Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Կստացվի ինչպես մի՞շտ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունների «դեսանտը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջակցությունն անարդյունավետ չէ՝ որոշակի բացառություններով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանում կայացել են խորհր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետը պատմել է Ադրբեջանի դեմ ծրագրերի մասին Խոշոր հրդեհ Անուշավանի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ֆոտո) Երեւանում 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին (ֆոտո) ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը Ֆրանսիայում մեկնարկել են «դեղին բաճկոնների» 28-րդ շաբաթօրյա ցույցերը Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն իր մեջ կարող է քաղաքական հաշվեհարդարի վտանգ պարունակել, քաղաքական թիմերի շահերի բախման խնդիր է. Արման Մելիքյան (տեսանյութ) Լիոնում պայթյունի հետաքննությանը ներգրավվել է 90 քննիչ Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է կտրել ու օգտագործել տան ջեռուցման համար «Արսենալը» գրավիչ առաջարկների դեպքում կվաճառի Մխիթարյանին եւ Օզիլին Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո

Հայոց կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդրին

Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

 

Իր գնահատանքը հայտնելով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներում մարդասիրական օրհնյալ գործունեություն ծավալելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագերը և կարիքի մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցությունը:

Այս առիթով Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել Մայր Աթոռի կողմից նախաձեռնված նույնաբնույթ բարեգործական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված գործակցությանը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանն է հանձնել նաև 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը` տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Վերջում Հայոց Հայրապետը Կարմիր խաչի ներկայացուցիչներին մաղթել է արդյունավոր առաքելություն Հայաստանում:

website by Sargssyan