Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պո­պու­լիս­տա­կան է, ցա­քուց­րիվ ու իմ­պուլ­սիվ

АНАЛИТИКА

Կառավարության վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց գազի և բենզինի շուկայում տիրող վիճակը՝ գազի գնի բարձրացման պատճառները հասկանալու նպատակով: Քննարկումը ծավալվեց, տարբեր կարծիքներ ու պարզաբանումներ հնչեցին: Վարչապետն ամփոփեց իր՝ արդեն ավանդական դարձող սպառնալիքներով՝ իրենց բարությունից շատերը «առիթավորվում» են: Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հանձնարարեց ցույց տալ, որ իշխանությունը կատակ չի անում: Իսկ այդ ընթացքում Արմավիրում գազելի վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պնդում էին, որ մայիսի 1-ից գազի խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով վաճառքի պատճառով շատ են վճարում։

Պետք է փաստենք, որ օրենքի փոփոխությունը նախաձեռնած կառավարության տրամաբանությունը հենց դա էր՝ ապացուցել՝ բոլոր գազալցակայանները, որոնք կբարձրացնեն գազի գինը, նախկինում խաբել են խորանարդ մետրով վաճառքի մեջ ու թերլիցքավորել: Այսինքն՝ իբր բնական տեստ, որ երևան է բերում ակնհայտ գողությունը: Այս դեպքում ինչու՞ է դա արվում գնորդի հաշվին, և կարևորը՝ ի՞նչ է հետո լինելու: Այդ տրամաբանության մեջ գազի գինը բարձրացնողները չե՞ն դիմանալու մրցակցությանն ու դո՞ւրս են մնալու շուկայից: Կամ՝ վարորդը շրջայց է կատարելու բոլոր լցակայանները, ուսումնասիրելու է գազի գները, հետո որոշի՝ որտեղի՞ց գնի: Ու միանգամից հարց է առաջանում, թե ինչքա՞ն գազ է ծախսելու որոնումների վրա:

Ստացվում է՝ ճի՞շտ են վարորդները, որ բողոքում են ու հայտարարում՝ օրենսդրական փոփոխության կարիք չկար, թե՞, այնուամենայնիվ, կառավարությունն ու խորհրդարանն են ճիշտ, որ օրենսդրական փոփոխություններով փորձում են անբարեխիղճ գազալցակայանների տերերին գտնել:

Սա մի օրինակ է՝ ինչպես է իշխանությունը պայքարում, իր գնահատականով, մոնոպոլիայի դեմ, բայց պայքարի ձևերում մեթոդների ընտրությունը կարող է ստեղծել իրավիճակ, որ տնտեսության առանցքային ոլորտներին պարբերաբար ուղղվող սպառնալիքները հակառակ էֆեկտը տան: Նախ՝ ոլորտներում ոչինչ չփոխվի և, որ ավելի վտանգավոր է, հասարակությունը համոզվի, որ իշխանությունը միայն սպառնում է, իսկ վիճակը չի փոխվում:

Հարց է առաջանում՝ արդյունքը շատ ավելի մեծ կարո՞ղ է լինել, եթե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի կառավարության նիստերում ու ԱԺ-ում հայտնի ու անհայտ հասցեատերերին ուղղված «ծնոտ ջարդելու», այս ու այն կողմ ուղարկելու հայտարարությունները՝ հնարավորություն տալով պատկան մարմիններին աշխատել՝ առանց քաղաքական հետապնդման մեղադրանքի:

Վարչապետի սպառնալիքները, բացի իրավական հետևանքներից, ստեղծում են նյարդային մթնոլորտ գործարար շրջանակներում: Իսկ հետևանքը դառնում է ներդրում անելու ցանկության բացակայությունը, ի դեպ` ոչ միայն ներսում, այլև դրսից:

Ակնհայտ է, որ միայն օրինական ընտրություններով դրսից ներդրումների սպասելն անիմաստ է: Այնտեղ այդօրինակ ընտրությունները նորմա են: Հայտարարել համակարգային կոռուպցիայի վերացման մասին՝ դեռ չի նշանակում կոռուպցիան վերացնել,  քանի դեռ կան կոռուպցիայի պատճառները: Եվ այդ բոլոր իրողությունների համախումբը ներդրումային բումի ինստիտուցիոնալ մթնոլորտ չի դառնում: Որևէ օտարերկրացի չի կարող վստահ լինել, որ Հայաստանում իր կապիտալը չի կորցնի: Փողը վստահություն է սիրում ու ժամանակ է ուզում: Երբ չկա վստահություն, էնտուզիազմը չի կարող փոխարինել ինստիտուտների աշխատանքին, որ մարմնավորում է մեկ մարդ: Առավել ևս, որ տնտեսական հստակ քաղաքականություն չկա: Արտաքին ներդրողների համար կարևորը վարչապետի կոչերը չեն, այլ վարած քաղաքականությունը: Իսկ այդ քաղաքականությունը պոպուլիստական է, ցաքուցրիվ ու իմպուլսիվ:

Ի վերջո՝ ինչ-որ պահից պետք է դադարեցնել հեղափոխություն-հակահեղափոխություն խաղը: Հենց այդ պահը վկայելու է, որ իշխանությունն իրեն բավարար ուժեղ է զգում ու այլևս կարիք չունի իր թուլությունն ու ձախողումները «հակահեղափոխությամբ» մեկնաբանել: Նոր իշխանությունները հրաժարվեցին միանգամից սեփականության վերաբաշխման ու սեփականազրկման սովորական «հետհեղափոխական» գործընթացից: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ որևէ մեկից բիզնես չի խլվելու, բայց իրադարձությունների տրամաբանությունը բոլորովին այլ տեղ է տանում՝ նույնիսկ հակառակ Նիկոլ Փաշինյանի ցանկության:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ