ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ուժեղ կարկուտ Է տեղացել Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. Shamshyan.com Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ. Գոռ Աբրահամյան «ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհից և կողաշրջվել Դատարանների մուտքերը փակելու ակցիային մասնակիցների թիվը խոսում է այն մասին, որ էյֆորիան անցյալում է, վարչապետի վարկանիշը զգալիորեն նվազել է. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) ՊՆ-ն 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցներ է ձեռք բերել․ դատախազություն Եղեգնաձորի ոստիկանները գողություններ են բացահայտել. Մի քանի դրվագ Բախվել է 6 մեքենա. խոշոր և շղթայական ավտովթար Երևանում «Դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելը և ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ». սահմանադրագետ Ադրբեջանում կալանվորված ընդդիմադիրին անհայտ ուղղությամբ են տարել «Մեր մտահոգությունն ենք արտահայտում Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ». Սաջադ Քարիմ Պարո՛ն վարչապետ, ներկայացրեք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը. Արման Վարդանյան (տեսանյութ) Վառելիքի ծախսի շոշափելի կրճատում՝ Երևանի քաղաքապետարանում ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում Չնայած հռետորաբանությանը, Թուրքիան ենթարկվեց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին

«Քաղպայմանագրի՞», թե՞ մարզպետի թեկնածու

Ինչպես հայտնի է, հունիսի 9-ին ՀՀ 22 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ ՀՀ-ում, որպես կանոն, իշխող կուսակցությունն իր ուրույն մասնակցությունն է ունեցել ՏԻՄ ընտրություններին, սակայն այս անգամ պատկերն այլ է։ Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ իշխանությունները թեկնածություն են առաջադրել 22 համայնքից միայն մեկում՝ Աբովյանում։

Քանիցս արդեն ասվել է, որ Կոտայքի մարզպետը մարզում բավականին ամբիցիոզ, խիստ անհատական քաղաքական կուրս է վարում և փորձում է մարզում հնարավոր բոլոր լծակները հարմարեցնել իրեն։ Իր նշանակումից ի վեր նա բուռն գործունեություն ծավալեց և մի շարք «սկանդալային» հայտարարություններով հանդես եկավ, սակայն հետագայում պարզ դարձավ, որ դրանք, մեղմ ասած, այդքան էլ «սկանդալային» չէին։

Օրերս պարզ դարձավ, որ Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրելու է Գրիգոր Գուլ յանի թեկնածությունը, ում հովանավորյալը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է, և վերջինս էլ լծված է նախընտրական կամպանիան իրականացնելու աշխատանքներին։ Մարզպետն ամենուր հայտարարում է, որ Գուլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է, բայց այստեղ միանգամից հարց է առաջանում՝ ՔՊ-ի ո՞ր կառույցի որոշման համաձայն է նա համարվում կուսակցության թեկնածու՝ կուսակցության խորհրդի՞, թե՞ տարածքային կազմակերպության, որն, ի դեպ, վերջնականապես ձևավորված չէ և դեռևս փաստացի վարչության կազմ չունի։

Ստացվում է այնպես, որ մարզպետը ինքնուրույն կուսակցական որոշումներ է կայացնում և մարզում տանում մի տեսակ կտրված քաղաքական գործունեություն, ինչը կարող է առաջացնել հենց կուսակցականների դժգոհությունը։ Փաստացի համայնքապետի ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու փաստը հնարավոր է՝ լինի ուղղակի մարզպետի անձնական ամբիցիաներին հագուրդ տալու փորձ, ինչն ակնհայտորեն բավականին հեռուն գնացող բացասական հետևանքներով է հղի։

Պետրոսյանը մի թաքուն նպատակ ու հույս ունի, որ Աբովյանում կարողանալու է ֆենոմենալ ցուցանիշներ ապահովել, որպեսզի կարողանա կենտրոնական իշխանություններին ցույց տալ, թե ով է մարզում եղանակ ստեղծողը։

Ի դեպ, նշենք, որ, որպես կանոն, ՏԻՄ ընտրություններին բնակչությունն առավել ակտիվ մասնակցություն է ունենում։

website by Sargssyan