Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ, գույք և դրամական միջոց է հայտարարագրել Արարատ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Դուք ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը»․ Ռուբեն Մելիքյան

Past.am

Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատության գործիքակազմ ներմուծելը իհարկե կնշանակի սովորական տռոցկիզմ՝ անկանխատեսելի հետևանքներով: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Այսօր կրկին ակտիվացան «անցումային արդարադատության» մասին խոսակցությունները։

Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատության գործիքակազմ ներմուծելը իհարկե կնշանակի սովորական տռոցկիզմ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Բայց դա իհարկե չի կանգնացնի «անցումայինի» ջատագովներին - նրանցից շատերի մոտիվացիան ո՛չ Հայաստանի հետ կապ ունի, ո՛չ էլ իրավունքի (այսօրվա խուլիգանական միջադեպը՝ ապացույց)։

Այնուհանդերձ, հարգելիներս, կարծում եմ, դուք ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը»»։

website by Sargssyan