Հստա­կեց­վում է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեք տարր, որ դրե­ցին առա­ջա­ցած խնդիր­նե­րի սկիզ­բը ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լո... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 08.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հստա­կեց­վում է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նող պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի կար­գա­վի­ճա­կը «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան Երեք տարր, որ դրե­ցին առա­ջա­ցած խնդիր­նե­րի սկիզ­բը Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լու հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի «ար­դյու­նա­վե­տու­թյու­նը» «Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ար­ձա­գան­քը «Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Ստեփանավանում մարդկանց սպանում են դիմակի համար /տեսանյութ/ Մոբիլիզացիան որևէ արդյունք չի տալիս Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան «Հրապարակ». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը Ոռոգման ջրի հարցը դարձյալ մտահոգիչ է Իս­պա­նա­կան ամոթ «Ժողովուրդ». Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց

Երբ հե­ղա­փո­խու­թյու­նը դարձ­նում ես մա­հակ ու սպառ­նա­լիք

Թավշյա հեղափոխությունն օբյեկտիվորեն նոր իրավիճակ ստեղծեց, ինչը ենթադրում էր, որ Արցախն ու առհասարակ հայկական երկու հանրապետությունների հարաբերությունները պետք է ադապտացվեն նոր իրողություններին։ Հեղափոխության հաղթանակից հետո թվում էր՝ Հայաստանի նոր իշխանությունը ռացիոնալ քաղաքականության կողմնակից է ու օբյեկտիվորեն հասկանում է, որ հայաստանյան սցենարն Արցախ «արտահանել» չի կարելի։ Նույնիսկ քաղաքագիտական համեստ գիտելիքներ ունեցող մարդիկ հասկանում են, որ առաջնագծում քաղաքական ցնցումներ հրահրելը հղի է անդառնալի հետևանքներով։

Փաշինյանի ռացիոնալ մոտեցումը նույնքան տրամաբանական արձագանք ստացավ Ստեփանակերտից. Բակո Սահակյանը կայացրեց մի քանի սկզբունքային կադրային որոշումներ ու հայտարարեց, թե իր թեկնածությունը չի առաջադրելու հաջորդ տարի նշանակված նախագահական ընտրություններում։

Թվում էր՝ ներդաշնակ հարաբերությունների բանաձևը գտնված է, սակայն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայել յանի հայտնի աղմկահարույց հայտարարությունը կոշտ հակազեցության արժանացավ Արցախի քաղաքական ու ռազմական շրջանակների կողմից, ինչին հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի բավականին իմպուլսիվ քայլերը, որոնց արդյունքում, ըստ էության, պաշտոնանկ արվեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ Եվ հիմա փաստն այն է, որ հեղափոխության հաղթանակից մեկ տարի հետո Նիկոլ Փաշինյանը չի գտել ոչ միայն արտաքին գործընկերների, այլ նաև՝ Արցախի իշխանությունների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու բանաձևը։

Թերևս տրամաբանական կլիներ, որ մինչև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցով Հայաստանի գլխավոր դատախազին դիմելը՝ Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այդ հարցով խորհրդակցեին Հայաստանի իշխանության հետ։ Համենայն դեպս, տհաճ ստացվեց, որ Արցախն ինչ-որ հարցով դիմում է Հայաստանին ու մերժում է ստանում։

Սակայն նույնիսկ այս հարցում երկու հայկական պետությունների հարաբերություններում էսկալացիա կարող էր չառաջանալ, եթե Ստեփանակերտից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդես չգար խիստ վիճահարույց մի գրառումով։ «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»,- մայիսի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետը։

Որքան էլ հետո Անդրանիկ Քոչարյանը փորձեց «լղոզել», բայց, ինչպես ասում էին, «հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանեց»: Փաշինյանի գրառումը վիճահարույց ու վտանգավոր է երկու առումով։ Նախ՝ սիրո ու համերաշխության կարգախոսներով տեղի ունեցած հեղափոխությունը պետք է նպաստեր համազգային կոնսոլիդացիային՝ նոր բարիկադներ ստեղծելու փոխարեն։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ անցած մեկ տարում Փաշինյանն ու նրա թիմը շարունակ «ստեղծում» են «հակահեղափոխական» թիրախներ՝ իրենց «կենսունակությունը» ցույց տալու համար։ Հիմա թիրախի դերում հայտնվել են Արցախի իշխանությունը, պատերազմի բովով անցած գեներալները, առանձին այլ անհատներ և ուժեր։ Վարչապետի այսպիսի գրառումից հետո զարմանալի չէ, որ նրա մամուլի խոսնակն, ըստ էության, թշնամական, հեգնական տոնով է արտահայտվում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հասցեին, որը «հանդգնել» է սեփական տեսակետ ունենալ։ Կարծում եմ՝ չարժե բացատրել, թե ինչ վտանգավոր, տխուր հետևանքներ է ունենալու Արցախը «հակահեղափոխական» հռչակելու Փաշինյանի մարտավարությունը, եթե պետական մտածողությունն ու ողջամտությունն, ի վերջո, գերակա չլինեն հեղափոխական հռետորաբանության նկատմամբ։ Մյուս կողմից՝ չի կարելի հեղափոխությունը դարձնել մահակ, սպառնալիք, որով Փաշինյանը վախեցնում է ոչ միայն Արցախի իշխանությանը, այլ՝ բոլոր այն ուժերին ու գործիչներին, որոնք հանդգնում են ընդդիմադիր կամ ուղղակի Փաշինյանի կարծիքից տարբերվող կարծիք ունենալ։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում Աբովյանի ՏԻՄ ընտրություններից առաջ շրջանառված այն թեզը, թե շուտով հեղափոխությունը գալու է այդ քաղաք։ Սա հեղափոխության օրակարգի վտանգավոր տրանսֆորմացիայի դրսևորում է։

Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու նախագահական ու խորհրդարանական ընտրություններ ու, վստահաբար, հասարակությունը կարող է կատարել արժանի ընտրություն։ Հայաստանի իշխանության խնդիրն է՝ նպաստել օրինական ընտրությունների անցկացմանը ու նախադրյալներ ստեղծել երկու հանրապետությունների բնականոն հարաբերությունների զարգացման համար՝ «մեկ հայրենիք, երկու պետություն» բանաձևի տրամաբանությամբ։

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի հեղափոխությունն Արցախ «արտահանելու» ու Արցախի իշխանությունն «օկուպացնելու» վտանգավոր թեզից։ Վաղը կարող է ուշ լինել:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

website by Sargssyan