Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Զանգվածային սով. ինչի՞ հետևանք է դա

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Բնակչության զանգվածային սով առաջանում է սննդամթերքի սուր դեֆիցիտի պատճառով:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ մասսայական սովի պատճառ ավելի հաճախ լինում է ոչ թե սննդամթերքի պակասը, այլ դրա բաշխման սխալները: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ամարտյա Սենի խոսքերով, խնդիրը միշտ չէ, որ սննդի քանակն է, խնդիրը դրա բաշխումն է, և չնայած հիմնականում բավարար քանակի սննդամթերք կա, բայց սովորական մարդկանց կաթսաներն ու զամբյուղները մնում են դատարկ, սնունդը նրանց չի հասնում, իսկ ցորենը և բրինձը փտում են պահեստարաններում: Ընդ որում, դա վերաբերում է ինչպես դարեր առաջ տարբեր երկրներում նկատված սովի դեպքերին, այնպես էլ ներկային: Օրինակ, 1974 թվականին Բանգլադեշում մեծ սովի ժամանակ մեկ շնչի հաշվով ավելի շատ բրինձ է եղել, քան նախորդ հինգ տարիներին: Այստեղ սովի պատճառը եղել է հիմնականում զանգվածային գործազրկությունը: Բանն այն է, որ աննախադեպ ջրհեղեղների պատճառով հսկայական տարածքներ հայտնվել էին ջրի տակ, արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ կորցրել էին իրենց աշխատանքը և փող չունեին բրինձ գնելու համար: Իրականում նախորդ բերքից բավական բրինձ էր մնացել, իսկ ընթացիկ տարվա բերքը ջրհեղեղից այնքան էլ չէր տուժել, սակայն հազարավոր մարդիկ չէին կարողանում սնունդ գնել և սովից մահանում էին: 1973 թվականին Եթովպիայում հայտնի սովից հետո տեղական սննդամթերքի արտադրությունը նվազել էր միայն աննշան չափով, այսինքն՝ անգամ սովի ժամանակ սննդամթերք եղել է: Պատմությունից հայտնի է, որ 1845 թվականին Իռլանդիայում սարսափելի սով է եղել, սակայն պատմական նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այնտեղ այդ ժամանակ բավարար քանակությամբ սննդամթերք է եղել: Այդ սովից Իռլանդիայում շուրջ մեկ միլիոն մարդ է զոհվել, շատերը հեռացել են երկրից, բնակչությունը նվազել է 3 միլիոնով, և այդ պայմաններում Իռլանդիան հազարավոր տոննա միս և ալ յուր է արտահանել Անգլիա:

Մասսայական սովը սոցիալական աղետ է, որն արտահայտվում է սննդամթերքի անբավարարությամբ և բնակչության մասսայական մահերով: Իհարկե, ներկայումս լրիվ բավարար են սննդային ռեսուրսները , որպեսզի երկրագնդում սոված մարդ չլինի, բայց դժվարություններ են ծագում այդ ռեսուրսները սովյալ բնակչությանը հասցնելու հարցում, ընդ որում՝ դրանք ինչպես տնտեսական, տրանսպորտային, այնպես էլ քաղաքական դժվարություններ են: Ներկայումս համարվում է, որ երկրագնդի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչ տուժում է խրոնիկական սովի պատճառով: Օրինակ՝ 2011 թվականին Արևել յան Աֆրիկայում մասսայական սովի պատճառով զոհվել է 50-ից 100 հազար մարդ, իսկ Սահարայի հարավային շրջաններում 2012 թվականից քաղցում է այդ տարածքի 856 միլիոն բնակիչներից յուրաքանչյուր չորրորդը: ԽՍՀՄ տարածքում սովի երեք փուլ է եղել: Առաջինը՝ 1921-1922 թվականներին, կապված է եղել քաղաքացիական պատերազմի արդյունքում գյուղատնտեսության անկման, մասնավոր առևտրի արգելման և ռազմական կոմունիզմի (սննդամթերքի առգրավում) քաղաքականության հետ: Մոտավոր հաշվարկներով քաղցել է ավելի քան 40 միլիոն մարդ, իսկ 5 միլիոնը զոհվել է: Երկրորդը ՝ 1932-1933 թվականներին, կապված է եղել կոլեկտիվացման և ինդուստրիալիզացիայի հետ: Այդ թվականներին ևս ցորենը առգրավվում էր և վաճառվում արտասահման՝ արտարժույթ ձեռք բերելու և արդյունաբերություն ստեղծելու համար: Մոտավոր հաշվարկներով եղել է 2-8 միլիոն սովամահության դեպք: Երրորդը ՝ 1946-1947 թվականներին, կապված է եղել պատերազմի հետևանքների, աշխատուժի պակասի, գյուղատնտեսության անկման, կառավարության կողմից ապագա պատերազմին նախապատրաստվելու համար ստրատեգիական սննդամթերքի պաշարի կուտակման և քաղաքական նպատակներով այլ երկրներ սննդամթերք արտահանելու հետ: Մոտավոր հաշվարկներով, եղել է 500,000-ից 1,5 միլիոն մահվան դեպք:

Սովի դեմ պայքարի առաջնային միջոցը սովյալներին սննդի մատակարարումն է: Միևնույն ժամանակ ներկայումս ավելի ու ավելի շատ է առաջ քաշվում այն տեսակետը, որ այդ օգնությունը պետք է տրամադրվի կանխիկ դրամի տեսքով՝ հատկապես այն տարածքներում, որտեղ սննդամթերքն առկա է, սակայն մատչելի չէ բնակչության մեծ մասի համար: Խոշորագույն ոչ պետական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը, ներկայումս անցել է սննդամթերքի փոխարեն դրամական օգնության տրամադրման, որը այս կազմակերպության գործադիր տնօրեն Ժոզետ Շիրանը համարում է «հեղափոխություն» սովի դեմ պայքարում: Սովի հարցերով զբաղվող մեկ այլ կազմակերպություն ՝ Concern Worldwide - ը, բջջային օպերատոր  Safaricom- ի հետ կազմակերպել է բջջային ցանցի միջոցով դրամական միջոցների փոխանցման փորձնական ծրագիր: Այնուամենայնիվ, երաշտների դեպքերում կամ հիմնական շուկաներից հեռու գտնվող շրջաններում սննդի անմիջական մատակարարումը դեռևս մնում է արդիական:

Նյութը հրապարակման  պատրաստեց Past.am-ը

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель