«Չիստկայի» հերթական փուլը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու»... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելացած դրամական միջոցներ, աշխատավարձից ու վարկերից ստացած ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով

Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանին աշխատանքից ազատել են: Լալայանին աշխատանքից ազատելու փաստացի պատճառը ՀՀ իշխանությունների ուղղակի հրահանգն է եղել, քանի որ մամուլի խոսնակը ՖԲ իր էջում քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել: Շատերը դա որակում են որպես ՀՀ իշխանությունների կողմից ուղղակի միջամտություն, և սա այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է,որ ՀՀ-ն երբեք չի խառնվում Արցախի ներքին խնդիրներին: Այն, որ Լալայանին աշխատանքից ազատել են ՀՀ իշխանությունների հասցեին արված հայտարարության պատճառով, գրեթե ոչ ոք չի հերքում: Ավելին, փաստացի դրա վառ վկայությունը նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանություններն են մամուլում, որով վերջինս, ըստ էության, հավաստում է այդ փաստը:

 

website by Sargssyan