Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Տևական քննարկումներ ենք ունեցել Շուշիի օպերացիայի մշակման ընթացքում, որոշվեց հարձակվել չորս ուղղությամբ. Սերժ Սարգսյան

ПОЛИТИКА

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եռատոնի առիթով թոռան հետ և մարտական ընկերների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և պատասխանել Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցերին:

 

 

 

«Առաջին զգացումը, որ ինձ պատում է, ափսոսանքի զգացումն է, ափսոս, որ մեր փայլուն տղաները զոհվեցին, նրանցից շատերը առաջնորդներ էին, մինչև վերջ նվիրված էին իրենց հայրենիքին, և իրենք հիմա շատ մեծ օգտակարություն կարող էին բերել մեր երկրին, բայց դրան անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացումը: Իմ կարծիքով՝ տղամարդկային երախտագիտությունն ունի իր նրբերանգները, և առաջին հերթին դա նշանակում է հավատարմություն այն գործի հանդեպ, հանուն որի զոհվել են, կամ ինչին նվիրել են իրենց կյանքը այն մարդիկ, ում որ երախտապարտ ես»,-ասաց նա:

 

Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ առումով կարծում է, որ այսօրվա սերունդն իր երախտագիտությունն է ցուցաբերում, ինչի համար շատ ուրախ է: Ըստ նրա` այսօրվա սերնդի ամենամեծ գործը կլինի այն, որ իրենք իրենց հայրերի, ավագ ընկերների արածը համարեն իրենցը: «Ամեն անգամ, երբ խոսքը գնում է Շուշիի մասին, իմ ականջներում զրնգում է Վալերի Չիչյանի խոսքերը` «պրատիվնիկա նի վիժու»: Դա մայիսի իննի առավոտյան էր 5:00-5:15 հատվածում: Շատ բան է ասվել Շուշիի մասին, հատկապես ուզում եմ ընդգծել Շուշիի օպերացիայի վճռորոշ լինելը հետագա բոլոր գործընթացներում»,-ասաց նա:

 

 

 

ՀՀ 3-րդ նախագահը նշեց, որ բոլորին էլ պարզ էր, որ Շուշիում հաջողության հասնելու պարագայում հաղթանակը գրեթե ապահովված էր, իսկ մյուս կողմից՝ ձախողման պարագայում կանգնելու էինք ամբողջությամբ պարտության եզրին: Եվ հենց այդ պատճառով է, ըստ նրա, որ տևական քննարկումներ են ունեցել Շուշիի օպերացիայի մշակման ընթացքում և մինչ այդ երկու անգամ հետաձգել էին օպերացիան:

 

«Պետք է ուղիղ ասեմ, որպեսզի շատ երկար տարիներ տարբեր ոչ բարեխիղճ հայտարարությունների, ոչ բարեխիղճ վերաբերմունքի առաջ կանգնենք ինչ-որ կերպ: Միանշանակ պետք է ասել, որ Շուշիի օպերացիայի հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը`Կոմանդոսը: Երկարատև քննարկումներցի հետո որոշվեց, որ Շուշիի վրա պետք է հարձակվել չորս ուղղությամբ»,-ասաց Ս. Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ուղղություններից մեկը գլխավորում էր Վալերի Չիչյանը, նրանից աջ՝ Սեյրան Օհանյանը, ձախ` Արկադի Կարապետյանը և թիկունքից` Լաչինի կողմից՝ Սամվել Բաբայանը:

 

«Պետք է ասել, որ Շուշին գրավվել է մասնակիցներից յուրաքանչյուրի ջանքերի գնով, բայց Շուշիի օպերացիայի հաջողության գրավականներից է նաև այն, որ դրանից երեք ամիս առաջ ադրբեջանցիները ձեռնարկել էին շատ մեծ հարձակում Քարին Տակի վրա, և այդ ընթացքում թեև մեր տղաներից շատերը զոհվեցին, բայց գլխովին ջախջախվեց ամենամարտունակ գումարտակը»,-ասաց նա և նշեց, որ դրանից հետո Ադրբեջանում պաշտոնափոխություններ տեղի ունեցան, դատավարություններ եղան, մարդիկ պատժվեցին:

 

«Երկրորդ հանգամանքն այն էր, որ Ադրբեջանում այդ ժամանակ ներքաղաքական գզվռտոց էր, ներողություն բառերիս համար, բայց շունը տիրոջը չէր ճանաչում, սա էլ մեզ շատ օգնեց: Օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ, բայց կարևոր է նաև, որ մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները: Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր`զուտ զինվորի կարգավիճակով` ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, բոլոր, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային:

 

Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին: Շուշիի մասին ոտքի վրա դժվար է խոսել, բայց հաստատապես կրկնում եմ, որ Շուշիի հաջողությունը կանխորոշեց շատ բան»,-ասաց նա:

 

Սերժ Սարգսյանը նշեց, որ կարոտում է առաջին հերթին այն տղաներին, ովքեր գոյամարտի ընթացքում զոհվել են: «Ես շատ եմ կարոտում Վազգենին, Ավոյին` Մոնթե Մելքոնյանին, Ասկոլկային, Աշոտին, կարոտում եմ Փոքր Յուրային, Նորիկին, Դուշման Վարդանին, շատերին եմ կարոտում և այս քանի օրերի ընթացքում կաշխատեմ այցելել մեր տղաներից մի մեծ շարքի շիրիմներին՝ գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու:

 

Ակնհայտ է, որ առանց ավագ սերնդի դժվար է շատ լուրջ հաջողությունների հասնել, անկասկած, երիտասարդների դերակատարությունը շատ մեծ է, բայց այն ժամանակ մենք էլ՝ երիտասարդներս չէինք կարող պատվով դուրս գալ այդ փորձությունից, հաղթահարել այդ մարտահրավերները, եթե մեր պապերը և մեր հայրերը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ այդպես փայլուն չդրսևորվեին»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե Արցախի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ծրագրերը միշտ էլ պակաս չեն եղել: «Տեսնենք, մտադիր եմ նաև Ամարաս այցելել հասկանալու համար, թե ինչ վիճակում է գտնվում, քանի որ առանց Ամարասի, Գանձասարի, առանց դարերի իմաստությունը իրենց մեջ կուտակած հուշարձանների անհնար է հայրենիքը պատվով պաշտպանել»,-ասաց նա: 

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию