Սաակաշվիլիի կինը պատրաստ է ոտքով ամբողջ Վրաստանը շրջել իշխանությունների դեմ պայքարելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զուգդիդի քաղաքագլխի թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, լույս մայիսի 20-ի գիշերը լրագրողներին հայտարարել է, որ մայիսի 19-ին կայացած ընտրություններում «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից թեկնածու Գեգի Շենգելիայի հաղթանակի ճանաչման դեպքում ինքն «այլ պայքարի մեջ» կմտնի:
«Մեր բոլոր տվյալներով՝ Զուգդիդի քաղաքագլխի ընտրություններում ես եմ հաղթանակ տարել, բայց եթե իշխանությունները հաղթող հայտարարեն Գեգի Շենգելիային, ես «այլ պայքարի մեջ» կմտնեմ: Դա նշանակում է, որ ես պատրաստ եմ օլիգարխ Իվանիշվիլիի («Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին) դեմ պայքարում զենք վերցնել ձեռքս՝ ժողովրդի ուժը: Ես ոտքով կշրջեմ ամբողջ երկիրը, եւ բոլոր նրանք, ովքեր կհավատան, որ այս երկիրը դեռ կարելի է փրկել, կմիանան այդ պայքարին»,-հայտարարել է Ռուլովսը՝ ելույթ ունենալով Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Մայիսի 19-ին Վրաստանի հինգ քաղաքներում անցկացվել են քաղաքագլուխների միջանկյալ ընտրություններ, ինչպես նաեւ մունիցիպալ ընտրութուններ՝ մի քանի շրջաններում եւ խորհրդարանի պատգամավորի ընտրություններ Թբիլիսիի Մթածմինդայի շրջանում: Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, Մթածմինդայի շրջանում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ, մնացած ընտրատարածքներում հաղթում են կառավարող կուսակցության թեկնածուները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: