Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արքիմեդն իրո՞ք այրել է հռոմեական նավատորմը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Արքիմեդը իր հայրենի Սիրակուզա քաղաքը փրկել է, երբ հռոմեացիները շրջափակել էին այն և գրոհում էին։ Նա ճկված հայելիների (այլ վարկածով՝ հսկայական խոշորացույցների) օգնությամբ այրել է հռոմեական նավատորմը։


Իրականում այս հարցը շատ վիճելի է։

Բանն այն է, որ այն ժամանակ Արքիմեդը չէր կարող նման հսկայական օպտիկական սարքեր ստեղծել։ Այնուամենայնիվ, նշենք, որ այն ժամանակ իրոք հռոմեական նավատորմը այրվել է, որը հաստատում են բազմաթիվ անտիկ հեղինակներ։ Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ Արքիմեդը այրել էր հռոմեական նավատորմը հայելիներով կամ ոսպնյակներով։ Դա կարելի էր անել նաև այլ եղանակներով։ Ըստ առասպելի, մեր թվարկությունից առաջ 213 թվականին Կարթագենի և Հռոմի միջև պատերազմի ժամանակ Սիցիլիա կղզում գտնվող Սիրակուզա քաղաքը հանդիսանում էր Կարթագենի դաշնակից: Երբ հռոմեական նավատորմը օղակել է Սիրակուզան, Արքիմեդի հրամանով քաղաքի բոլոր կանայք դուրս են եկել և, կանգնելով բերդապարսպի վրա, իրենց հայելիները ուղղել են դեպի ծով, որի հետևանքով հռոմեական առագաստանավերը մեկ առ մեկ բռնկվել են։ Այս ամենը երկար ժամանակ առասպել էր թվում, սակայն 1747 թվականին ֆրանսիացի գիտնական Բյուֆֆոնը որոշում է փորձ կատարել։ 150 ճկված հայելիներ ամրացնելով փայտյա հիմքերի վրա և ֆոկուսավորելով արևի ճառագայթների անդրադարձը՝ նրան հաջողվել է 50 մետր հեռավորությամբ գտնվող տախտակի կտորը մի քանի րոպեի ընթացքում այրել։ Ժամանակի ընթացքում Բյուֆֆոնի աշխատանքները մոռացության են մատնվել մինչև 20-րդ դարը, երբ հույն ինժեներ-մեխանիկ Իոաննիս Սակսը 1973 թվականին նոր փորձարկում կատարեց։ Սակսը ենթադրում էր, որ Արքիմեդի կողմից հայելիների փոխարեն օգտագործվել են բրոնզե վահաններ, որոնցով զինված էին Սիրակուզայի պաշտպանները։ Նա վերցրել է 1,5X1,0 մետր չափերով 50 բրոնզե թիթեղներ և դրանցից արևի արտացոլանքը ուղղել 40 մետր հեռավորությամբ գտնվող փայտի վրա, արդյունքում մի քանի րոպեից փայտը սկսել է ծխալ։ Փորձի ժամանակ հաջողվել է նպատակակետում ստանալ 280-340 աստիճանի ջերմություն, որը լրիվ բավարար է փայտանյութի բռնկման համար։ Այս փորձերը նշանակում են, որ իրոք հնարավոր է նման մեթոդով այրել առագաստանավ։ Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ սիրակուզացիները նման մեթոդով են այրել հռոմեական նավատորմը։ Բանն այն է, որ անտիկ հեղինակներից ո՛չ Պոլիբիոսը, ո՛չ Լիվիոսը, ո՛չ էլ Պլուտարքոսը այդ ամենի մասին ոչինչ չեն գրել։ Ըստ նրանց, սիրակուզացիները նավերի դեմ օգտագործում էին կանթեր և պարաններ ունեցող նետվող արկեր, որոնց միջոցով «որսում» էին նավերը, մոտեցնում պարսպին , բարձրացնում, ապա ցած նետում։ Միայն 2-րդ դարի հույն պատմիչ Լուկիանոսն է գրել, որ Արքիմեդը ստեղծել էր կառավարվող բազմաթիվ հայելիներից կազմված վեցանկյուն հայելի, որի ուղղորդված ճառագայթը այրում էր հռոմեական նավերը։ Այնուամենայնիվ, այստեղ որոշակի անհամապատասխանություններ կան։ Օրինակ՝ եթե նման մեթոդով այրվել է հռոմեական նավատորմը, ապա ինչո՞ւ նույն մեթոդը իրենք՝ հռոմեացիները, չեն օգտագործել հետագայում։ 

Բյուֆֆոնի և Սաքսի փորձերը եղել են հաջող, բայց չպետք է մոռանալ, որ այս ամենը քիչ հավանական է ծովային սառը և քամոտ եղանակին։ Պետք է նաև նշել, որ նման եղանակով հնարավոր է, ասենք, մի քանի նավ այրել, բայց ամբողջ նավատորմը այրել, հավանաբար, շատ դժվար կլիներ։ Նշենք, որ հնէաբանական պեղումները իրոք հաստատել են, որ սիրակուզացիները օգտագործում էին բրոնզե վահաններ, բայց հայտնաբերված այդ վահանները ցույց են տալիս, որ այդպիսի հղկվածության պայմաններում անհնար է ստեղծել հրդեհի ստեղծման ջերմաստիճան։ Ի դեպ, եթե նայենք Սիրակուզայի քարտեզին , ապա կարելի է նկատել, որ հայելիներ ավելի շուտ կարելի է օգտագործել ցամաքային պաշարման դեպքում։

Այնուամենայնիվ, նշենք, որ բոլոր հեղինակները նշում են, թե հռոմեական նավատորմը այրվել է։ Հավանական է, որ հայելիներ իրոք օգտագործվել են, բայց ոչ այրելու համար, այլ որպես հակառակորդին կուրացնելու գործիք և «լազերային նշանակետ»։ Արքիմեդը մեծ գիտնական էր։ Նա ունակ էր ստեղծել կատապուլտներ և ստեղծել է դրանք։ Փորձնական եղանակով կարելի է այնպես հարմարեցնել անդրադարձնող հայելու շողքը և նետող սարքի արկը, որ արկը ճշգրտորեն նետվի հայելու անդրադարձրած շողքի նշանակետին։ Սրան կարելի է հասնել անգամ քաղաքի փողոցում կատարած փորձերի շնորհիվ։ Ընդ որում, նշենք, որ այն ժամանակ օգտագործվում էին հրդեհ առաջացնող արկեր, որոնց մասին հիշատակումներ կան անտիկ պատմագիրների մոտ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ