Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժամանակն է, որ հայերն ու ադրբեջանցիները անհանգստանան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

regnum.ru-ն գրում է, որ Արևել յան գործընկերության հոբել յանական միջոցառումների շրջանակներում Եվրամիության ղեկավարության կողմից Բրյուսելում վեց երկրների առաջնորդների պատվին կազմակերպված ճաշկերույթի սեղանի շուրջ իրար կողքի հայտնվել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի փոխանցմամբ, այդ ընթացքում «տեղի է ունեցել կարճատև հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը»: Նա նաև ընդգծել է, որ «խորը քննարկում չի եղել», սակայն նշել է, որ «կա մշտական կապուղի, որի միջոցով տեղեկատվություն է փոխանակվում ամեն օր», և «Ալիևն ու Փաշինյանը համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը»: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը Արևել յան գործընկերության հոբել յանական միջոցառումների շրջանակում «փոխանակվել են ձեռքսեղմումներով, բայց բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների մեջ նախատեսված չէ»: Իսկ ի՞նչ է նախատեսված: Նախօրեին Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստակամություն է հայտնել ապագայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպում և «այժմ քննարկում է այդ հնարավորությունը»: Հիմա էլ Մամեդյարովը նշում է, որ «մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է այցելեն տարածաշրջան, և օրակարգում արտաքին գործերի նախարարների հանդիպումն է, բայց պետք է այն նախապատրաստել»: Ըստ Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումների, ստացվում է, որ բանակցությունների ամերիկյան հարթակը նախապատրաստվում է ոչ թե Վաշինգտոնի, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Իսկ սա լրիվ այլ երգ է իր նրբերանգներով: Այս առումով կարելի է նշել մեկ այլ տարօրինակություն: Ըստ Report հրատարակության, Մամեդյարովը Բրյուսելում հայտարարել է, որ «առաջընթացի հասնելու համար իրենք կկարողանան ավելի լուրջ և հիմնարար բանակցություններ սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Սակայն փաստն այն է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ապրիլի 15-ի մոսկովյան հանդիպումից հետո նույն Մամեդյարովն ասել էր, որ «ծավալուն նյութական բովանդակությամբ բանակցություններ են ընթացել» և «քննարկումները եղել են 2016 թվականի Ռուսաստանի առաջարկած պլանի շուրջ»: Ստացվում է, որ Բաքուն փոխել է իր տեսակետը և դադարեցրել է Մոսկվայի բանակցությունները դասել «նյութական բովանդակությամբ» կատեգորիայի մեջ: Սա ենթադրում է, որ որոշակի ոլորտներում առկա է բանակցային գործընթացի խափանում: Ադրբեջանցի նախարարը Բրյուսելում իր վրա ուշադրություն հրավիրեց նաև իր հազվագյուտ անկեղծացումներով: Նա ասել է, որ բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում, ինչ պլան է, և միակ բանը, որն իսկապես անհրաժեշտ է, քաղաքական կամքն է: Ստացվում է, որ կա լուծում, և դրա իրականացման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների «քաղաքական կամքը»: Այժմ նշենք, որ ըստ Մնացականյանի, տարիների ընթացքում բազմաթիվ գաղափարներ, պարամետրեր, մտքեր և մոտեցումներ են առաջացել, որոնք արտահայտվել են տարբեր ձևերով, սակայն պահը դեռ չի եկել, երբ կարելի է ասել, որ հասել ենք որոշակի լուծման: Ըստ Մնացականյանի, իրենց մոտեցումներն արտահայտվում են նրանով, ինչն առաջնային է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության, կարգավիճակի, բացառապես խաղաղ կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի պահպանման, այս գործընթացում Լեռնային Ղարաբաղի վճռական ձայնի, ռիսկերի նվազեցման և խաղաղության մթնոլորտի ստեղծումով, և այդ պարամետրերը պահպանել են առնվազն այս տարի: Այսինքն, ըստ Մնացականյանի, որևէ ծրագիր, ինչպես Մամեդյարովն է ասում, գոյություն չունի: Այնուամենայնիվ, Մամեդյարովը շարունակում է հետագա քայլերը՝ բացահայտելով բանակցությունների մանրամասները և մատնանշելով կոնկրետ թեմաներ, որոնք, ըստ նրա, կբարձրացնի հայկական կողմը՝ մասնավորաբար պետականության և անվտանգության հարցերը (հավանաբար Լեռնային Ղարաբաղի): Ըստ Մամեդյարովի, այնուամենայնիվ, պետք է սկսել առարկայական բանակցություններ, քանի որ հակառակ դեպքում հանդիպումները վերելակում կամ այլ տեղ ընդամենը երեխայական դիրքորոշում են, պետք է նստել և բանակցել այն ամենի մասին, ինչը իրականում քննարկվում և արվում է այս ընթացքում: Այլ կերպ ասած, Բաքուն Երևանին առաջարկում է բացել «խաղաքարտերը» առնվազն առաջարկվող ծավալների մեջ, որը ընկալվում է որպես որոշակի կոնկրետ լուծումներ ունենալու ցանկություն, ցանկություն դուրս գալ «գորգի տակից»: Մամեդյարովը հստակ ազդանշան է ուղարկել Երևան. Ղարաբաղում նոր պատերազմ չի լինի, իսկ Ալիևն ու Փաշինյանը ուղղակի երկխոսության մեջ են, բայց ... Բայց Փաշինյանը պետք է ավելի ակտիվ հանդես գա եւ ավելի ակտիվ մասնակցի նախկին բանակցային ձևաչափում, առանց Լեռնային Ղարաբաղի: Կան նաև այլ հանգամանքներ: Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը գտնում է, որ «աշխարհաքաղաքականությունը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին փոփոխությունները թելադրում են ղարաբաղյան կարգավորման ավելի կայուն փուլ», քանի որ «հստակ վտանգ կա տարածաշրջանի՝ Իրանի հետ սահմանակից երկրների անկայունության»: Նրա խոսքերով, «դա թույլ կտա խուսափել տարածաշրջանին մոտեցող լայնածավալ ճգնաժամի ձագարի մեջ ներքաշվելուց», և «ժամանակն է, որ հայերն ու ադրբեջանցիները անհանգստանան և սկսեն մտածել սեփական անվտանգության, խաղաղության և բարգավաճման մասին»:


Կամո Խաչիկյան
Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ