբ, որը չի կատարել դա։ Հին հռոմեացիները մարդկանց բաժանում էին խմբերի ոչ թե ինչ-որ կենսաբանական նմանություններով կամ մաշկի գույնով, այլ ըստ տարբեր իրավաբանական կառուցվածքների, որոնց հիմքով նրանք կազմակերպում են իրենց կյանքը։ Ներկայումս էլ մարդաբանների և կենսաբանների մեծ մասը ռասաները համարում է քաղաքական խմբավորումներ, որոնք ունեն ստրկության և գաղութարարության արմատներ։ Ընդ որում, ռասաների թիվը և այն, թե որ ռասային է պատկանում մարդկանց կոնկրետ ինչ-որ խումբ, ժամանակի ընթացքում փոփոխվել է, և կոնկրետ ազգը, անկախ իր ծագումից, կենսաբանությունից և զարգացման աստիճանից, քաղաքական նկատառումներից ելնելով՝ ընդգրկվել է ինչ-որ ռասայական խմբի մեջ։ Յուրաքանչյուր մարդ ինչ-որ չափով գենետիկորեն դիֆերենցված է ըստ, օրինակ՝ արյան խմբի կամ մաշկի պիգմենտացիայի՝ գույնի, սակայն մարդաբանների ու կենսաբանների մեծ մասը համարում է, որ ռասաների բաժանումը չունի կենսաբանական հիմնավորում, քանի որ ժամանակակից մարդիկ ուղղակի առայժմ չեն վերածվել առանձին ենթատեսակի կամ ռասայի։ Միջնադարում մուսուլմանները և քրիստոնյաները մարդկանց բաժանում էին ոչ թե ռասաների, այլ երկու խմբի՝ «հավատացյալներ» և «անհավատներ»։ Նմանապես հրեաները մարդկանց բաժանում էին «հրեաների» և «գոյաների»՝ ոչ հրեաների։ Ընդ որում, այս ամենը նույնիսկ բացատրություն ուներ։ Օրինակ՝ 14-րդ դարի մուսուլման գիտնական Իբն Խալդուն դեմ էր այն վարկածին, որ ֆիզիկական բնութագրիչները ցուցադրում են մարդու բարոյական որակները. նա բացատրում էր, որ մաշկի մուգ գույնը պատճառ է ընդամենը նրա, որ Աֆրիկայում եղանակը շոգ է, այլ ոչ թե նրա, որ նեգրերը որակ չունեն։ Ներկայումս գիտնականները համարում են, որ անգամ հազար տարի անց մարդիկ կունենան մաշկի տարբեր գույն, չնայած ավելի շատ կգերակշռի մաշկի խառը գույնը, որը կլինի ոչ թե շլացնող սպիտակ կամ սև, այլ ավելի մեղմ երանգներով։ Նշենք, որ ռասան և էթնիկ պատկանելությունը տարբեր բաներ են, չնայած վերջնական իմաստով երկուսն էլ հանդիսանում են սոցիալական կազմակերպվածության յուրահատուկ հենք։ Ռասայի սկզբունքը հիմնված է այն մտքի վրա, որ գոյություն ունեն ի ծնե կենսաբանական տարբերություններ, և, հետևաբար, կա գենետիկ անհամատեղելիություն։ Իսկ ահա էթնիկ պատկանելությունը հիմնված է յուրահատուկ մշակույթի, կրոնի, լեզվի, սովորույթների և այլնի վրա։ 

Հետաքրքիր է, բայց ԱՄՆ-ի մարդահամարի կոմիտեն ռասան որոշում է որպես սոցիալական կատեգորիա և չի փորձում այն կապել կենսաբանության, մարդաբանության կամ գենետիկայի հետ։ Ընդ որում, կոմիտեն տարբերակում է ռասաների հինգ կատեգորիա՝ սպիտակ մարդիկ (եվրոպական, մերձավորարևել յան կամ հյուսիսաֆրիկյան ծագման մարդիկ), սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, հնդկացիներ կամ Ալ յասկայի տեղաբնակներ, ասիացիներ կամ հավայացիներ, կամ Խաղաղ օվկիանոսի կղզիների այլ բնակիչներ, և հատուկ էթնիկ խումբ են կազմում լատինոամերիկացիները։ Սա իրականում էթնիկ բաժանում է, այլ ոչ թե ռասայական բաժանում, քանի որ, օրինակ, լատինոամերիկացիների խումբն իր մեջ ներառում է ինչպես սպիտակամորթ, այնպես էլ սևամորթ, կարմրամորթ և դեղնամորթ խմբեր։ Ընդ որում, ԱՄՆ-ում իրեն լատինոամերիկացի համարող ցանկացած անհատ ունի որոշակի եվրոպական նախնիների գեներ։ Նշենք նաև, որ իրեն եվրոպացի համարող համարյա ցանկացած անհատ իր հերթին ունի որոշակի բնիկ ամերիկացի կամ աֆրիկացի նախնիների գեներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները