Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եր­կու­հա­րյուր­հա­զա­րա­նոց» հե­ղա­փո­խու­թյան «էֆեկ­տը»

АНАЛИТИКА

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ տարած հաղթանակ» էր. ռուսական РБК ТВ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն գումար դրա համար, այնուամենայնիվ, ստիպված են եղել ծախսել, ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն ակնարկին, որ ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է: «Մենք մեր հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 000 դոլար: Որտեղի՞ց էր այդ գումարը: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք ունեցել ենք էլեկտրոնային դրամապանակ, և բոլոր երկրներից հայերը, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար են ուղարկել: Մենք այդ գումարները ծախսել ենք, և հեղափոխության շրջանում ամեն շաբաթ մենք հրապարակել ենք՝ որքան գումար ենք ծախսել և ինչի համար»,- հեռուստաալիքի տնօրեն Իլ յա Դորոնովին պատմել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այս քայլը թույլ է տվել հեղափոխականներին պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին:

Ցանկացած հեղափոխություն ինքնին ռոմանտիկայի որոշակի բաղադրիչ ունի, մանավանդ, երբ ուղեկցվում է սիրո ու համերաշխության կարգախոսներով։ Ամբողջ խնդիրն այն է, որ հաղթանակից հետո հեղափոխությունների բովանդակությունը, որպես կանոն, տրանսֆորմացվում է, ու «ռոմանտիզմը» դառնում է հարաբերական կատեգորիա։ Օրինակ՝ մեր հեղափոխության պարագայում «ռոմանտիկ» դրսևորումները վաղուց մնացել են հետևում, ու մեկ տարի շարունակ իշխանություններն առաջնորդվել են «բարիկադային» տրամաբանությամբ՝ հասարակությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների»: Հասարակության «սորտավորումը» բնավ էլ ռոմանտիկ դրսևորում չէ, որովհետև հակադրությունը ծնում է ատելություն, երբեմն՝ նաև արյուն։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմը մնացել է «ռոմանտիկ», երբ բանը հասնում է վրիպումները, սխալներն արդարացնելուն։ Այստեղ ամբողջ ուժով հառնում է հեղափոխական պաթոսը՝ չեղարկելով այն ամենն, ինչը կապված է պետական օրակարգի ու մտածողության հետ։

Հատկապես ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Փաշինյանն ամեն կերպ փորձում է հակադրվել հյուսիսային բարեկամ երկրում տիրող այն մտայնությանը, թե Հայաստանում անցած տարի տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» էր։ Իհարկե, ճիշտ է անում, որովհետև բոլորս գիտենք, թե Մոսկվան ինչպիսի վերաբերմունք ունի «գունավոր հեղափոխությունների» ու այն «արտահանող» ու «ներմուծող» երկրների նկատմամբ։ Մյուս կողմից՝ «երկուհարյուրհազարանոց» հեղափոխության թեզը չի կարող համոզիչ փաստարկ լինել Մոսկվայի համար, մանավանդ, որ աշխարհում չկա որևէ հեղափոխություն, որի առաջնորդը իր գործողությունների հիմքում առաջնային համարի արտաքին աջակցությունը կամ ֆինանսները։ Ընդհանրապես, կարիք չկա անընդհատ Մոսկվային համոզել, որ մենք «գունավոր» չենք, կամ՝ որ հեղափոխությունը չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը։ Անընդհատ դարձող նման արդարացումներն ավելի են խորացնում կասկածները Մոսկվայում, մանավանդ, որ Երևանի քաղաքականությունը կրում է քաոտիկ ու անկանխատեսելի բնույթ։

Մեր հեղափոխությունը գուցե իսկապես որևէ մեկին «պարտք» չէ՝ երկրի ներսում ու դրսում, սակայն հաստատապես՝ Հայաստանին «պարտք» չեն նաև նրա արտաքին գործընկերները։ Օրինակ՝ չի կարելի չմտածված քայլով ճգնաժամ հարուցել ՀԱՊԿ-ում ու հետո դժգոհել, որ Ռուսաստանի իշխանություններն անվստահություն են տածում պաշտոնական Երևանի հանդեպ։ Այլ կերպ լինել չէր կարող, որովհետև՝ եթե անգամ Փաշինյանի թիմի գործողություններում չի եղել միտում, ապա ակնհայտ է թափթփվածության գործոնը, որը վստահելի գործընկերոջ իմիջ չի ձևավորում։ Մյուս կողմից՝ չի կարող երկրում տեղի ունենալ ժողովրդավարական հեղափոխություն ու դրա արժեքները չկապիտալիզացվեն Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ Սակայն փաստ է, որ հեղափոխությունից հետո Երևանի ու Բրյուսելի հարաբերություններում չկա որակական տեղաշարժ, ու դրանք գտնվում են Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածի մակարդակի վրա, նույնիսկ ավելին՝ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք բանականորեն բացատրելի չեն։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել նախօրեին Բրյուսելում կայացած Արևել յան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթաժողովին, ու այս պարագայում անհասկանալի էր մեծաթիվ պատվիրակությամբ Բրյուսել ժամանելու իմաստը։

Հայ-ամերիկյան հարաբերությունները Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն կառուցում է «մուննաթի» սկզբունքով, ինչն առավել տարակուսելի է. վարչապետը Թրամփի պրագմատիկ վարչակազմից առանձնահատուկ վերաբերմունք է պահանջում այն դեպքում, երբ ամեն օր կրկնում է, թե մտադիր չէ վերանայել արտաքին քաղաքականության վեկտորը։ Առհասարակ՝ պետք է դադարել հեղափոխությունը գործընկերների վրա «վաճառելու» քաղաքականությունից։ Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, մանավանդ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրեթե ոչ մի ուղղությամբ հաջողություններ չի արձանագրել:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются