Գերմանիայի ԱԳՆ-ը կոչ է անում թույլ չտալ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ զինված բախումները
МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ կոնֆլիկտի սրումը միջազգային մակարդակում առաջացրել է մտահոգություններ Մերձավոր Արեւելքում իրավիճակի հնարավոր էսկալացիայի հետ կապված: Այսպես, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը մայիսի 12-ին Bild am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Գերմանիան իր եվրոպական գործընկերների հետ միասին պետք է ձեռնարկի միջոցներ զինված բախումները կանխելու համար, հաղորդում է DW-ը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, պատերազմի մասին խոսելիս, մատնանշել է Վաշինգտոնի պատասխանատվությունը, որը մայիսի 10-ին հաստատել էր դեպի այդ տարածաշրջան «Առլինգտոն» դեսանտային ուղղաթիռի եւ Patriot հրթիռային համալիրի ուղարկման որոշումը: Դրանից մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներն ուղարկել էին դեպի Մերձավոր Արեւելք ավիակիր «Աբրահամ Լինքոլնի» գլխավորությամբ ավիակիր հարվածային խումբն ու ռմբակոծիչների տակտիկական խումբը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ իր երկիրը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ, սակայն պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր զորքերն ու սեփական շահերը:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր հերթին հայտարարել է, որ երկիրը հայտնվել է աննախադեպ տնտեսա-քաղաքական ճնշման ներքո: