Մալայզիայում ահաբեկչական խոշոր հարձակում նախապատրաստելու կասկածանքով 4 անձ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիայում մուսուլմանական պահքի ամսվա՝ Ռամադանի առաջին շաբաթվա ընթացքում ահաբեկչական խոշոր գործողություններ ծրագրելու կասկածանքով 4 անձ է ձերբակալվել, գրում է Channel News Asia-ն՝ ոստիկանության գլխավոր քննիչ Աբդուլ Համիդ Բադորին հղումով:
«Այս փոքրիկ բջիջը ծրագրում էր բարձրաստիճան գործիչների սպանությունը, որոնց խմբի անդամները մեղադրում են իսլամը չպաշտպանելու կամ անարգելու համար»,- ասել է քննիչը:
Նրա խոսքով՝ կասկածյալները նաև քրիստոնեական, բուդդիստակայն և հինդուիստական սրբավայրերում լայնամասշտաբ հարձակումներ են ծրագրել:
Բադորը հստակեցրել է, որ բջջի ղեկավարը Մալայզիայի քաղաքացի է: Խմբի մյուս անդամներից մեկը Ինդոնեզիայի քաղաքացի է, 2-ը՝ ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչ: Քննիչը նշել է նաև, որ բջիջը կապ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Հիշեցնենք, որ ահաբեկչական խոշոր հարձակումներից վերջինը տեղի էր ունեցել Շրի Լանկայում՝ Սուրբ Հարության տոնակատարությունների ժամանակ: Հյուրանոցներում և կաթոլիկ եկեղեցիներում որոտացած մի շարք պայթյուններն ավելի քան 250 մարդու կյանք էին խլել՝ վիրավորելով հարյուրավորների: