ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒԼԻՍԻ). «Փաշինյանը փորձում է օգտագո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սահյանական օրերն այսուհետ կդառնան ամենամյա ՄՇԱԿՈՒՅԹ
Թեհրանի «տնային աշխատանքները» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Երբ արածդ աշխատանքը գնահատվում է, մեծ ուժ է տալիս առաջ շարժ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոց ունի ԱՆ քրեակատարողական ծառայ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման եւ իրացման դեպք. ԱԱԾ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետին. Նա համակարգում է 23 տարի Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարում է Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին Betcostruct-ը Ամստերդամում գործարկեց ձայնի միջոցով կառավարվող Hoory խաղային օգնական-ֆունկցիան Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն էժանացել է եւս 2 դրամով Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի. Աշոտյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒԼԻՍԻ). «Փաշինյանը փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար» Սահյանական օրերն այսուհետ կդառնան ամենամյա Թեհրանի «տնային աշխատանքները» «Երբ արածդ աշխատանքը գնահատվում է, մեծ ուժ է տալիս առաջ շարժվելու համար» Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոց ունի ԱՆ քրեակատարողական ծառայության նորանշանակ պետը

Նիկոլը խաբել և շարունակում է խաբել. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստորեն, Նիկոլին իշխանությունը պետք է ոչ թե մարդկանց կյանքը ավելի բարեկեցիկ և արդար դարձնելու, ոչ թե սեփական խոստումները կատարելու, այլ լոկ սեփական վրեժխնդրության համար, որպեսզի կարողանան իր և իր քաղաքկան հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վրեժը լուծել՝ օգտագործելով ողջ պետական լծակները...

Տեր-Պետրոսյանը չի կարողանում ներել Ռոբերտ Քոչարյանին այն բանի համար, որ Քոչարյանը մի քանի անգամ զարգացնելով Հայաստանի տնտեսությունը՝ փաստացի ապացուցեց, որ Տեր-Պետրոսյանի առանց Արցախ հարցը լուծելու հնարավոր չի զարգացնել Հայաստանը թեզը սուտ էր , Նիկոլը չի կարողանում ներել նախագահ Քոչարյանին այն բանի համար, որ Քոչարյանը մարտի 1-ին թույլ չտվեց Նիկոլին ու իր քաղաքական հորը բռնազավթել իշխանությունը, և փորձում է իր արկածախնդրության արդյունքում ցավալիորեն 10 զոհերի մեղքը բարդել նախագահ Քոչարյանի վրա…

Չի՛ ստացվելու, ժողովուրդը արդեն սկսելա գիտակցել, որ Նիկոլը խաբել և շարունակումա խաբել, մյուս կողմից սկսել է հիշել, որ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանը զարգանում էր, և մարդիկ համեմատաբար լավ էին ապրում, որ Քոչարյանի տարիներին Հայաստանում ներգաղթ էր, և Տեր-Պետրոսյանի անփառունակ տարիներին Հայաստանից փախնողներից շատերը Քոչարյանի օրոք հետ էին վերադառնում հայրենիք…

Իրականությունը չես կարող երկար պղծել, մարդիկ սկսում են ամեն բան տեսնել ու հասկանալ, և արդարությունը Հայաստանում հաղթելու է…

Մեր ժողովրդին հանուն սեփական իշխանության խաբողները հաստատ պատժվելու են՝ և շատ խիստ…»:

website by Sargssyan