Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Բարեփոխումները հաջողված չեն համարվի, մինչև չկարգավորվեն առա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լավ, թե վատ՝ «բանավեճն» արդեն անցյալում է. կարևորը վաղվա օրն է ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Չալյանը և Ալեքսանյանը կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին Իսրայելի գլխավոր շտաբը Իրանի կողմից «սպառնալիքներին» դիմակայելու համար հատուկ ստորաբաժանում կստեղծի Քաղաքապետի հետ զրույցում հանգեցինք եզրահանգման, որ ճիշտը դիմում գրելն է. Աջափնյակի նախկին թաղապետ Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան Ահա թե ինչպես են ուժեղ տղամարդիկ իրենց պահում կանանց հետ Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն. Ալեն Սիմոնյան Հրշեջները մարել են Ալավերդիում բռնկված հրդեհը (տեսանյութ) Արարատ Միրզոյանը Դանիայում անդրադարձել է ԼՂ խնդրին (ֆոտո) Ապարանի ոստիկանները 50 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել Երեւանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը»

Փաշինյանը լվաց ձեռքերը. ո՞ւմ խղճին է մնալու նոր պատերազմը

 

Դատական համակարգի վերաբերյալ այսօրվա խորհրդակցությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժեր, որոնք փորձում են կիրառել բանաձևը՝ տարաձայնություններ, հակասություններ ու թշնամանք հրահրել Հայաստանի ու Արցախի ժողովուրդների միջև: «Դրա տակ տեսնում եմ անգամ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ տարածքներ հանձնելու ու դրա պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու մտադրություն: Սա համարում եմ պետական դավաճանություն: Ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներ այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու: Եկել է ժամանակը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս ՀՀ ժողովրդի աջակցությունը վայելող իշխանության աջակցությամբ»,-հայտարարել է Փաշինյանը:
 
Բացի այդ, վարչապետը նշել է, որ եկել է ժամանակը, որպեսզի խորհրդարանում ստեղծվի Ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով: Հետաքրքիր է, որ մի քանի ամիս առաջ, ԶՈՒ հետախուզության ղեկավար Արշակ Կարապետյանի նշանակման մասին լրագրողների հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծանոթացել է Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարյուրավոր գաղտնի տեղեկությունների, որոնցում առկա չէ որեւէ ապացույց, որ պատերազից առաջ եղել է հետախուզության տվյալի խնդիր: Ի՞նչ փոխվեց այսօր...
 

 

Ստացվում է, որ Փաշինյանը հնարավոր պատերազմի և այդ պատերազմի ընթացքում արձանագրված տարածքային կորուստների ողջ պատասխանատվությունը իր վրայից ցրելով, այն դնում է նույնիսկ ոչ թե Ալիևի, այլ Արցախի քաղաքական ղեկավարության վրա: Իսկ կոչը՝ պաշտպանել միայն այն ուժերին, որոնք ստացել են Հայաստանի իշխանությունների «դաբրոն», ոչ այլ ինչ է, քան բացահայտ մեսիջ առ այն, որ եթե արցախցիներ չպարեն Փաշինյանի դուդուկի տակ, ապա իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր հետևանքները մնալու են Արցախի իշխանությունների քաղաքական «խղճին»: Իսկ իրադարձությունները բնավ էլ խաղաղ հունով չեն ընթանում, վկայությունը՝ արևելյան հարևանի կողմից պարբերաբար անցկացվող բազմահազարանոց զորավարժություններն են:

 

website by Sargssyan