Որ­քա­նո՞վ են ար­դյու­նա­վետ անա­զա­տու­թյան մեջ գտնվող ան­ձ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ հայ­տը՝ որակապես նոր իրավիճակում ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Զտում»՝ հայ­կա­կան տար­բե­րա­կով. ինչ­պես՞ բա­ցա­ռել խտրա­կ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պետք է լի­նեն իրա­վա­կան-քա­ղա­քա­կան հե­տև­անք­ներ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Տեխզն­նում. վճա­րում ենք մի­այն կտրոն ստա­նա­լու հա­մար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Մայիսի 8-14-ին Հայաստանի եւ Արցախի տարածքում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ

Մայիսի 8-ից 14-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։

Այս մասին հայտնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը»:

Մայիսի 10-ին ՀՀ-ում՝ Դաստակերտ քաղաքից 5 կմ հյուսիս-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։ Մայիսի 12-ին ԱՀ-ում՝ Քարվաճառ քաղաքից 16 կմ հարավ-արեւելք, 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 7 երկրաշարժ՝ Մայիսի 8-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք, 4-5 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Թավրիզ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք, 4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 10-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 11-ին Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 24 կմ հարավ, 4 բալ ուժգնությամբ եւ 21 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ, իսկ Իրանում՝ Ահար քաղաքից 17 կմ արեւմուտք,3-4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 29 կմ հարավ-արեւելք, 4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ:

Մայիսի 9-ին 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավային ափամերձ տարածքում` Միյաձակի քաղաքից 21 կմ դեպի արեւելք:

Մայիսի 12-ին Պանամա-Կոստա Ռիկա սահմանային գոտում` Պանամայի Չիրիկի նահանգի Դավիդ քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով տուժել է 5 մարդ:

Մայիսի 14-ին Պապուա Նոր Գվինեայի Կոկոպո քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ:

website by Sargssyan