Փաշինյանը փորձ է կատարում իր համակիրների ձեռքերով կոպիտ ճնշում գործադրել դատական իշխանության վրա. «Ազգային Օրակարգ»
ОБЩЕСТВОՄենք կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին՝ համախմբվել այս լրջագույն պահին, և կանխել իշխող մեծամասնության կողմից նախածրագրված քայլերի իրականացումը։ Մենք կոչ ենք անում նաև ՀՀ Նախագահին, մեր երկրի բոլոր իրավապահ մարմիններին՝ ենթարկվել Սահմանադրությանը և օրենքներին, չներքաշվել արկածախնդրության մեջ, և ապահովել երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունը և սահմանադրական իրավունքները: Այդ մասին ասվում է «Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհրդի հայտարարությունում:
«Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր համախոհներին՝ հաջորդ առավոտվանից շրջափակել ՀՀ բոլոր դատարանները։
Մենք կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին՝ համախմբվել այս լրջագույն պահին, և կանխել իշխող մեծամասնության կողմից նախածրագրված քայլերի իրականացումը։ Մենք կոչ ենք անում նաև ՀՀ Նախագահին, մեր երկրի բոլոր իրավապահ մարմիններին՝ ենթարկվել Սահմանադրությանը և օրենքներին, չներքաշվել արկածախնդրության մեջ, և ապահովել երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունը և սահմանադրական իրավունքները»,- նշվում է հայտարարությունում։