Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը. Փաշինյանը՝ քաղաքացիներին

ՎԻԴԵՈ

 

Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին. խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի:

«Հիմա սկսվում են անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված կոնկրետ գործողություններ: Դրանց վերաբերյալ մենք քննարկումներ ունեցանք, այդ աշծխատանքների վերաբերյալ բաժանումներ արեցինք կառավարության, ԱԺ-ի, այլ մարմինների միջեւ: Այդ աշխատանքն անպայման կարվի:

Սա նաեւ մի միջոց էր ի ցույց դնելու այն հանրային վրդովմունքը, որ գոյություն ունի ընդհանրապես անարդար դատական համակարգի գոյության կապակցությամբ եւ մենք տեսնում էինք, որ ՀՀ-ում իսկապես ընդդեմ դատական համակարգի տարերային պրոցեսներ են տեղի ունենում, բողոքներ են տեղի ունենում:

Շատ կարեւոր էր այդ տարերային պրոցեսների բովանդակային վերափոխումն ի նպաստ ՀՀ-ում անկախ դատական համակարգ ունենալու: Շատ կարեւոր էր արձանագրելու, որ այդ հարցում ժողովուրդը, կառավարությունը չունեն հակասություն, որովհետեւ եթե այդպիսի ցույցեր են տեղի ունենում, կարող է տպավորություն լինել, որ ժողովուրդը մի բան է ուզում, կառավարությունն այլ բան: Այսօր կառավարությունն, ըստ էության, միացավ ժողովրդի պահանջին, թեեւ անջատված էլ չէր ժողովրդի պահանջից»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ հիմա բոլորին ակնհայտ է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից. «Դա կարծում եմ՝ բոլորը տեսան եւ բոլորը տեսան, որ դատական գործերին ապօրինի միջամտություններն արժանանալու են խիստ հակազդեցության: Այդ հակազդեցությունը լինելու է համաժողովրդական: Մեր նպատակը ՀՀ-ում իսկապես անկախ դատական համակարգ ունենալն է:

Ես ենթադրում եմ, որ թերեւս այսօրվա ակցիայի պատճառով ինչ-որ դատական գործեր հետաձգվել են: Ես ուզում եմ բոլոր այն քաղաքացիների, որոնց դատական իրավունքների, պաշտպանության իրավունքի իրացումը մի քանի ժամով հետաձգվել է, ուզում եմ բոլոր այդ քաղաքացիներից ներողություն խնդրել:

Հույս ունեմ, որ իրենք գիտակցում են, որ այս նպատակն իրենց իրավունքների պաշտպանությանը խոչընդոտելը չէ, այլ նպատակն իրենց իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ երախիքներ ստեղծելն է: Որ իրենց իրավունքի պաշտպանությունը կախված չլինի կառավարության քմահաճույքից, անկախ նրանից, թե որ կառավարությունն է գործում, որ Հայաստանում իսկապես գործի անկախ դատական համակարգ»:

Նա դիմեց դատարանների մուտքերը փակած քաղաքացիներին՝ նշելով. «Առավոտյան մի քիչ թրջվեցիք, ես չհասցրի գալ, երբ եկա թրջվելու, անձրեւն արդեն կտրվեց: Հույս ունեմ չեք մրսել, տաք թեյ խմեք եւ ամենակարեւորը դուխով: Ես երաշխավորում եմ, որ ձեր հաղթանակը, Հայաստանի քաղաքացու հաղթանակը անշրջելի է ՀՀ-ում: Բայց երաշխավորում եմ ոչ թե ինքս ինձնով, այլ երաշխավորում եմ ձեր կամքը տեսնելով, ձեր նվիրվածությունը տեսնելով, ձեր սկզբունքայնությունը տեսնելով, ձեր դուխը տեսնելով: Մեր նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է եւ կասկած չունենանք, որ մենք իրար հետ կստեղծենք այդպիսի անկախ դատական համակարգ»:

Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդին