2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է՝ նվազելով 528 դրամից «Սպայկա», «Սաս Գրուպ», «Ֆլեշ», «Գազպրոմ Արմենիա»․ որքան հարկ են վճարել խոշորները․ Փաշինյանը թվեր է հրապարակել «Ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք. չենք իմացել, թե չէ խայտառակ կանեինք» Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին Պենտագոնը հրապարակել Է ՄՓՀՀՊ-ով արգելված թևավոր հրթիռի արձակման տեսագրությունը (տեսանյութ) Պարոն վարչապետ կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է. Արամ Գ. Սարգսյան Մարտի 1-ին սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երեւանում են եղել. Սեյրան Սարոյանը՝ Արցախից զինվորականներ բերելու մասին Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել Ընթանում է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ) ՈՒՂԻՂ. Փաշինյանի աշխատանքային հանդիպումն Արայիկ Հարությունյանի հետ ԱԱԾ–ն կուսումնասիրի Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումները Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց

«Արսենալ»-ը Բաքվում Հենրիխ Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից

 

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից, որպեսզի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարողանա մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և մասնակցել ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Այս մասին հայտնում է news.sky.com-ը:

 

Հյուսիսային Լոնդոնի ակումբը հայտնում է, որ իրենք մտահոգված են այն հարցով, որ հայ կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել «Չելս»-ի հետ հանդիպմանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պատճառով:

 

«Մեր ֆուտբոլիստների անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի: Մենք ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ ենք պահանջում, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը կապահովվի, եթե նա Եվրոպայի լիգային մասնակցելու նպատակով մեկնի Բաքու»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում:

 

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում նույն խնդրի պատճառով բաց էր թողել Եվրոպայի լիգայի շրջանակներում ադրբեջանական թիմերից մեկի հետ հանդիպումը: Այն ժամանակ Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ չէր ներկայացրել:

 

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին:

 

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն Ադրբեջանից երաշխիքներ էր պահանջել Մխիթարյանի անվտանգության վերաբերյալ:

 

website by Sargssyan