Արմեն Աշոտյան. «Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ»
ԲԼՈԳԱրմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝
1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:
3. Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ:
4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:
5. Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված "ուսադիրներս" ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»:
Հիշեցնենք, որ «Փաստ» թերթն այսօր գրել էր, թե «թերթի՝ խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ ԱԺ-ում է եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ ականատեսների, նա շտապել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ: Հատկանշականն այն է, որ հանդիպումից հետո Աշոտյանն արագ հեռացել է խորհրդարանից: Թե ինչ խնդիրներ են քննարկել Միրզոյանն ու Աշոտյանը, դժվար է ասել: Դժվար է նաև ասել, թե ում նախաձեռնությամբ է եղել հանդիպումը: Այստեղ հետաքրքրականն այն է, որ այցը կայացել է խիստ գաղտնիության պայմաններում, և առ այսօր ո՛չ Աշոտյանը, ո՛չ Միրզոյանն այս հանդիպման մասին չեն բարձրաձայնել»: