Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը փորձել է պարզել՝ ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին:

Այսպես, ժամը 8:40-ից.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 
բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա արգելափակել է դատարանի գլխավոր մուտքը: Ցուցարարների թիվն այստեղ գնալով ավելացել է՝ հասնելով մոտ 300-ին, որոնք ոչ մեկի թույլ չեն տալիս ներս մտնել: Այստեղ է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել է մոտ 80 ցուցարար, նրանց թվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 150-ի, նրանց են միացել«Իմ քայլի» պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Մխիթար Հայրապետյանը: 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված են, այստեղ հավաքված է մոտ 50 ցուցարար, նրանց թվում են պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Հակոբ Սիմիդյանը:

Վարչական վերաքննիչ դատարանի շենքի մոտ ցուցարարների թիվը հասնում է մոտ 20-25-ի, նրանց թվում են պատգամավորներ Սարգիս Խանդանյանը և Քրիստինե Պողոսյանը: 

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարների թիվը հասել է մոտ 140-150: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Արման Եղոյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  մոտ վաղ առավոտյան շուրջ 20 մարդ փակել է դատարանի թե ծառայողական, թե՛ հիմնական մուտքերը։ Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 40-ի: 

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերը նույնպես փակ են: Այստեղ հավաքված է 80 մարդ, մեքենաներ, որոնք բարձր երաժշտություն են միացրել: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Վահագն Հովակիմյանը: 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վարչական դատարանի մուտքի մոտ հավաքվածների թիվը հասնում է մոտ 150-ի: Նրանք արգելափակել են բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել շենք, չնայած ոստիկանների կոչին: Այստեղ են «Իմ քայլի» պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը:

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց հավաքվել է քիչ՝ մոտ 7-10 մարդ, որոնց, սակայն, հաջողվել է արգելափակել մուտքը:

Վճռաբեկ դատարանի մոտ հավաքված է շուրջ 50 ցուցարար, դատարանի բոլոր մուտքերը փակ են, այստեղ է պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Փակ են նաև Սահմահանադրական դատարանի մուտքերը, այստեղ ցուցարարների թիվը հասնում է 150-ի: 

Այսպիսով, ժամը 10:00-ի դրությամբ, վարչապետի կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ են: Ցուցարարներից բացի՝ հավաքված են մեծ թվով ոստիկաններ: Գրեթե բոլոր դատարանների մոտ ներկա են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ:

«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»