Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս թույլ չտալ, որ ուղեղը ծերանա ու «ժանգոտվի»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Գլուխկոտրուկները, ռեբուսները, խաչբառերը, սուդոկուն և այլ տրամաբանական խաղերը մարզում են ուղեղը, թույլ չեն տալիս «ուղեղին ժանգոտվել», զարգացնում են հիշողությունը, մեծացնում մտավոր զարգացածությունը և մարդկանց դարձնում են ավելի խելացի: Ընդ որում, զբաղվել դրանցով խորհուրդ է տրվում ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:

Իրականում այս հարցը շատ վիճելի է:

Իհարկե, ոչ ոք չի վիճում, որ անհրաժեշտ է զարգացնել ինտելեկտը և ակտիվ պահել ուղեղը, բայց իրականում ոչ միշտ է, որ այն, ինչ համարվում է օգտակար, իրականում իրոք օգտակար է: Վերջին մի քանի տարիների ընթացքում նեյրոֆիզիոլոգները ներկայացրել են տրամաբանական խաղերի օգտավետության հետաքրքիր, երբեմն անգամ միմյանց հակասող հետազոտությունների արդյունքներ: Օրինակ՝ բրիտանացի գիտնականները ներկայացրել են մի հետազոտության արդյունք, ըստ որի, խաչբառերի լուծումը և նման այլ գործողությունները բերում են ուղեղի «երիտասարդացման»: Դուբլինի Տրինիտտի համալսարանի պրոֆեսոր Իեն Ռոբերտսոնը և նրա կոլեգաները հաստատում են, որ տրամաբանական խնդիրների լուծումը ակտիվացնում է ուղեղի արյան շրջանառությունը, այսինքն՝ ուղեղը մարզվում է, և հետևաբար դա անհրաժեշտ է ծերերին: Այնուամենայնիվ, նրանց կոլեգաները Չիկագոյից այդ եզրակացության մեջ որոշակի ճշտում են մտցրել: Ըստ նրանց, սկզբնական շրջանում այդ տրամաբանական խաղերը իրոք ակտիվացնում են ուղեղը և, հետևաբար, դանդաղեցնում ուղեղի ծերացումը, բայց եթե ծեր մարդու մոտ արդեն իսկ առաջացել է Այցհեյմերի հիվանդություն, ապա ուղեղի այդպիսի ակտիվացումը մոտավորապես կրկնակի արագությամբ ակտիվացնում է նաև հիվանդության զարգացումը: Այսինքն, դրանք հակացուցված են ծերերին, քանի որ վերջ ի վերջո տարիների հետ բոլորի մոտ էլ զարգանում է այդ հիվանդությունը: Բրիտանական բժշկական հետազոտությունների խորհրդի մի խումբ գիտնականներ՝ Էդրիան Օուենի ղեկավարությամբ, մեկ այլ հետազոտություն են իրականացրել: Նրանք փորձել են պարզել, թե ինչպես կարող են տրամաբանական խաղերը զարգացնել հիշողությունը և ինտելեկտը: Դրա համար ընդհանուր ինտելեկտուլ զարգացման համար նախատեսված համակարգչային խաղերը փորձարկել են 11 000 կամավորների մասնակցությամբ: Սկզբից բոլորն անցել են հիշողության և ինտելեկտի թեստավորում, ապա 6 շաբաթվա ընթացքում օրվա մեջ ամենաքիչը 10 րոպե զբաղվել են այդ «խաղերով», այսինքն՝ «մարզել» են ուղեղները, որից հետո կրկին թեստավորվել են: Արդյունքում արձանագրվել է, որ նրանց ինտելեկտուալ զարգացումը աճ չի արձանագրել, մնացել է նույն մակարդակին: Ստացվում է, որ այդ «զարգացնող» խաղերն անիմաստ են: Այնուամենայնիվ, եթե փորձենք ավելի հեռուն գնալ, ապա կստացվի, որ ուղեղի համար անիմաստ է ցանկացած մտավոր ակտիվություն: Բայց այդպես չէ: Ուղղակի պետք է արձանագրել, որ այդ ինտելեկտուալ խաղերը մի առանձնահատկություն ունեն՝ դրանք մոնոտոն են, ունեն նույնանման լուծումներ և սկզբունքներ: Այսինքն, մեկ անգամ լուծելով խնդիրը՝ հետագայում նմանատիպ խնդրի լուծումը դադարում է ուղեղի համար նորություն լինել, այսինքն՝ ուղեղն այլևս չի զարգանում: Իսկ ինչպե՞ս մարզել ուղեղը: Գիտնականները գտնում են, որ լավագույն ձևը լեզուներ սովորելն է: Նոր լեզուն լրիվ նոր բան է ուղեղի համար: Սակայն այստեղ ևս կարող է առաջանալ մոնոտոնություն, քանի որ որոշակի լեզվային խմբերում առկա են նմանություններ:

Ներկայումս գիտնականները գտնում են, որ ուղեղի լավագույն մարզումը և մտավոր երկարակեցության գրավականը սովորական շփումն է և ակտիվ սոցիալական գործունեությունը: 2001 թվականին Բրեդլի և Կրեյգ Ուոլքինս եղբայրները դոկտոր Մակատո Սուձուկիի հետ հրատարակել են իրենց 25 տարվա աշխատանքի արդյունքը՝ «Ինչո՞ւ ճապոնացիները չեն ծերանում» վերնագրով, որտեղ նկարագրում են աշխարհի ամենաերկարակյաց համարվող Օվկիանիայի բնակիչների կյանքը: Ըստ հետազոտողների, այդ մարդիկ ցանկացած տարիքում կապ են պահպանում հարազատների և ընկերների հետ, գտնում են նոր հետաքրքրություններ և հոբբիներ, իրենց կյանքի կեսին կորցրած ծերերը չեն շտապում ապրելու տեղափոխվել իրենց երեխաների մոտ և նախընտրում են իրենց գործերը վարել առանց ուրիշի օգնության, տեսնել նոր վայրեր, գտնել նոր ընկերներ և ձեռք բերել նոր գիտելիքներ: Փաստացի, «ուղեղի ժանգոտման» և ծերացման պատճառը ծուլությունն է և կյանքի մոնոտոնությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու