Լևոն Յոլյանի դրամական միջոցները նվազել են. ի՞նչ եկամուտ է հայտարարագրել Հաշվեքննիչ պալատի նախագահը
ОБЩЕСТВОՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Լևոն Յոլյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Հայտարարագրում նշվել են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի մասին:
Ըստ հայտարարագրի՝ 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 11 000 ԱՄՆ դոլար և 7 500 000 ՀՀ դրամ:
2018թ. հարկային տարվա վերջում 11 000 ԱՄՆ դոլարն այլևս առկա չի եղել: Իսկ 7 500 000 ՀՀ դրամը հարկային տարվա վերջում կազմել է 2 000 000 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը նշված հարկային տարում կազմել է 17 893 95 ՀՀ դրամ:
Նշված հանրագումարից 10 393 958 ՀՀ դրամը գոյացել է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:
Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները ենթաբաժնում էլ նշվել է ստացած 7 500 000 ՀՀ դրամ եկամտի մասին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ