14:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 26.56 ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախում Գվատեմալայի պատվիրակությունը կողմ է արտահայտվել ազգ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նյու Դելիում առնվազն 35 մարդ է զոհվել ֆաբրիկայում բռնկված հր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևանում բենզատարը փլուզել է քարե պարիսպն ու կողաշրջվել. սկս... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարնե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 08.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ 14:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 26.56 տոկոսը․ԿԸՀ տվյալները 8–ամյա Էլենը հաղթահարել է քաղցկեղը. Ամանորը կդիմավորի տանը 2020 թվականին մեր ծրագրերն ուղղված են լինելու աշխատանքի խրախուսմանը․Բաթոյանն ամփոփել է տարին Արցախում Գվատեմալայի պատվիրակությունը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշմանը Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Խաշի կիրակի. Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել դստեր հետ Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես. Նախագահը` «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում էր Նյու Դելիում առնվազն 35 մարդ է զոհվել ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետեւանքով Երևանում բենզատարը փլուզել է քարե պարիսպն ու կողաշրջվել. սկսվել է դիզվառելիքի արտահոսք Արմեն​ Սարգսյանը​ Գյումրիում​ հյուրընկալվել է​ «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարանում (տեսանյութ,լուսանկարներ) Լույս է տեսել Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին

Աբովյանում 34-ամյա տղամարդու են դանակահարել. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության  հետ կապերի բաժինը:

2019 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:45-ին,  «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի՝ 1984 թվականին ծնված բնակիչը և հայտնել, որ իրեն դանակահարել են:

Դեպքի առթիվ 2019  թվականի մայիսի 14-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 34-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1986 թվականին. վերջինս ձերբակալվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատահետաքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

website by Sargssyan