Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երեւանյան բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 46-ամյա տղամարդու դի Իտալիան կարող է երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետն ունենալ. լրատվամիջոցներ Իսրայելը մեղմում է կիբեր զենքի արտահանման կանոնները «Հոկտեմբերի 2-ին կարելի էր ԱԺ տարածքում հավաք անցկացնել, իսկ հիմա չէր կարելի՞». Ավետիք Իշխանյան Ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը․ Ռուբեն Հայրապետյան Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա (տեսանյութ) Գ.Ծառուկյանի ջանքերով Երևանում բացվել է հանրահայտ «Sport Point»-ի 1-ին մարզախանութը Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Ջերմուկում ոչ ոք չի հավատում Ամուլսարի փորձաքննության արդյունքներին. ոչ մեկի համար ո’չ վարչապետի, ո’չ փոխվարչապետի խոսքը հիմնավոր չէ. Գևորգ Գորգիսյան Երեւանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ընկերության կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար Ուկրաինայում հայազգի պատգամավորը վրաերթի է ենթարկվել Հայ երկրպագուների երթը «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղից առաջ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀ ԱԳ նախարարի հետ ՊՆ-ին տրամադրվեց 2,1 մլրդ դրամ՝ մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար

Լրատվամիջոցը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Past.am

Yerevan.Today կայքը դիմել է իրավապահ մարմիններին և լրագրողական կազմաերպություններին՝ երեխաներին ատելության քարոզի մեջ ներքաշելու, լրագրողների աշխատանքը խոչնդոտելու և նրանց հետ հաշիվ մաքրելու հարցով։

Բանն այն է, որ Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում մայիսի 14-ին կայացած բողոքի ակցիային մասնակցել են նաև անչափահասներ: Yerevan.Tooday-ի նկարահանող խումբը մոտեցել է երեխաներին՝ իմանալու, թե ինչո՞ւ են եկել, ո՞վ է բերել, ո՞վ է տվել նրանց այդ պաստառները։ Երեխաները նշել են, որ ծնողների հետ չեն։ Նկարահանող խմբին են մոտեցել չափահասները և խանգարել աշխատանքը։ Նրանք վիրավորել են կայքը, մեղադրել լրագրողին, որ անչափահասից հարցազրույց է վերցնում՝ առանց ծնողի ներկայության, թույլտվության։ Բախում տեղի չի ունեցել ոստիկանության միջամտության շնորհիվ։ «Բայց ուշագրավ է, որ նույն ոստիկանները հանգիստ հսկում էին երեխաների այլասերումը այդ չափահասների կողմից և որևէ միջամտություն ցույց չէին տալիս»,-նշվում է կայքի հայտարարության մեջ:

Երեկոյան արդեն Yerevan.Today-ի օպերատորին են զանգահարել ինչ-որ անձինք՝ փակ հեռախոսահամարով, ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժանմունքի աշխատողներ և հրավիրել զրույց ունենալու։

Այս միջադեպերի հետ կապված՝ կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, անչափահասների իրավունքների և լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը.

«Ոստիկանությունը պետք է պարզի՝ ովքեր էին երեխաներին ներքաշում իրենց, այսպես ասած, պայքարի մեջ, ովքեր էին սերմանում անհանդուրժողականություն ու ատելություն, ի՞նչ նպատակով, ովքե՞ր են խոչընդոտել մեր թղթակիցների աշխատանքներին, ովքե՞ր են զանգահարել մեր օպերատորին և փորձել հաշիվ պարզել։ Լրագրողների շահերի պաշտպաններին կոչ ենք անում տալ գնահատական կատարվածին, մանավանդ որ չափահաս ցուցարարները անթաքույց և հրապարակավ ատելություն էին քարոզում Yerevan.Today-ի նկատմամբ։  Դեպքը տեղի է ունեցել բազմաթիվ քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բազմաթիվ տեսանկարահանող սարքերով ֆիքսվել է»:

Կայքը նաև տեղադրել է տեսանյութ կատարվածից։

website by Sargssyan