Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բնական է որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտի բարեփոխումների ալիքը պետք է հասներ նաև Արցախի Հանրապետություն: Եվ չնայած, ներքին կայունության պահպանման համար հայկական երկրորդ հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի սրումն ուղղակի անթույլատրելի է, սակայն դա ամենևին էլ չի ենթարդում, որ երկրի ներսում կուտակված խնդիրները չպետք է լուծում ստանան:

Առաջին հերթին դա անհրաժեշտ է Արցախի Հանրապետության դիրքերի ամրապնդման և կայունության հաստատաման համար, ուստի երկրում արդարության հաստատման հարցը ևս բխում է երկրի ու ժողովրդի շահերից: Բնական է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ժողովուրդն իրավունք ունի իշխանություններից պահանջել հաշվետու լինել ընտրողների առջև, քանի որ նրանց շնորհիվ են ստանձնել երկիրը ղեկավարելու բարդ և պատասխանատու բեռը:

Մինչդեռ, շատերն օգտվելով պատերազմական և կիսապատերազմական իրավիճակից, փորձում են նման հարցադրումներից խուսափելու համար, այսօրինակ քայլերը մեկնաբանել իբրև երկրի ներսում անկայունության հրահրում, ինչը բոլորովին էլ այդպես չէ: Այս պարագայում հարց է ծագում, որ եթե Արցախի նախկին և ներկա իշխանությունները երկրի ներքաղաքական կայունությունն այնքան կարևորում են, ապա ինչու են այսքան ժամանակ հանդուրժել ժողովրդի հաշվին հարստացողներին և փաստացի նպաստել հասարակության բևեռացմանը:

Թեև բնական է, որ Արցախում ձեռնարկվող ցանկացած գործողություն պետք է ավելի մանրակրկիտ պլանավորվի և մտածված իրականացվի, քանի որ սահմանից այն կողմ ծվարած հակառակորդն ամեն րոպե շունչը պահած հարմար աթիթի է սպասում, սակայն դա չի նշանակում, որ արցախցիները պետք է լռեն ու թշնամու մահակից զգուշանալով շարունակեն թույլ տալ, որ երկրում ամենաթողությունը շարունակվի:

Ու եթե արցախյան շատ կուսակցություններ այսօր հայտարարեցին, որ սատարում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարաններն արգելափակելու գործընթացն ու դատական համակարգը հին կոռումպացված կադրերից մաքրելու գործընթացին, «Արդարություն» կուսակցությունն իր հայտարարության մեջ Արցախի նախագահ Բակո Սահակյանից պահանջեց անդրադառնալ իր պաշտոնավարման տարիներին առաջացած գլոբալ խնդիրներին և արձանագրել, որ եղել են բազմաթիվ տնտեսական և իրավական խախտումներ, իրականացվել են կոռուպցիոն սխեմաներ, որոնց արդյունքում մի խումբ չինովնիկներ և բիզնեսմեններ հսկայական հարստության տեր են դարձել, ինչը հանգեցրել է ազգային հարստության ոչ իրատեսական բաշխման:

Համաձայնեք, որ սա իրապես արդար պահանջ է, քանի որ մարդիկ, որոնք պայքարում են սեփական ազատության ու անկախության համար, պետք է իրազեկված լինեն իշխանությունների կատարած բոլոր քայլերից ու անարդարության վերացմանն ուղղված գորոծողություններ պահանջեն, որպեսզի վերջապես հայկական երկրորդ հանրապետությունում ևս երկրի բյուջեի վատնման երևույթները բացառվեն և երկրում հաստատվի օրենքի իշխանություն:

Միանշանակ է, որ այդ դեպքում ավելի կամրապնդվեն Արցախի դիրքերը թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքական հարթակներում, ինչն էլ կբերի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

Արմինե Գրիգորյան

Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ