Ին­չո՞ւ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը որո­շեց Նա­պո­լե­ոն դառ­նալ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞նչ գույք ու դրամական միջոց է հայտարարագրել Վարազդատ Կարապե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որ­քա­նո՞վ են ար­դյու­նա­վետ անա­զա­տու­թյան մեջ գտնվող ան­ձ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ հայ­տը՝ որակապես նոր իրավիճակում ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Զտում»՝ հայ­կա­կան տար­բե­րա­կով. ինչ­պես՞ բա­ցա­ռել խտրա­կ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 23.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Դիլիջանի ազգային պարկ»-ի «Խռտանոցի ձոր» կոչվող տարածքում այրվել են փայտե թափոններ

Մայիսի 16-ին՝ ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնական բանկի դիմացի անտառում ծուխ է նկատվում:

 Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի «Խռտանոցի ձոր» կոչվող տարածքում այրվում են փայտե թափոններ:

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:57-ին: Մոտ 3500 քմ տարածքում այրվել են կուտակված փայտե թափոններ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի 3 աշխատակից:

 

website by Sargssyan