Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ ակն­հայ­տը ստա­նում է նաև լե­գի­տիմ տեսք

АНАЛИТИКА

Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ավելի վաղ դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը:

Ուշագրավ է, որ նախ` խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն, ըստ էության, հրաժարվեց էթիկայի հանձնաժողով ստեղծելու ու Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունից և բավարարվեց միայն Գագիկ Ծառուկյանին ուղղված հրապարակային դիմումով, ինչին հետևեց ԲՀԿ առաջնորդի համապարփակ ու սպառիչ պատասխանը։ Ընդ որում՝ Ծառուկյանի պատասխանը սպառիչ էր բոլոր առումներով՝ թե' քաղաքական և թե' իրավական հարթություններում։

Դրան հետևեց ՀՔԾ որոշումը, որը, թերևս, կանխատեսելի էր, որովհետև ակնհայտ էր, որ ԲՀԿ նախագահը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, ուստի չեղած բանը չի կարող համատեղել պատգամավորական կարգավիճակի հետ։

Իհարկե, պետք չէ միամիտ լինել ու կարծել, որ սրանով Ծառուկյանի շուրջ բարձրացված արհեստական աղմուկը դադարելու է։ Երկու հանգամանք հուշում են, որ իշխանության ներսում ու դրան մերձ գործող որոշ սուբյեկտներ շարունակելու են խնդիրը շահարկել՝ թերևս հանդես գալով նոր «նախաձեռնություններով»։

Այս համատեքստում ակտուալ է այն հարցի պատասխանը, թե ո՞ւմ և ինչո՞ւ են խանգարում Ծառուկյանն ու ԲՀԿ-ն։

Հարցը պետք է դիտարկել ավելի գլոբալ համատեքստում ու փոխկապակցել երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների հետ։ Փաստ է, որ հեղափոխության հաղթանակից մեկ տարի հետո մարդկանց կյանքի որակն ամենևին էլ չի բարելավվել՝ չնայած վարչապետի ու մյուսների կողմից պարբերաբար հնչող բարձրագոչ հայտարարություններին ու մատուցվող քարոզչական հնարքներին։ Այս ամենը հասարակության մեջ որոշակի անվստահություն է ծնել իշխանության քաղաքականության հանդեպ, համենայն դեպս՝ ակտիվ վերապահումներ են հնչում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող կադրային ու տնտեսական քաղաքականության վերաբերյալ։ Ինքնին հասկանալի է, որ ԲՀԿ-ն հանդիսանում է հասարակության տրամադրությունների տրանսլ յատորներից մեկը ու չի կարող քաղաքական օրակարգ չբերել հանրային կարծիքը։ Ավելի նկատելի է դառնում, որ ժամանակի հետ հեղափոխության թիմն ավելի անհաշտ է դառնում ընդդիմախոսության, քննադատության հանդեպ, ու պատահական չէ, որ ընդդիմության հիմնական ուժը՝ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը վերջերս տարբեր առիթներով հաճախ են թիրախավորվում իշխանության առանձին սեգմենտների կողմից։

Մյուս կողմից՝ հունիսի 7-ին Աբովյանում նշանակված են քաղաքապետի ընտրություններ, որոնց իշխանության կուսակցությունը մասնակցում է «սևերի» ու «սպիտակների» հակադրության պարզունակ բանաձևով։ Նույնքան ակնհայտ է, որ պարզունակ այս կոնտրաստը կամ դրա իմիտացիան Աբովյանում աշխատել չեն կարող։ Նախ՝ հեղափոխական էյֆորիան օբյեկտիվորեն նահանջել է, ու մեր քաղաքացիները հիմա ընտրություններին մասնակցելու են միանգամայն այլ չափորոշիչներով՝ ամենևին էլ տուրք չտալով հեղափոխական կարգախոսներին, բացի այդ՝ մասնավորաբար Աբովյանում ու Կոտայքի մարզում ավանդաբար ուժեղ են Գագիկ Ծառուկյանի թիմի դիրքերը, ու դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը, նույնիսկ՝ մարզպետը, կարող է լուրջ մարտահրավեր նետել Աբովյանի գործող քաղաքապետին, որը, կուսակցական չլինելով, վայելում է Ծառուկյանի աջակցությունը։

Այս հանգամանքներին հավելենք նաև այն փաստը, որ գործող իշխանությունը չունի ռացիոնալ ծրագրեր ու իր «կենսունակությունն» ապահովում է՝ արհեսականորեն «թշնամիների» կերպարներ «ստեղծելով» կամ «նշանակելով»։

Այս ամենով հանդերձ՝ ՀՔԾ-ն մերժեց Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը, որովհետև դրա համար բացարձակապես բացակայում էին քաղաքական հիմքերը։ Իսկ քաղաքական առումով՝ ՔՈ կուսակցությունը կամ այս նախաձեռնության իրական հեղինակներն, ըստ էության, փորձում էին ապալեգիտիմացնել գործող խորհրդարանն ու դեկտեմբերի 9-ի ընտրությունները։ Այս իմաստով՝ ՔՈ նախաձեռնությունն ինչ-որ իմաստով ուղղված էր նաև Նիկոլ Փաշինյանի դեմ, մանավանդ առաջինը հենց վարչապետն էր արձանագրել, որ ԲՀԿ առաջնորդը ոչ թե օլիգարխ է, այլ՝ խոշոր սեփականատեր, ինչը, բնականաբար, հակասության մեջ չի մտնում պատգամավորական կարգավիճակի հետ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ