Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան են գնում ծայ­րա­հեղ դեպ­քե­րում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրերս հայտարարվեց «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին: Մինչ այս՝ անցումային արդարադատության կիրառելիության մասին բազմիցս է խոսվել, և հայտարարության համատեքստում անցումային արդարադատությունն ուշացած որակվեց: Որոշ դեպքերում առհասարակ կասկածի տակ է դրվում անցումային արդարադատության նպատակահարմարության հարցը: Փաստաբան Տիգրան Սարգսյանի դիրքորոշումն ավելի շատ մոտ է երկրորդ հատվածին: «Մարդու պաշտպանվածության համար իրավական որոշակիությունն ու իրավական համակարգի կանխատեսելիությունը շատ կարևոր են: Նշված սկզբունքից շեղումը պետք է մի շարք բացառիկ դեպքերում լինի: Քանի որ անցումային արդարադատության որևէ մոդել այս պահին չի առաջարկվում, դրա վերաբերյալ հստակ կարծիք ներկայացնելը ճիշտ չէ: Բայց, միևնույն ժամանակ, առանձին խնդիրներ լուծելու համար գործող իրավական համակարգերը փոխելը, հարմարեցնելը հակասում են իրավական որոշակիության սկզբունքին: Անցումային արդարադատությունը շատ բացառիկ դեպքերում կարող է ընդունվել, այն էլ՝ իրավաբանների կողմից: Իսկ հասարակության իրավագիտակցությունը, ցավոք, ցածր է, և մարդիկ կարող է մեծ ոգևորությամբ ողջունեն անցումային արդարադատությունը: Ու հատկապես այն դեպքում, երբ տարիներ շարունակ ատելությամբ ու չարությամբ են լցված եղել որոշ անձանց նկատմամբ, և իրենց համար անցումային արդարադատությունը որպես արարքների համար հատուցում է ընկալվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Տ. Սարգսյանը:

Հարցը դիտարկելով արդեն մասնագիտական դիտանկյունից՝ կրկին շեշտեց իրավական որոշակիության ու կանխատեսելիության կարևորությունն ու հավելեց. «Իրավական տեսակետից կարծում եմ, որ անցումային արդարադատության անհրաժեշտություն չկա: Եթե գործող իրավական մեխանիզմներով հնարավոր է այդ մարդկանց կատարած հանցանքները բացահայտել ու պատասխանատվության ենթարկել, պետք է շարժվել գործող իրավական մեխանիզմներով: Եթե իսկապես կան հանցանքներ, ապա ցանկացած հանցանք մեր այսօրվա գործող իրավական մեխանիզմներով հնարավոր է բացահայտել»: Սարգսյանն ընդգծեց, որ օրենսդրությունը նախատեսում է այն անհրաժեշտ մեխանիզմները, որոնք պետք են արդարադատություն իրականացնելու համար, այլ խնդիր է դատական համակարգի հարցը

«Դատավորները, որոնք նշանակվել են նախկին համակարգի ժամանակ, վստահություն չեն ներշնչում: Օրենսդրություն կա, բայց մենք գիտենք, թե նախկինում ինչպես են նշանակվել: Կա՛մ հովանավորչություն, կա՛մ ծանոթ-բարեկամ, կա՛մ գումարային տարբերակներ: Եվ այդ մարդկանց վստահելը հեշտ չէ. բոլորին թվում է, որ եթե այդ մարդիկ նախկին իշխանության կամակատարն են եղել, նույնն էլ լինելու են այսօրվա իշխանությունների համար: Հասարակությունը դատական համակարգին չի վստահում, ինչը շատ մեծ խնդիր է: Հիմա դատական համակարգը վերակենդանացնելու համար ելքեր պետք է գտնել, որ կարողանան առաջիկա մոտ երկու տարիների ընթացքում թարմացնեն կադրերը»,-ասաց նա՝ շեշտելով, որ կարելի է նաև օրենսդրությունը փոխել, կադրերի համալրման համար նոր մրցույթներ անել: Նրա համոզմամբ՝ դատավորների գոնե 60-70 տոկոսը պետք է փոխվի:

Վերադառնալով անցումային արդարադատությանը՝ նա շեշտեց, որ այդ առումով միջազգային փորձի վրա հիմնվելը չսխալվելու երաշխիք չէ: «Յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններն ունի: Պետք է կարողանալ ոչ թե միջազգային փորձը բերել, այլ մեր Սահմանադրության, եղած իրավական հիմնական սկզբունքների հիման վրա, ընթացակարգային ինչ-որ նորմեր փոխելու միջոցով լուծել խնդիրները: Վարչապետն ասում է՝ գործող իրավական կառույցների շրջանակներում շատ դժվար է արդարությունը վերականգնել, բայց ո՞վ է որոշում, թե ո՞րն է արդարությունը: Արդարությունը որոշում է ոչ թե վարչապետը, այլ դատարանը, ըստ օրենքի՝ լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննելով, բոլորին լսելով, բոլոր փաստերը դնելով ու համադրելով: Շատ ակնառու և ճչացող դեպքերն այսօրվա օրենսդրությամբ էլ կարող են կարգավորվել: Եթե պարզ երևում է, որ ինչ-որ մեկը հանցավոր ճանապարհ է անցել, ապա իրեն դատապարտելու համար անցումային արդարադատության անհրաժեշտությունը չկա. եթե կան ճչացող փաստեր, ապա այսօրվա իրավական համակարգն էլ է թույլ տալիս բացահայտել դրանք»,-ասաց նա՝ օրինակ բերելով այս շրջանում առկա մի շարք քրեական հետապնդումներ:

«Եթե անցումային արդարադատություն է իրականացվում միայն այն բանի համար, որ դատավորները վստահելի չեն, ուրեմն պետք է դատական համակարգը փոխելու ինչ-որ օրենսդրական հնարավորություններ ստեղծեն: Դա ավելի արդյունավետ կլինի, քան անցումային արդարադատությունը: Բացի այդ, պարզ չէ, թե անցումային արդարադատությունից հետո ի՞նչ կլինի, միջազգային հարթակներում ի՞նչ գնահատականների կարժանանա»,-ասաց նա՝ չբացառելով նաև ոչ ցանկալի սցենարները:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին