Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրականում ովքե՞ր են ավելի շատ խոսում՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Կանայք տղամարդկանցից շատախոս են: Կանայք օրական միջինը օգտագործում են 20 000 բառ, իսկ տղամարդիկ՝ 7000: Այս մասին գրում են բազմաթիվ գիտահանրամատչելի հրատարակություններ և հեղինակավոր մասնագետներ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Կատարված հետազոտությունները պարզել են, որ շատախոսությամբ իսկապես կանայք որոշ դեպքերում գերազանցում են տղամարդկանց, բայց որոշ դեպքերում էլ անգամ հակառակն է: Շատախոսությունը կարելի է հաշվարկել մի քանի մեթոդներով. մի մեթոդը՝ մարդկանց հավաքել հատուկ լաբորատոր սենյակում, տալ խոսակցության թեմա և հաշվարկել, հաջորդ մեթոդն է՝ մարդկանց խնդրել, որ ձայնագրեն իրենց ամբողջ օրվա խոսակցությունները տան պայմաններում: Երկու դեպքում էլ հետագայում հաշվարկվում է օրվա ընթացքում արտաբերված բառերի թիվը և որոշվում շատախոսության աստիճանը: Օրինակ՝ հետազոտություն է կատարվել ԱՄՆ-ում՝ 73 երեխաների շրջանում՝ տնային պայմաններում: Պարզվել է, որ աղջիկները աննշան ավելի շատ են խոսում, քան տղաները: Ընդ որում, պարզվել է , որ դա լինում է միայն մեծերի հետ խոսելու ժամանակ, իսկ տարեկիցների հետ խոսելու ընթացքում շատախոսության հավասարություն է: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ սա կապված է նրա հետ, որ աղջիկները տղաներից արագ են զարգանում և հետևաբար հարցեր շատ են տալիս: ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Սանտա Կրուս քաղաքի համալսարանում իրականացվել է շատախոսության լաբորատոր հետազոտություն մեծահասակների շրջանում: Պարզվել է, որ այստեղ աննշան տարբերությամբ շատախոսությամբ փայլել են տղամարդիկ: Գիտնականները դա բացատրել են նրանով, որ տղամարդիկ  իրենց ավելի կոմֆորտային են զգում օտար միջավայրում և հետևաբար ավելի անկաշկանդ են լինում, քան կանայք:

Լինգվիստ Դեբորի Ջեյմսը և հոգեբան Ջենիս Դրակիչը իրականացրել են շատախոսության 56 հետազոտություն տարբեր վայրերում և իրավիճակներում: Պարզվել է, որ 34 հետազոտության վերջնական արդյունքով շատախոս են տղամարդիկ, իսկ 22 դեպքերում՝ կանայք: Իհարկե, այստեղ կարևոր է, թե ինչ միջավայրերում են սրանք հաշվարկվել: Շատախոսության բազմաթիվ հետազոտություններ է կատարել Տեխասի նահանգի Օստին քաղաքի համալսարանի դասախոս, հոգեբան Ջեյմս Պեննեբեյքերը: Հետազոտություններով նա պարզել է, որ օրվա 17 ժամվա ընթացքում արթուն մնացող ամերիկացի և մեքսիկացի կանայք արտաբերում են միջինը 16 215 բառ, իսկ տղամարդիկ՝ 15 669 բառ: Տարբերությունն աննշան է: Նոր Զելանդիայի Վելլինգտոնի համալսարանի դասախոս Ջանեթ Խոլմսը հաշվարկել է, թե դասախոսությունների ժամանակ ովքեր են ավելի շատ հարցեր տալիս: Պարզվել է, որ հարցերի երեք քառորդը տալիս են տղամարդիկ, այսինքն՝ ավելի շատ են խոսում:

Իսկ որտեղից է գալիս մոլորությունը, որ կանայք ավելի շատախոս են, մասնավորապես ահռելի տարբերությամբ թվերը՝ օրական 20 000 և 7 000 բառ: Առաջին անգամ այս թվերը հայտնվել են 2006 թվականին լույս տեսած ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի նեյրոհոգեբան Լուենն Բրայզենդի «Կանացի ուղեղ» գրքում: Երբ մի այլ գիտնական՝ պրոֆեսոր Մարկ Լիբերմանը, հետաքրքրվել է գրքի հեղինակից , թե որտեղից են վերցված այդ թվերը, վերջինս պատասխանել է, որ մի օգտակար խորհուրդների գրքույկից, և խոստացել է այդ չհիմնավորված թվերը հետագայում հանել իր գրքից: Հետագայում պարզվել է, որ թվերը գրված են 1993 թվականին լույս տեսած՝ ամուսնացողներին օգտակար խորհուրդներ տվող մի բուկլետում: Ով է դրա հեղինակը, անհայտ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին