Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վարդան Թունյան. «Պետք չէ թիրախավորված ընտրել մեկին, գնալ և միայն այդ մեկից ինչ-որ բան պահանջել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հեղափոխությունն առաջնորդած ուժը մինչ օրս, կարծես, ժամանակ չունի ստեղծել այն ընդհանուր տեսլականը, այն պատկերացումները, որոնք հնարավորություն կտան զարգացնել երկիրը: Այս կարծիքին է «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանը, որն այս խնդիրը կապում է դեռ մեկ տարի առաջ առկա իրավիճակի հետ:

«Երևի այն ժամանակ ևս խորը չէին մտածել, թե ինչ պետք է անեին, երբ այդ իրադարձությունները հաղթական ավարտ ունենային: Ն. Փաշինյանը բավականին ճարտար է խոսքարվեստի մեջ: Հիմա ընդհանուր հայտարարություններով նա փորձում է մի փոքր լղոզել, պատրանք ստեղծել, թե ունի այդ պատկերացումները: Այդուհանդերձ, կարծում եմ, որ այսպիսի խառնաշփոթի պատճառը հենց այդ պատկերացումների բացակայությունն է: Մյուս կողմից, նա հարթակներում բարձրագոչ հայտարարություններով էր հանդես գալիս՝ մասնավորապես հանցավոր ռեժիմին պատժելու, վերջին կոպեկը վերադարձնելու մասով: Այդ առումով, միգուցե, մտածում է, որ գտնվում է հարթակում կանգնածների առաջ տրված խոստումներն իրականացնելու պատասխանատվության տակ, որոնցից շատերը միգուցե ցանկանում էին տեսնել այդ պատժիչ գործողությունները: Կարելի է ասել` իր խոստումների առումով նա ինչ-որ իմաստով պատանդի կարգավիճակում է: Մյուս կողմից՝ գալով իշխանության՝ հասկացավ, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, և մեկ հայտարարությամբ խնդիրներ չեն լուծվելու, միանգամից նոր ներդրողներ չեն գալու: Հաշվի առնելով իր նախկին մասնագիտությունը՝ Ն. Փաշինյանը, հեռու լինելով կառավարման լծակներից, այն ժամանակ երևի ինչ-որ պատկերացումներ է ունեցել: Բայց մյուս կողմից՝ այժմ իրականության հետ է բախվել, որն այլ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Թունյանը՝ հավելելով, որ ամբողջ խնդիրը պարզ տեսլական չունենալու մեջ է, իսկ հասարակությունը, որքան էլ ողջունում է հեղափոխությունը, արդեն շոշափելի արդյունքներ է ուզում տեսնել: 

Հարցադրումներ անելով՝ մեր զրուցակիցը հավելեց. «Ուզում եմ հասկանալ՝ հեղափոխական ո՞ր արժեքներն ենք մենք նյութականացրել, ի՞նչ քաղաքական, տնտեսական ռեֆորմներ ենք արել, որոնք անկարելի կդարձնեին հետընթացը: Շատ են ասում, որ մթնոլորտում փոփոխություն կա: Բայց վերացական դաշտից պետք է դուրս գալ ու փոխված մթնոլորտում հստակ ու անշրջելի քայլեր անել, որոնք կապահովեն երկրի զարգացումը բոլոր ուղղություններով»:

Վարդան Թունյանը սկզբունքների ճշգրտման հարցն է առաջ քաշում: «Դեռ ավագանու ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին հստակ առաջարկեցի կողմնորոշվել՝ համակարգային ու սկզբունքային մոտեցում դրվելո՞ւ է, այսինքն՝ ձևակերպվելո՞ւ է՝ «բոլորդ կոռումպացված, ապազգային ռեժիմների մաս եք եղել և բոլորդ պատասխանատու եք» խոսքը: Խնդիրը այն ձևակերպելու մեջ չէ, և չեմ ասում, թե պետք է նման ձևակերպում լիներ: Խնդիրն այն է, որ մեր պարագայում համակարգային ու սկզբունքային մոտեցում չի դրվել, ու եթե չի դրվում այդ մոտեցումը, ապա մյուս մոտեցումները կարող են տարբեր մեկնաբանություններ ստանալ, այդ մոտեցումներում այլ միտումներ կարող են տեսնել: Ենթադրենք, մի գործարարի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվում, բայց մեկի նկատմամբ իրականացվում է, որովհետև այդ մարդն ինչ-որ հակասություն ունի իշխանության հետ: Այստեղ կարող են, չէ՞, միտում տեսնել: Կամ՝ մեկի նկատմամբ մի պահի հետապնդում կա, մյուս պահին՝ չկա: Ո՞րն է չափանիշը՝ իշխանությանը հավատարիմ լինե՞լը, թե՞ այլ չափանիշներ ունենք: Կամ ո՞րն է պատճառը, որ մի նախագահի նկատմամբ սահմանադրական կարգի տապալման խնդիր է դրվում, բայց 1996թ. իրադարձությունների մասով՝ ոչինչ կա: Այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կարգվեց երկրի նախագահ, երբ փաստացի ընտրվել էր Վազգեն Մանուկյանը և երբ ժողովուրդն էլի ոտքի էր կանգնել, բայց բերել էին տանկեր, Օպերան շրջափակվել էր: Բայց այդ դեպքից չենք խոսում, մինչդեռ սկզբից սկսելն ավելի արդարացի կլիներ: Եթե կա արդարությունը վերականգնելու խնդիր, այն պետք է վերականգնել ամբողջությամբ: Եթե պետք է բոլորը պատասխան տան, ապա կծիկը պետք է բացել սկզբից: Եթե դա բերելու է ցնցումների, ներքաղաքական իրավիճակի լարման և այլ խնդիրների, ուրեմն՝ պետք չէ թիրախավորված ընտրել մեկին, գնալ և միայն այդ մեկից ինչ-որ բան պահանջել: Եթե բոլորն են պատասխան տալու, ապա օրենքի առաջ հավասար են բոլոր նախագահները, բոլոր գործարարները՝ անկախ անձնական հավակնություններից: Եթե ոչ՝ բարի եղեք քաղաքական գնահատական տալ և որդեգրել քաղաքական սկզբունք՝ հայտարարելով, որ նոր էջ եք բացում: Առհասարակ հեղափոխությունն իր առջև հստակ խնդիր է դնում ու գնում դեպի այդ նպատակը՝ առանց նայելու դրսից ինչ կասեն, ներսում ում դուր կգա, կամ չի գա: Չի կարելի մտնել, ճահճի միջից ինչ-որ ծաղիկ քաղել, բայց վախենալ ցեխոտվելուց»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է պատրաստ լինել նաև ոչ պոպուլյար քայլերի: 

«Բայց խնդիրն այն է, որ իրենք չենք կողմնորոշվում, իրենք իրավիճակային լուծումներ են փնտրում, ինչը հղի է վատ հետևանքներով: Դա կարող է հիասթափություններ առաջացնել տարբեր խմբերի մոտ: Հիմա դեռ փոքր խմբեր են հիասթափվել: Բայց եթե լինի այնպես, ինչպես հիմա է՝ առանց սկզբունքային մոտեցումների և համակարգային լուծումների, ապա իրավիճակային լուծումները ողջամիտ կասկածներ են առաջացնելու: Այդ կասկածներն առաջանալու են մասնավորապես հետևյալ առումով. ով անվերապահ հավատարմություն չի դրսևորում իշխանության հանդեպ, կարող է հարվածի տակ հայտնվել»,-եզրափակեց Վ. Թունյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ)